Երևան
12 °C
«Այս ամենը միայն քաղաքական նպատակ է հետապնդում, եւ, եթե քաղաքական պրոցես է, անիմաստ է իրավունքի մասին խոսելը»:
ՍԴ բակում այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ իր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք՝ այսօր նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):
Անդրադառնալով մեղադրանքին՝ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Քննիչն ասաց, որ իր կյանքում այսպիսի տրամադրությամբ մեղադրյալ չէր տեսել, ասաց՝ երեւի աշխարհում ոչ ոք չէր տեսել: Ինձ վեց ամիս առաջ զգուշացրել էին, որ «իքս», «իգրեկ», «զեթ» քայլերը չանելու համար ինձ մեղադրանք կառաջադրվի, եւ այդ «իքս», «իգրեկ», «զեթ» քայլերը հրաժարական տալն էր»:
ՍԴ նախագահի խոսքով՝ մեղադրանքն իր կյանքում ոչ մի բան չի փոխել եւ չի էլ կարող փոխել. «Մենք քննիչի հետ բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ, ես ասացի, որ գնահատում եմ իր պրոֆեսիոնալիզմը, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ քաղաքական պրոցեսների մեջ»:
Թովմասյանը տեղեկացրեց, որ ինքը հրաժարվել է ցուցմունք տալ. «Որեւէ մեկիդ համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամիսներին ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո՝ հայհոյախառն, կոնկրետ բռնության տեսքով, բայց այդ ժամանակահատվածում ՍԴ-ն, փառք ու պատիվ բոլոր դատավորներին, աշխատել է առանց խոչընդոտների եւ ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք բեկումնային են լինելու մեր իրավական համակարգի համար»:
Թովմասյանի կարծիքով՝ շատերը վատ են ճանաչում ՍԴ դատավորներին. «Նրանք հայրենասեր, նվիրյալ մարդիկ են: Եթե խաղաղ ժամանակներում դուք հերոսներ եք ման գալիս, ապա նրանք այս շենքում նստած են, եւ ես չեմ վարանի նրանց անունները նշելուց: Նրանք են՝ Արեւիկ Պետրոսյանը, Ալվինա Գյուլումյանը, Արման Դիլանյանը, Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը»: Հարցին՝ Վահե Գրիգորյանը նրանց թվում չէ՞, Հրայր Թովմասյանը բացասական պատասխան տվեց. «Ո՛չ, այդ ցուցակի մեջ նա չի մտնում»:
ՍԴ նախագահն ասաց՝ եթե որեւէ մեկը մտածում է, որ նշված մարդիկ կարող են կաշառքի որակում ստացած օրենքով գայթակղվել եւ գնալ վաղ կենսաթոշակի, ապա շատ վատ են ճանաչում նրանց. «Իմ թվարկած դատավորներից որեւէ մեկը դրան չի գնալու, եւ թող ոչ ոք չմտածի, թե անկախ դատական համակարգը սկուտեղի վրա բերելու են, մատուցեն իրենց: Այսօր պայքար է, թե մենք վաղը ինչպիսի դատական համակարգ, ինչպիսի պետություն ենք ունենալու, եւ անաշխատ եկամուտ ստանալն այդ մարդկանց համար չէ, իրենք չեն կարող նայել, որ ինչ-որ տեղ կա քանդված փողոց, իսկ իրենք գնան, տանը նստեն»:
ՍԴ նախագահը նշեց, որ իր փաստաբանի հորդորով իրավական մանրամասների չի անդրադառնա, բայց իրեն եւ ՍԴ դատավորներին ոչինչ չի խանգարելու վաղվա երկիրը կերտելու գործում: Հարցին՝ ինքը շարունակելու է պաշտոնավարել, Թովմասյանը պատասխանեց. «Բնականաբար՝ այո՛»:
Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ լրագրողների հարցերին ի պատասխան ասաց. «Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեադատավարական փաթեթավորմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»: Նա հրաժարավեց պատասխանել այլ հարցերի՝ նշելով, որ հնարավոր է՝ առաջիկայում մամուլի ասուլիս հրավիրեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT