Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի եւ վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանին:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը եւ Նորայր Փանոսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Խոսքը վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ Թովմասյանը եղել է արդարադատության նախարար, իսկ Փանոսյանը՝ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ: Թովմասյանի եւ Փանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախորդ դատական նիստին Թովմասյանի պաշտպանը ժամանակ էր խնդրել, որպեսզի բացարկի միջնորդություն ներկայացնի դատախազներ Արսեն Մարգարյանին եւ Արմեն Մուրադյանին, քանի որ նախապես կազմված միջնորդությունը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բացարկի միջնորդություն հայտնելուն էր վերաբերվում:
Նշենք, որ նիստին դատախազներից միայն Արսեն Մարգարյանն էր մասնակցում: Բացարկի հիմքերը, ըստ պաշտպան Պողոսյանի, գործի նկատմամբ շահագրգռվածությունն է, որը նա հիմնավորում է դատախազ Մարգարյանի կողմից մի շարք փաստեր մեղադրական եզրակացությանը չկցելու եւ դատական նիստից դուրս պաշտպանի նկատմամբ ցուցաբերած ոչ պատշաճ պահվածքի, քրգործերը միացնելու, միմյանցին անջատելու եւ մի շարք այլ փաստական տվյալներով:
Միհրան Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ քննիչը խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը (քրեական գործերի միացումը եւ անջատումը). ըստ նրա՝ քննիչը միմյանց էր միացրել մի քանի քրգործեր եւ անջատել մի քրեական գործի միայն մի մասը եւ կցել այս պահին քննվող գործին, այնինչ պաշտպանական կողմը գտնում է, որ գործի մյուս հատվածում եղել են Հրայր Թովմասյանի անմեղությունը հիմնավորող փաստական տվյալները: Պաշտպանական կողմը գլխավոր դատախազին միջնորդել էր վերացնել քննիչի որոշումը, սակայն միջնորդությունը մերժվել էր:
Դատական նիստի ընթացքում պաշտպանները եւս մեկ անգամ պնդեցին, որ գործընթացը քաղաքական է: Հիշեցրին՝ գործում առկա չէ որեւէ փաստաթուղթ, որ Թովմասյանը զրկվել է անձեռնմխելիությունից: «Պնդում ենք՝ դատախազ Մարգարյանը, երբ ստացել է մեղադրական եզրակացությունը, օբյեկտիվությունից ելնելով, պետք է հարցներ (գլխավոր դատախազին,-խմբ.), թե ինչու՞ գործի նյութերին չի կցվել այն կարեւոր հանգամանքը, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահն է: Այս հանգամանքը եւս հաշվի առնելով պաշպանական կողմը պնդում է, որ Մարգարյանը միտումնավոր է կցվել այս գործին»,- ասաց Պողոսյանը:
Դատախազի ոչ պատշաճ վարքագիծը պաշտպան Պողոսյանի հիմնավորմամբ արտահայտվում էր նրանով, որ երբ բողոքարկվել էր Հրայր Թովմասյանի տան խուզարկության որոշումը, դատախազ Մարգարյանը այն որակել էր «մանիպուլյատիվ», որից հետո իր «ի..» զարմանք արտահայտող բացականչմանը պատասխանել էր՝ «ձի»: Պաշտպանն ասաց, որ իրենց կողմից այն դիտարկվում է «փողոցային» վարքագիծ:
Այսպիսով պաշտպանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազներին եւ դատարանից խնդրեց բավարարել այն:
Դատական դահլիճում էին նաեւ ամբաստանյալներ Հրայր Թովմասյանը եւ Նորայր Փանոսյանը: ՍԴ նախկին նախագահ Թովմասյանը միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելիս նշեց, որ նախկինում չի առնչվել եւ չի ճանաչել դատախազին: Հիշեց նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի եւ իր զրույցից մի հատված, որում նախկին դատախազն ասել էր. «Որ փուլում Դատախազությունը սկսի գործ կարել, այդ փուլում պետության ավարտն է»: Թովմասյանը նշեց, թե հիմա եկել այդ ժամանակը: Նա պնդեց, որ իր դատավորը իր խիղճն է, իր խղճի դեմ ոչինչ չի արել, հանցագործություն չի գործել:
Շարունակեց. «Հայացք նետեք նախաքննությանը: Չկա նախաքննական մարմնի մի որոշում, որը չի բեկանվել ավելի բարձր ատյանում: Չկա մի դատական ակտ, որը մնացել է օրինական ուժի մեջ»:
Հարց ուղղեց. «Այս ի՞նչ եք անում, ներքին համոզմունք չունե՞ք, տղե՛րք»… Հրաժարվեք այս գործից, մի արեք, հետո չասեք՝ հանձնարարություն էր, չէինք կարող չանել»:
Փանոսյանի պաշպանները եւս միացան բացարկի միջնորդությանը: Մասնավորապես Նորայր Փանոսյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանն ասաց, որ այդ անօրինականության արդյունքում իր պաշտպանյալը 72 օր գտնվել է անազատության մեջ: Կրկին հորդորեց, որ մեղադրողը հրաժարվի մեղադրանքից. «Անձամբ ճանաչում եմ դատախազ Մարգարյանին եւ չէի ցանկանա, որ նա լիներ մեղադրողը: Հույս ունեմ, որ Դատախազությունում կգտնվի գեթ մեկ արժանապատիվ սպա, որ կգա ու կհրաժարվի մեղադրանքից»:
Մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը, լսելով պաշտպանական կողմի միջնորդությունը, անդրադարձավ բոլոր հանգամանքներին: Նախ նշեց, որ բոլոր ակտերը չեն, որ բեկանվել են դատական ատյաններում: Դա դատախազության եւ նաեւ պաշտպանական կողմի իրավունք է, ուստի իրենք եւս բողոքարկել են: Նշեց, որ խոսքը ընդամենը 3-4 որոշման մասին է: 2-ը վերաբերում է Փանոսյանի խափանման միջոցին: Ընտրվել էր կալանավորումը, որը 1-ին ատյանի դատարանը 2 անգամ բավարարել էր, իսկ վերաքննիչը բեկանեց: Մյուս որոշումը վերաբերել է Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությանը, առաջին ատյանի դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանը բեկանել եւ բավարարել է մասնակի:
Մեկ որոշման դեմ էլ դատական նիստերը դեռ չեն ավարտվել, որոշում չկա: Ըստ դատախազի՝ փորձում են այնպես ներկայացնել, որ ինչ արվել է, դատարանը բեկանել է, ինչը իրականությանը չի համապատասխանում:
Հայտնեց, որ որեւէ դատական նիստի չի դրսեւորել «փողոցային» վարքագիծ եւ շատ կցանկանար, որ նիստին ներկաներից որեւէ մեկը մասնակցեր նաեւ նախորդ, հիշյալ դատական նիստին: Այդպես, ըստ նրա՝ պարզ կլիներ, թե ով էր ուզում հաշիվները մաքրել փողոցում:
Պարզաբանեց՝ անձեռնմխելիության հանգամանքը հաշվի առնելու անհրաժեշտություն չկար: Հրայր Թովմասյանը չի մեղադրվում ՍԴ նախագահի պաշտոնում կատարած հանցագործության համար: Դատախազը հիշեցրեց՝ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2010-2014թթ. Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած լինելու ժամանակահատվածի համար: Այդ ժամանակ նա չի ունեցել անձեռնմխելիության իրավունք, եւ օրենքը թույլ է տալիս քրգործ հարուցել եւ շարունակել քննությունը:
Դատախազը մի շարք օրինակներ բերեց ՄԻԵԴ որոշումներից, հղումներ արեց գործող նոր կիրառելի նորմերին: Մոտ 7-8 որոշում, որոնք, ըստ դատախազության, կարգավորվում են ընթացակարգերով, ինչը պահպանվել է:
Պաշտպաններին էլ հիշեցրեց, ըստ ՀՀ Սահմանադրության՝ պարտադիր պայման չէր, բացի այդ Հրայր Թովմասյանի Սահմանադրական դատարանի նախագահ լինելը հանրային փաստ է հանդիսացել: Ենթադրյալ հանցագործությունը կատարելու պահին Թովմասյանը դատավորի կարգավիճակ չի ունեցել, անձեռնմխելի չի եղել: Սահմանադրությունն էլ մեղադրանք առաջադրելու պարզեցված ընթացակարգ է ենթադրում:
Արսեն Մարգարյանը պնդեց՝ ակնհայտ է, որ միջնորդությունը անհիմն է եւ ենթակա է մերժման: Նշեց, որ միջնորդությունը ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, թե հեղինակը ծանոթ չէ գործի նյութերին, իսկ ինքը վստահ է, որ այն արվում է փաստերը քողարկելու եւ դատարանին այդ մասին չհայտնելու համար:
Դատախազը նշեց, որ Հրայր Թովմասյանը, որպես մեղադրյալ ներգրավվելուց անմիջապես հետո, դատարանի մուտքի առջեւ հարցազրույց էր տվել լրագրողներին եւ հայտնել նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, իր կարգավիճակի, բնակարանում խուզարկության, առաջադրված մեղադրանքի եւ այլ փաստական հանգամանքների շուրջ: Ինչից հետո, ըստ Մարգարյանի՝ լրատվականների մի շարք հարցումներին ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել եւ հանգամանքների շարադրման ավարտին նշել, որ ենթադրյալ հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ դատական կարգով: Պնդումը, թե խախտվել է անմեղության կանխավարկածը, դատախազը եւս անհիմն համարեց:
Դատախազը եւս հաստատեց, որ չի ճանաչել Հրայր Թովմասյանին, չի առնչվել, չի շփվել նրա հետ, ուստի անձնական շահագրգռվածություն ունենալ չէր կարող:
Դատախազ Մարգարյանի դիրքորոշմանը արձագանքեց Հրայր Թովմասյանը. «Հետաքրքրիր է, որ վերջին շրջանում իրավաբաններ, ոչ իրավաբաններ, ինձ սովորեցնում են այն, ինչի հեղինակը ես եմ, մարդիկ ինձ սովորեցնում են, թե ես ինչ եմ գրել այնտեղ, հիշեցնեմ, ես մեծամիտ մարդ չեմ, բայց ես Սահմանադրության հեղինակներից մեկն եմ, չի կարելի այդպես: Իսկ անձեռնմխելիությանը եթե անդրադառնանք, ապա դուք ուշադրություն պետք է դարձնեք, թե նախագահի դեպքում ինչու՞ է գրված իր լիազորությունների կատարման կապակցությամբ, իսկ դատավորի դեպքում գրված՝ իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Դրանց միջեւ ընկած տարբերությունները ակնհայտ են: Լավ է, որ դատախազությունը սկսել է Եվրոպական դատարանի վճիռները կարդալ…Իսկ անմեղության կանխավարկածի հետ կապված նշեմ, որ մինչ իմ հարցազրույցը, Հ1-ը ռեպորտաժ է եթեր հեռարձակել եւ ենթադրյալ հանցագործության մասին որեւէ խոսք չի եղել»:
Նկատեց, որ սա ներկայացված միջնորդության հետ կապ չունի, իսկ եթե դատախազը լիներ իր ուսանողը, կասեր՝ «Միմիկան 5, բովանդակությունը՝ անբավարար»: Խնդրեց չմոռանալ, որ Մարգարյանի դիմաց կանգնած է Սահմանադրության հեղինակներից մեկը եւ խոստացավ, որ միշտ հիշեցնելու է այդ մասին:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Մի քանի ժամ անց վերադառնալով դատարանը որոշեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը:
Աննա Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT