Պատգամավորն առաջարկում է ոչ պարտադիր դարձնել ԱԺ կողմից սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ ուղարկելու դրույթը

Սահմանադրության փոփոխություններին ընդառաջ՝ մտահոգություններ են հնչում այն մասին, որ երբ փոփոխությունների նախագիծն ուղարկվի Բարձր դատարան՝ դրա սահմանադրականությունը պարզելու նպատակով, այս կազմով ՍԴ-ն, ամենայն հավանականությամբ, այն կճանաչի Սահմանադրությանը հակասող։ Այս մտավախության համար, ըստ ամենայնի, առիթ է հանդիսանում հանգամանքը, որ սահմանադրական փոփոխություններով հնարավոր է՝ լուծվի Սահմանադրական դատարանի ճգնաժամը։

Այս քննարկումների ֆոնին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ է դրել երեք նախագիծ, որոնցով առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ», «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Հանրաքվեի» մասին օրենքներում։

Հովակիմյանը, մասնավորապես, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկում է մինչեւ Սահմանադրության փոփոխությունների ընդունումը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր։

Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությամբ առաջարկում է ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը եւ Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը։

Նախատեսվում է նաեւ սահմանադրական փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարան չուղարկելու դեպքում նախագիծը ընդունել պատգամավոների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։

Վահագն Հովակիմյանը պարզաբանել է, որ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու իրավակարգավորումները սահմանված են Սահմանադրության 15-րդ՝ «Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը եւ հանրաքվեն» գլխով: Ըստ այդմ, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու երկու ճանապարհ է սահմանվում՝ հանրաքվեի միջոցով կամ ԱԺ-ի երկու երրորդով՝ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

Սահմանադրության 15-րդ գլխում, Հովակիմյանի ներկայացմամբ, չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ: Պատգամավորի պնդմամբ՝ միայն փաստը, որ ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ մասով ՍԴ-ի՝ սահմանադրականության ստուգման լիազորություն է տրված, ինքնին չի կարող նշանակել, որ այդ լիազորության տիրույթում գտնվող բոլոր իրավակարգավորումները՝ առանց ՍԴ-ի լիազորության իրացման չեն կարող տեղի ունենալ:

Բացի այս՝ Հովակիմյանը նշել է, որ Սահմանադրության համաձայն` ՍԴ-ն գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում․ «Որպեսզի ՍԴ լիազորության իրացումը լիներ պարտադիր, ՍԴ դիմող սուբյեկտի համար պետք է սահմանվեր դիմումի պարտադիրության պայման կամ ՍԴ կողմից դրական ակտի բացակայության հետեւանք, ինչպես դա առկա է նույն լիազորության իրավակարգավորման շրջանակներին վերաբերվող մնացած դեպքերում»:

Հանրապետության նախագահի՝ ԱԺ կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու եւ հրապարակելու լիազորությունը ԱԺ նախագահին փոխանցելու վերաբերյալ էլ «Իմ քայլ»-ի պատգամավորը պարզաբանել է, որ ԱԺ կանոնակարգով նախագահին տրվել է ԱԺ-ի ընդունած սահմանադրական փոփոխությունների տեքստը ստորագրելու եւ հրապարակելու լիազորություն․ «Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ: Օրենքով ՀՀ նախագահին չի  կարող տրվել այնպիսի լիազորություն, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ: Սահմանադրական փոփոխությունների տեքստը ստորագրելու լիազորություն ՀՀ նախագահին Սահմանադրությամբ տրված չէ: Սահմանադրության փոփոխությունների ընդունված տեքստը ստորագրելու լիազորություն Սահմանադրությամբ տրված չէ ոչ մի պաշտոնատար անձի»,- նախագծի հիմնավորման մեջ նշել է Հովակիմյանը՝ հավելելով, որ, ըստ այդմ, նման լիազորությամբ չի կարող օժտվել որեւէ պաշտոնատար անձ: Այդ իսկ պատճառով նա առաջարկում է ԱԺ կանոնակարգից հանել Սահմանադրության փոփոխությունների տեքստի ստորագրմանը վերաբերվող կարգավորումները:

Նշյալ նախագծերը քննարկելու համար խորհրդարանը փետրվարի վեցին արտահերթ նիստ պետք է գումարեր։ Նիստի օրը հայտնի էր դեռ երեկ, սակայն այդ տեղեկատվությունն Ազգային ժողովի կայքից մի քանի ժամով հեռացվեց, ապա երեկոյան հայտնի դարձավ, որ օրենքով սահմանված ընթացակարգերի խախտում է եղել, եւ ԱԺ նախագահն առաջարկել է եռօրյա ժամկետում փաստաթղթերը համապատասխանեցնել ԱԺ կանոնակարգ օրենքին։

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ նման հիմնարար փոփոխությունները չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով։ Նրա պնդմամբ՝ Սահմանադրական փոփոխությունների ընդունման, Հանրապետության նախագահի լիազորությունների կրճատման հետ կապված փոփոխությունները պետք է անցնեն Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը՝ հասկանալու, թե որքանով են դրանք համապատասխանում ՀՀ միջազգային պարտավորություններին:

Կարծիքներ կան նաեւ, որ այս նախագծերով Սահմանադրական դատարանից եւ նախագահից լիազորություն խլելու փորձ է արվում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5845 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս