Սահմանադրական դատարանի քաղաքական ուղերձը

Սահմանադրական դատարանի վերջին որոշումից այդպես էլ միանշանակ պարզ չդարձավ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի՞, թե ոչ: Նրա դատապաշտպանները պնդում են, որ անհապաղ պետք է փոխվի, որոշ իրավաբաններ էլ կարծում են, որ դա այնքան էլ միանշանակ չէ, մի խոսքով՝ իրավական տեսանկյունից իրավիճակը բավականին անորոշ է: Ամեն դեպքում՝ դատաիրավական համակարգն առաջիկայում ստիպված կլինի հանգուցալուծում գտնել: Իսկ ընդհանրապես՝ այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին, կարելի էր նաեւ դրական գնահատել (տասնամյակներ շարունակ մենք հենց այնպիսի պետություն էինք երազում, որտեղ դատական բարձրագույն ատյանը կարող է անտեսել քաղաքական մեծամասնության կամքը): Բայց սա դրական կլիներ, եթե ՍԴ-ն իսկապես անաչառ լիներ: Մեր դեպքում, ցավոք, ՍԴ-ն ցանկության դեպքում անգամ չէր կարող անաչառ լինել Քոչարյանի նկատմամբ (ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հանգամանորեն ներկայացրել է, թե ինչու): Այսինքն՝ մենք գործ ունենք ոչ թե «հերոսաբար» օրինականությունը պաշտպանողների, այլ սեփական թիմակցի օգտին որոշում կայացնողների հետ:

Բայց հարցն ունի նաեւ քաղաքական կողմ, եւ անկախ նրանից՝ ՍԴ-ն իրավունք ունե՞ր հաշվի առնել նաեւ խնդրի քաղաքական կողմը, թե ոչ, ակնհայտ է, որ ՍԴ որոշումը նաեւ քաղաքական հետեւանքներ է ունենալու, ընդ որում՝ նաեւ երկարաժամկետ կտրվածքով:

Ի վերջո ի՞նչ քաղաքական ազդակներ է հաղորդում ՍԴ որոշումը: Փաստորեն ստացվում է, որ հետագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը (կամ Հայաստանի որեւէ այլ ղեկավար) հանգիստ կարող է կեղծել ընտրությունները, իր մերձավոր ազգականներին դարձնել մուլտիմիլիոնատերեր (կարեւորը՝ որ «թղթերով» ամեն ինչ կարգին լինի), իսկ եթե քաղաքացիներն ընդվզեն՝ կարող է բանակն օգտագործել ժողովրդի դեմ, հատուկ ստորաբաժանումներ բերել, ասենք, Իջեւանից, կրակել ցուցարարների վրա, եւ որեւէ դատարան նրան կալանավորելու որոշում կայացնելու իրավունք չի ունենա: Քրեական գործեր հարուցել կարող են սրտների ուզածի չափ, բայց այդ ընթացքում նա պիտի մնա ազատության մեջ: Եվ իհարկե՝ իր վճարովի կողմնակիցների միջոցով ցույցեր անի, ձեռք բերած լրատվամիջոցներով պղտորի հանրային կարծիքը եւ այլն: Սահմանադրական դատարանի որոշման քաղաքական բովանդակությունը սա է: Հիմա հարց է ծագում՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք ոգեւորված են ՍԴ որոշմամբ եւ Քոչարյանին շուտափույթ ազատության մեջ տեսնելու հեռանկարով (կապ չունի՝ դա անում են հանուն փողի՞, թե իսկապես էլ Քոչարյանին «հերոս» են համարում), համաձա՞յն են, որ հետագայում Քոչարյանի արածները կրկնի Նիկոլ Փաշինյանը (կամ Հայաստանի մեկ այլ ղեկավար)՝ որպես «իրավական հիմք» ընդունելով ՍԴ որոշումը:

Ընդ որում, երբ խոսում ենք «Քոչարյանի արածները կրկնելու» մասին, պիտի հիշենք նաեւ, որ ՀՀ Սահմանադրությունը ոտնահարելու հարցում նա բացահայտ առաջատարն է՝ սկսած 1998-ի նախագահական ընտրություններից, երբ առաջադրվեց որպես թեկնածու, թեեւ վերջին տասը տարիներին մշտապես չէր բնակվել Հայաստանում: Ակնհայտ է, չէ՞, որ նրան բացարձակապես չէր հետաքրքրում ոչ ՀՀ Սահմանադրությունը, ոչ էլ Սահմանադրական դատարանը (որն իբր պիտի հետեւեր Սահմանադրության պահպանմանը):

Փաստորեն ստացվում է, որ իրենք իրենց հիմնական ընդդիմություն համարող նախկին իշխանություններն ու նրանց «վերջին բաստիոն» Սահմանադրական դատարանը Նիկոլ Փաշինյանին ստիպում են գնալ նախորդների ճանապարհով՝ խախտել ցանկացած օրենք՝ առանց հետեւանքներից վախենալու: Իսկ նա դիմադրում է, որովհետեւ համարում է, որ ապագայում «մարտի 1» կամ համակարգային այլ հանցագործություն թույլ չտալու լավագույն ձեւը նախկինում կատարվածների մեղավորներին պատժելն է:

Ու շատ ցավալի է, որ այս հարցում Սահմանադրական դատարանը գտնվում է «առճակատման գծի»՝ քաղաքական իմաստով ոչ ճիշտ կողմում: Որքան էլ ձեւացնի, թե քաղաքականությամբ չի զբաղվում ու զբաղվելու իրավունք չունի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4852 դիտում

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն