Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծի փակ, գաղտնի քվեարկությունը։

Նախքան քվեարկությունը ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, դիմելով ՍԴ անդամներին, դատավորներին, կոչ արեց իրենց չնույնացնել Հրայր Թովմասյանի հետ, չնույնացնել իրենց անցած ճանապարհը եւ ուղղորդվել օրենքով, իրենց խղճով եւ գիտելիքներով։

Սիմոնյանի կոչին միացավ նույն խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ նշելով, որ այս պատասխանատու պահին ՍԴ անդամներն արկածախնդրությամբ չզբաղվեն․ «Սահմանադրական դատարանի նախագահի զավթված աթոռը պետք է վերադարձվի ժողովրդին»,- հայտարարեց Մկրտչյանը։

Եթե խորհրդարանն ընդունի նախագիծը, այն ուղարկվելու է Սահմանադրական դատարան։ Մնացած գործողությունները ՍԴ-ի տիրույթում են։ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար անհրաժեշտ կլինի վեց դատավոր/անդամի քվե։

Քվեարկությանը մասնակցում են միայն «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։ ԲՀԿ-ականները հայտարարել էին, որ չեն մասնակցելու, քանի որ «Իմ քայլ»-ի ներկայացրած նախագիծը իրավական առումով թերի է։




Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը երեկ քննարկում էր «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկումը։ Թովմասյանը նպատակահարմար չէր համարել մասնակցել նախագծի քննարկմանը․ նա պատշաճ ծանուցումից հետո ԱԺ չէր եկել։
Վերջինս հանդես էր եկել հայտարարությամբ՝ քննարկմանը ներկա չլինելու որոշումը պատճառաբանելով, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած այս գործընթացը, ըստ էության, ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Հրայր Թովմասյանը հայցել էր Ազգային ժողովի միայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներողամտությունը՝ Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ իրեն հարցեր ուղղելու հնարավորություն չտալու առնչությամբ։ Իսկ թե ինչու հենց «Բարգավաճ Հայաստան»-ի, քանի որ այս խմբակցության պատգամավորները հայտարարել են, որ չեն մասնակցելու նախագծի քվեարկությանը. այն, ըստ իրենց, իրավական առումով ոչ լիարժեք է եւ խոցելի մասեր ունի։
Հրայր Թովմասյանի հայտարարությունը խորհրդարանում քննադատությամբ ընդունվեց։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները միայն ԲՀԿ-ից ներողամտություն հայցելու հանգամանքը անհարգալից վերաբերմունք որակեցին օրենսդիր մարմնի հանդեպ՝ նշելով, որ Թովմասյանն ուղղակի պարտավոր էր ներկա լինել քննարկմանն ու պատասխանել պատգամավորների հարցերին, փորձել ներկայացնել իր հակափաստարկները, եթե, իհարկե, այդպիսիք կային։
Մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն իր ելույթում ասաց, որ Թովմասյանը շարունակեց իր քաղաքական հոր՝ Սերժ Սարգսյանի գործելաոճը՝ տաքուկ հարցազրույց տալով կոնկրետ լրատվամիջոցի, կոնկրետ հարցերով, բայց պարտավոր էր ներկա լինել ԱԺ-ում, հակադարձել, ոչ թե քաղաքական հայտարարություն անել՝ ասելով, որ չի գա ԱԺ եւ ներողություն խնդրեր միայն ԲՀԿ-ից․ «Նա պարտավոր էր ներողություն խնդրել բոլոր պատգամավորներից ու խմբակցություններից»,- շեշտեց պատգամավորը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT