Երևան
12 °C
ՍԴ դատավոր Արման Դիլանյանը կտրականապես համաձայն չի եղել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծը վարույթ չընդունելու մասին ՍԴ որոշման երեք հիմնավորումներից երկուսի հետ։ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց դատավորը՝ հայտնելով, որ համաձայն է միայն որոշման այն հիմնավորման հետ, որն ԱԺ-ի դիմումը օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու մասին է։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 18-ին հրապարակեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դիմումի հիման վրա Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործի քննությունը մերժելու հիմքերը։ Դրանք երեքն էին։
Նախ Սահմանադրական դատարանը նշում է, որ «ՍԴ մասին» օրենքով ՍԴ-ն իրավունք ունի լուծելու Դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը, բայց եւ հիշեցնում է, որ ինչպես Սահմանադրությունն է ամրագրում, ՍԴ-ում պաշտոնավարում են «դատավորներ»։ Եւ թեպետ ԱԺ-ն իր դիմումի մեջ «ՍԴ անդամ» եւ «ՍԴ դատավոր» եզրույթները գործածել է որպես հոմանիշներ եւ դրա մասին նշել է նաեւ դիմումի սկզբում ու հավելվածի մեջ, ՍԴ-ն իր հիմնավորման մեջ գրել է, թե ԱԺ-ն իր որոշման մեջ Թովմասյանի նկատմամբ կիրառում է երկու տարբեր եզրույթներ՝ «սահմանադրական դատարանի անդամ» եւ «սահմանադրական դատարանի դատավոր»։
««ՍԴ դատավոր (անդամ)» եզրույթի կիրառումը չի համապատասխանում Ազգային ժողովի՝ ՍԴ դիմելուն վերաբերող սահմանադրական կարգավորումներին: Այդ եզրույթի կիրառումը չի համապատասխանում նաեւ օրենսդրական կարգավորումներին, այդ թվում` «ՍԴ մասին» օրենքի, Ազգային ժողովի որոշմամբ որպես հիմք նշված ԱԺ կանոնակարգի կարգավորումներին»,- մասնավորապես ասված է ՍԴ որոշման մեջ։
Գործի քննությունը մերժելու երկրորդ հիմքը ՍԴ-ն նշել է այն, որ ԱԺ-ն ՍԴ է դիմել Թովմասյանի՝ էական կարգապահական խախտում կատարելու հիմքով։ Իսկ «էական կարգապահական խախտում» կարող է դիտվել միայն դատավորի՝ ՍԴ-ի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք եւ ավելի անգամ բացակայելը, երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կրկին կարգապահական խախտում կատարելը եւ դատավորի այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է Սահմանադրական դատարանի հեղինակությունը, կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ։ Մինչդեռ, ըստ ՍԴ-ի որոշման հիմնավորումների, ԱԺ-ի դիմումում նման խախտումներ նշված չեն։
Հենց այս երկու հիմնավորումների հետ դատավոր Արման Դիլանյանը կտրականապես համաձայն չէ։
Ինչ վերաբերում է երրորդ հիմքին՝ ԱԺ-ի դիմումը օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելուն, ՍԴ որոշման մեջ հղում է արվում ԱԺ կանոնակարգին, որտեղ ասված է. «Եթե ՍԴ դատավորը կատարել է էական կարգապահական խախտում կամ ձեռք է բերել Կառավարության որոշմամբ սահմանված այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետեւանքով այլեւս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, ապա Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել համապատասխան հիմքերի մասին հայտնի դառնալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում»։
ԱԺ-ից ստացված դիմումն ուսումնասիրելով՝ ՍԴ-ն հանգել է այն եզրակացության, որ խորհրդարանն իր ներկայացրած փաստերի ի հայտ գալու վերջին ժամկետ է դիտարկել 2019 թվականի սեպտեմբերի 6-ը: ՍԴ-ն, սակայն, փաստում է, որ ԱԺ դիմումում շարադրված փաստերը հայտնի են եղել այդ ժամկետից շատ ավելի շուտ։ Որոշման այս հիմնավորման հետ Արման Դիլանյանը համաձայն է։
Սակայն դատավորը զերծ մնաց իր անհամաձայնության պատճառները հայտնելուց՝ նշելով, որ, որպես Դատարանի դատավոր, կաշկանդված է օրենքով սահմանված վարքագծի կանոններով։
Մասնավորապես ՍԴ մասին օրենքով նախատեսված է, որ դատավորը պետք է զերծ մնա դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի եւ պետք է զերծ մնա քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ կամ կողմի օրինական ներկայացուցիչ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT