Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի հայտարարությունը

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքում հրապարակել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի հայտարարությունը:

«Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի առնչությամբ հայտարարություն է տարածել, որը պարունակում է Հայաստանի Սահմանադրության և սահմանադրական օրենքի ակնհայտ խախտումներ ու հակաիրավական պնդումներ:

Մասնավորապես՝

1.Նշված հաղորդագրությամբ, դատախազությունը կոպտորեն խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Սահմանադրական դատարանի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, որի համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներում Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով դատավորի գործունեությանը որևէ ուղղակի կամ անուղղակի միջամտություն:

Այսինքն, հանրայնացնելով Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը՝ դատախազությունը ակնհայտորեն և կոպտորեն խախտել է սահմանադրական օրենքի պահանջները՝ ուղղակիորեն միջամտելով Սահմանադրական դատարանի պաշտոնավարող դատավորի գործունեությանը։

Ինչ վերաբերում է հաղորդագրության մեջ Հրայր Թովմասյանին մեղսագրվող փաստական հանգամանքներին և դրանց իսկության վերաբերյալ մեր դիրքորոշմանը, ապա հայտարարում ենք, որ դրանք աղերս չունեն իրականության հետ և որևէ կասկած չունենք, որ ամբողջությամբ հերքվելու են քրեական գործի հետագա քննության արդյունքում։

  1. Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի անձեռնմխելիության ծավալի մասով հարկ ենք համարում նշել հետևյալը՝

Համաձայն 2005 թվականի Սահմանադրության 97-րդ հոդվածի 3-րդ մասի, Սահմանադրական դատարանի անդամն օժտված էր ոչ միայն գործառութային, այլև անձնական անձեռնմխելիությամբ: Հետևաբար, մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը Սահմանադրական դատարանի անդամ դարձած անձիք օգտվում են թե՛ գործառութային, թե՛ անձնական անձեռնմխելիությունից:

Դա նշանակում է, որ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունը վատթարացնում է դատավորի` որպես մասնավոր անձի իրավական վիճակը, քանի որ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն անձին վերագրվող արարքներով որպես մեղադրյալ ներգրավելու դեպքում սահմանափակվում է դատավորի` որպես մասնավոր անձի անձնական ազատության հիմնական իրավունքը:

Այսինքն, թեև անձնական և գործառութային անձեռնմխելիությունը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամի կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձին` Սահմանադրության և օրենքների փոփոխությունները, հետադարձ ուժով վերացնելով նրա անձնական անձեռնմխելիությունը, վատթարացնում են նրա իրավական վիճակը, ինչը թե 2005 թվականի փոփոխություններով՝ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի, թե գործող` 2015 թվականի փոփոխություններով՝ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի, անթույլատրելի է:

Այսպիսով, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի և այլ իրավական ակտերի հետադարձ ուժ տալու արգելքը բացառում է առանց Սահմանադրական դատարանի համաձայնության Սահմանադրական դատարանի դատավորին որպես մեղադրյալ ներգրավել ենթադրյալ այնպիսի արարքների համար, որոնք ենթադրաբար կատարվել են մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը և որոնցով նա մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն օժտված էր անձնական անձեռնմխելիությամբ։ Նման խախտումը թե՛ իր բնույթով, թե՛ կիրառման հետևանքներով նույնական է պատասխանատվություն սահմանող կամ խստացնող օրենքին հետադարձ ուժ տալու հետ:

  1. ՀՀ դատախազությունն իր հայտարարության մեջ նշում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածը, որը սահմանում է քրեական գործով վարույթի ընդհանուր կարգավորումը, մինչդեռ այն որևէ առնչություն չունի Սահմանադրական դատարանի դատավորի կամ անձեռնմխելիությամբ օժտված այլ պաշտոնատար անձի նկատմամբ վարույթի հատուկ կանոնների հետ:

Հարկ ենք համարում պարզաբանել, որ Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիության երաշխիքներ ամրագրող հատուկ՝ նյութական-իրավական բնույթի հոդվածը նախատեսված է ՀՀ Սահմանադրությունում, որը գերակա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նկատմամբ:

Ուստի եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով համապատասխան բացառություն նախատեսված չէ, դա չի նշանակում, որ այն նախատեսված չէ Սահմանադրությամբ: Իսկ համաձայն Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դատախազությունը պետք է առաջնորդվի Սահմանադրությամբ և սահմանադրական օրենքներով, այլ ոչ թե սովորական օրենքով, եթե վերջինս հակասության մեջ է մտնում Սահմանադրության կամ սահմանադրական օրենքի հետ:

Անթույլատրելի է Սահմանադրության նորմի չկիրառումը հիմնավորել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ նորմով։

  1. Հրայր Թովմասյանի անձնական անձեռնմխելիության երաշխիքը կասկածի տակ դնող անձանց ցանկանում ենք ևս մեկ անգամ բացահայտել Սահմանադրության 73-րդ հոդվածի բովանդակությունը, որը սահմանվել է ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում՝

-եթե սահմանափակվում է անձի որևէ իրավունք, ապա որևէ օրենք կամ այլ իրավական ակտ չի կարող ունենալ հետադարձ ուժ կամ կիրառվել հետադարձ ուժով՝ սկսած Սահմանադրությունից՝ վերջացրած ՏԻՄ մարմինների նորմատիվ ակտերով, ինչպես նաև որևէ պետական մարմնի անհատական ակտերով.

-պարոն Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ անդամի անձնական անձեռնմխելիությունը վերաբերում էր նրա կողմից ենթադրաբար մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը կատարված արարքներին, ուստի այդ անձեռնմխելիությունը ոչ միայն ՍԴ անդամի անկախության և անձեռնմխելիության հատուկ երաշխիք էր, այլև նրա՝ որպես մասնավոր անձի անձնական ազատության, տեղաշարժման ազատության և ընդհանուր ազատության երաշխիք.

-պարոն Հրայր Թովմասյանը՝ ստանձնելով ՍԴ անդամի պաշտոնը, արդեն իսկ ունեցել է այդ՝ ավելի մեծ ծավալով երաշխիքը, և դրա ծավալի հետագա կրճատումը Սահմանադրությամբ չի կարող դատախազության կողմից հետադարձ ուժով կիրառվել այնպիսի արարքների նկատմամբ, որոնք, դատախազության կարծիքով, Հ. Թովմասյանը կատարել է մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը, քանի որ դա ուղղակիորեն անդրադառնում է նրա իրավական վիճակի վրա՝ որպես մասնավոր անձի, և վատթարացնում է այն, ուստի հետադարձ ուժի արգելքի հրամայական պահանջը պետք է պահպանվի անվերապահորեն.

-պարոն Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրան՝ որպես մասնավոր անձի, այլ ոչ թե ՍԴ դատավորի, ուստի ակնհայտորեն նրան նախորդ խմբագրությամբ Սահմանադրությամբ տրամադրված հավելյալ երաշխիքները չեն կարող կրճատվել դատախազության կամայական մեկնաբանությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3469 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս