Սադրանքներն իզուր են, «թավիշը» «շուշաթուղթ» չի դառնալու

Մի քանի օր առաջ ՀՔԾ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն էր իրականացնում: Բուն խուզարկությունն առանձնապես երկար չտեւեց, ու արդյունքում որեւէ բան չառգրավվեց, թեեւ «գործընթացն» առավոտվանից էր սկսվել: Պարզապես փաստաբանները երկար ժամանակ թույլ չէին տալիս սկսել խուզարկությունը՝ պատճառաբանելով, թե խուզարկության վերաբերյալ դատարանի որոշմանը Հրայր Թովմասյանը ծանոթացվել է ոչ պատշաճ ձեւով: Փոխարենը՝ այս խուզարկության փաստը մի քանի ժամ շարունակ գտնվում էր հասարակության ուշադրության կենտրոնում, եւ դրա շուրջ քարոզչական մեծ աղմուկ բարձրացավ: Ըստ երեւույթին քննչական գործողությունը հնարավորինս ձգձգելու նպատակներից մեկն էլ հենց դա էր, հակառակ դեպքում անհասկանալի է, թե ի՞նչ կարիք կար ձգձգել մի խուզարկություն, որի արդյունքում ոչինչ չէր հայտնաբերվելու եւ առգրավվելու (եւ Հրայր Թովմասյանն ու իր փաստաբանական թիմը, վստահաբար, գիտեին դա):

Մոտավորապես նույն բանն էլ, ի դեպ, տեղի է ունենում աղմկահարույց դատավարությունների ժամանակ: Այդ գործերով անցնող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների փաստաբանական թիմերը ցանկացած առիթ օգտագործում են գործընթացները ձգձգելու համար՝ միաժամանակ հայտարարելով, թե «բուն դատավարությունը ցույց կտա, որ այս ամենը փուչիկ է, իսկ մեղադրանքները՝ շինծու»: Հարց է ծագում՝ բա որ ցույց կտա, ինչո՞ւ են հետաձգում: Տրամաբանորեն՝ հակառակը պիտի անեին, որ օր առաջ բացահայտվեր այդ գործերի «փուչիկ լինելը»:

Իրականում այս ամենը ձգձգելն ու քարոզչական աղմուկ ստեղծելը շատ կոնկրետ նպատակ է հետապնդում: Ամեն ինչ արվում է օրենքի տառին համապատասխան (համենայն դեպս՝ իրավապահներն այդպես են պնդում, թեեւ այդ պնդումները նույնպես վիճարկվում են), բայց արդյունքում՝ հասարակության որոշակի հատվածի մոտ իշխանությունների նկատմամբ դժգոհություն է հասունանում: Դժգոհություն՝ ոչ թե այն պատճառով, որ «իշխանությունները ռեպրեսիաներ են իրականացնում իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ», այլ հակառակը՝ որ «իշխանություններն ավելորդ ձեւականությունների ետեւից են ընկել», «փոխանակ չորով դրանց հարցերը լուծեն՝ հետները տունտունիկ են խաղում», եւ այլն: Հասկանալի է, որ իրավական երկրում ոչ քաղաքական իշխանությունները պիտի միջամտեն այդ գործերին, ոչ էլ դատաիրավական համակարգն իրավունք ունի «չորով» հարցեր լուծել: Բայց մյուս կողմից էլ՝ հանրության քվեներով իշխանության եկած ուժը պարտավոր է հաշվի նստել հանրային կարծիքի հետ, ու այս ձգձգումների հեղինակների հաշվարկը հենց դրա վրա է հիմնված: Ըստ այդ հաշվարկի՝ հանրային կարծիքը կարեւորող իշխանությունները վաղ թե ուշ հաշվի կառնեն այդ կարծիքը, կտրվեն գայթակղությանը, կոպիտ սխալ կգործեն եւ կփորձեն հարցերը լուծել «չորով»: Իրենք էլ կօգտվեն իրենց սադրանքի արդյունքում արված այդ կոպիտ սխալից, ամբողջ աշխարհում Փաշինյանին կներկայացնեն որպես չտեսնված-չլսված բռնապետ եւ արտաքին ուժերի քաջալերող հայացքի ներքո «ազատագրական պայքար» կսկսեն:

Սա, նկատենք, բավականին հաջողված մարտավարություն է, որովհետեւ ցանկացած ելքի դեպքում իրենք շահած են դուրս գալիս: Իշխանությունները կտրվեն գայթակղությանը եւ ոչ իրավական մեթոդներ կկիրառեն՝ իրենց դիմադրությունը կդառնա «պայքար բռնապետության դեմ», իշխանություններն ամեն ինչ կանեն բացառապես օրենքի շրջանակներում՝ կարժանանան հասարակության առնվազն մի մասի դժգոհությանը, իշխանությունների վարկանիշը կնվազի, եւ «քաղաքական ընդդիմությունը» կփորձի օգտվել դրանից: Իշխանությունները (ի դեպ՝ միանգամայն կանխատեսելիորեն) ընտրել են երկրորդ տարբերակը, ու «քաղաքական ընդդիմությունը» դրանից դիվիդենտներ է քաղում:

Բայց հասարակությունը պետք է մեկառմիշտ ընդունի, որ այլ ճանապարհ պարզապես չկա, ու որքան էլ գայթակղիչ թվա, բայց «թավիշը» «շուշաթղթով» փոխարինելը կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ: Հետեւաբար՝ պարզապես չի կարելի նման բան պահանջել իշխանություններից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5024 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս