Երևան
12 °C
«Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու ՍԴ 7 անդամների վերաբերյալ իրենց ներկայացրած նախագիծը, եւ ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է այն ներկայացնել համաժողովրդական հանրաքվեի։
Ազգային ժողովի ամբիոնից այս մասին անսպասելիորեն հայտարարեց Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ հավելելով, որ սա ուղղակի ուղիղ ժողովրդավարության կիրառում է։
Հայաստանի խորհրդարանն այս պահին արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորների ներկայացրած այս նախագիծը, որի ընդունման դեպքում ՍԴ 7 անդամները հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։
Նախագծի հեղինակ, հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը մինչ նախագծի բուն բովանդակությանն անցնելը՝ սկսեց ստեղծված իրավիճակի նախապատմությունից։
Նա նշեց, որ 2013 թվականին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծելու մասին, այդ ժամանակ Հրայր Թովմասյանը զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը, եւ նա ի պաշտոնե ընդգրկվեց հանձնաժողովի կազմում։ Եվ հանրային ընկալմամբ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության նախագծի բուն հեղինակը համարվում է հենց Հրայր Թովմասյանը։ Հետագայում, երբ փաստաթուղթն ուղարկվեց խորհրդարան, Հրայր Թովմասյանը տեղափոխվեց խորհրդարան՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար պաշտոնում։ Այսինքն՝ ինքը տեղափոխվեց ԱԺ՝ ապահովելու այդ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքը։ Ի վերջո, 2015-ի դեկտեմբերի 6-ին մենք ունեցանք նոր խմբագրությամբ Սահմանադրություն։
«2017-ին, երբ Հրայր Թովմասյանն ստանձնեց պատգամավորի լիազորությունները, այդ ընթացքում նա փաստացի հասցրել էր Սահմանադրությունից բխող օրենսդրական փոփոխությունների մի մասը կատարել, 2017-ին պետաիրավական հանձնաժողովի նախագահի կարգավիճակում արդեն ավարտին էր հասցնում այս գործընթացը, որի հանգուցալուծումը պիտի լիներ 2018-ին, ինչը պիտի մատնացույց աներ Թովմասյանի „Ы“ օպերացիայի բուն նպատակը, ինչու „Ы“, որպեսզի, ինչպես ասում են հայտնի ֆիլմում, ոչ մեկը գլխի չընկնի։ Իսկ բուն նպատակը ՍԴ նախագահ կարգվելն էր»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այս դեպքում մի խոչընդոտ եղավ, պարզվեց՝ Գագիկ Հարությունյանի ծննդդյան օրը հնարավոր չէր փոխել․ նա իր լիազորություններն ավարտում էր մարտի 23-ին․
«Իսկ Գագիկ Հարությունյանը վաղաժամ հրաժարվեց ՍԴ նախագահի պաշտոնից։ Առանցքային է, որ ոչ թե ՍԴ անդամի պաշտոնից հրաժարվեց, այլ հատուկ հենց ՍԴ նախագահի պաշտոնից։ Այդ հրաժարականը նախկինում պատճառաբանվեց ԲԴԽ նախագահ ընտրվելու հանգամանքով»,- ասաց Հովակիմյանը՝ հիշեցնելով Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու ճանապարհը։
Պատգամավորի պնդմամբ՝ ՍԴ անդամներն ունեն ուղղակի պատասխանատվություն ՀՀ-ում տեղի ունեցած ավելի քան 20 տարվա ընթացքում տեղի ունեցած ընտրությունների ձեւախեղման գործընթացի համար։ ՍԴ ներկա կազմը, նրա համոզմամբ, չի պատասխանում գործող Սահմանադրության ոգուն։
Նա հավելեց, որ հեղափոխությունից հետո Հրայր Թովմասյանը շարունակեց հանդես գալ՝ որպես իր քաղաքական թիմի ներկայացուցիչ, որպես քաղաքական ընդդիմադիր ՀՀ ժողովրդի կամքով ընտրված իշխանություններին։
Ի վերջո, գալով խնդրի լուծմանը՝ Հովակիմյանն ասաց, որ այս ընթացքում օրենսդիրը, գործադիրն ամեն ինչ արել են՝ խնդիրը հանգուցալուծելու համար։ Այս փաստն արձանագրել են նաեւ ԵԽԽՎ համազեկուցողները։ Նա հիշեցրեց բոլոր հնարավորությունները, որոնք գործադիրն ու օրենսդիրը առաջարկել էին ՍԴ անդամներին՝ միասին այս ճգնաժամը հաղթահարելու համար՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկումը՝ էական կարգապահական խախտման հիմքով, վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծը եւ այլն։
Իր ելույթի վերջում Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ իրենք այսօր առաջին ընթերցմամբ չեն ընդունի իրենց ներկայացրած նախագիծը, եւ այն կներկայացնեն համաժողովրդական հանրաքվեի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT