Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը:
Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։
Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ տեղի ունեցած խաղերի պարգևած ոգևորությունը, էներգիան, միասնությունն ու թիմայնությունը բոլորն իրենց հետ կտանեն իրենց բնակավայրեր ու աշխատավայրեր:
«Այս մրցաշարի նպատակը հենց սա է. նախ՝ մեր աշակերտներին ինքնադրսևորվելու հնարավորություն տալ, երկրորդը՝ թիմային ոգին ուժեղացնել մեզանում և հասկանալ, որ հաղթում են այն թիմերը, այն խմբերը, որոնք առավել շատ են աշխատում իրենց վրա, որոնք առավել շատ են հավատում հաղթանակին, որոնք առավել վճռական են, և որոնք առավել թիմային են հանդես գալիս խաղահրապարակներում»,- ասել է վարչապետը և շնորհակալություն հայտնել մրցաշարի կազմակերպիչներին, մասնակիցներին, երկրպագուներին և բարի երթ մաղթել դպրոցականների բասկետբոլի լիգային:
Մրցաշարն անցկացվել է հունիսի 16-22-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Մրցաշարին մասնակցել են երկու տարիքային խմբի թիմեր՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ), որոնցից յուրաքանչյուրը եզրափակիչ փուլ է հասել 16 ուժեղագույն թիմերով։ «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլում 13-15 տարեկանների մրցաշարում 1-ին տեղ է զբաղեցրել Երևանի թիվ 51 դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Երևանի թիվ 2 դպրոցի թիմը, և 3-րդ տեղ՝ Երևանի թիվ 137 դպրոցի թիմը:
10-12 տարեկանների մրցաշարում հաղթել է Երևանի 174 դպրոցի թիմը, երկրորդ տեղն է զբաղեցրել Արթիկի թիվ 1, իսկ երրորդ տեղը՝ Եղվարդի միջն. դպրոցի թիմը:
Մրցաշարի հաղթող դպրոցները և նրանց ներկայացուցիչները պարգևատրվել են արժեքավոր դրամական մրցանակներով։ Պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
1-ին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4,000,000 դրամ, 2-րդ տեղը՝ 2,500,000 դրամ, 3-րդ տեղը՝ 1,500,000 դրամ: Պարգևներ են ստացել նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700,000 դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 300,000 դրամ։ Թիմերի 9 աշակերտներից յուրաքանչյուրն իր հերթին պարգևատրվել է. 1-ին տեղ՝ 150,000 դրամ, 2-րդ տեղ՝ 100,000 դրամ, 3-րդ տեղ՝ 75,000 դրամ։
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
Արցախցիների հանրահավաքը՝ բարձրությունից. լուսանկար
Իսրայելական ուժերը 48 ժամվա ընթացքում հարվածել են Գազայում շուրջ 250 թիրախի
«Իմ Քայլը»-ի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի մասնակիցները Չինաստանում ամառային ճամբարի են մասնակցել
Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի
Մանկական կաթի վկայականով Երեմյան կաթնամթերքը միակն է․ տեսանյութ․ լուսանկարներ
Արմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Սյունիքի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները
Ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի տնտեսության համար մոտ 2 տրիլիոն դոլար է արժեցել. Էրդողան
Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
SOCAR-ն ու Սիրիայի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր են կնքել
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«ՔՊ 6-րդ Քաղաքական ժողովը տեղի ունեցավ Գորիսում». վարչապետը տեսանյութ է հրապարակել
Շղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց է տեղափոխվել հղի կին
Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները
Երեխայի իրավունքների ոլորտում ՄԻՊ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը արգելված է․ հայտարարություն
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ
Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական երկխոսությունը
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսաբի առաջին գյուղին
Կապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ ու վիրավոր
ԼՂ առաջին պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին
Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են․ Զելենսկի
Շախմատի կանանց աշխարհի գավաթի 2-րդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջել է Անտոանետա Ստեֆանովային
«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» էջը չի պատկանում Առողջապահության նախարարությանը․ ՀՀ ԱՆ
Ռուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհեր
Սիսիանի շինություններից մեկում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ջաֆար Փանահիի Ոսկե արմավենու ճյուղի մրցանակակիր ֆիլմը՝ 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմ
Երևանում ավտոմեքենան շրջվել է, կա երկու տուժած
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՄԻՊ-ը՝ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու վերաբերյալ
Ես իմ երկրում նախաձեռնեցի «Կրթվելը նորաձև է» շարժումը, իմ ուշադրության կենտրոնում հիմա կրթությունն է․ Հակոբյան
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա․ սպասվում է առանց տեղումների եղանակ
«Զվարթնոց»-ի օդանավակայանի բաժնի ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի
Վրաստանի պաշտոնակցի հետ հանդիպմանը նախարարը կարևորել է համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիային․ լուսանկարներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT