Արման Բաբաջանյանը թող իրենից սկսի․ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը պատրաստ է անհատական լյուստրացիայի

ՀՀ Սահմանադրական դատարանը որեւէ դիմում չի ստացել Դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համաձայնություն տալու վերաբերյալ։ Երեկ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։

Այս օրերին ՀՀ ուժային կառույցները մեկը մյուսի հետեւից հաղորդագրություններ տարածեցին, որոնք, ըստ էության, առնչվում էին վերջին տարիներին Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած ենթադրյալ չարաշահումներին։ Բացի Հրայր Թովմասյանից՝ հանրային քննարկման տիրույթում է նաեւ ՍԴ նիստերից դատավոր Վահե Գրիգորյանի բացակայության, միեւնույն ժամանակ աշխատավարձ ստանալու հարցը։

Բարձր դատարանի եւ դրա անդամների (դատավոր) շուրջ ծավալվող իրադարձությունների մասին զրուցել ենք Ալվինա Գյուլումյանի հետ։

- Տիկին Գյուլումյան, ԱԱԾ-ն, ապա ՔԿ-ն, Հրայր Թովմասյանի գործունեությանն առնչվող հաղորդագրություններ տարածեցին, ՀՔԾ-ում էլ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործ կա, որը եւս, ըստ էության, կապ ունի հենց Թովմասյանի հետ։ Ըստ օրենքի՝ ՍԴ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Դատարանի համաձայնությամբ: Դուք իրավապահ մարմիններից որեւէ դիմում չե՞ք ստացել այս առնչությամբ։

- Մենք նման դիմում չենք ստացել, եւ պետք է ասեմ, որ երբ որոշակի քննչական գործողություններ են ՍԴ որեւէ դատավորի նկատմամբ, օրենքը որոշակիորեն սահմանում է, որ դրանք պետք է արվեն այնպես, որպեսզի դատարանի հեղինակությանը չվնասեն։

- Բայց այս դեպքում իրավապահների որեւէ գործողություն վնասու՞մ է Դատարանի հեղինակությանը։

- Քննչական գործողությամբ չէ, որ վնասվում է, այլ դրա բարձրաձայնումով։

- Այսինքն՝ կարծում եք, որ եթե, օրինակ, Հրայր Թովմասյանին հրավիրել էին ԱԱԾ՝ բացատրություն տալու, չբարձրաձայնվի՞ դրա մասին, որպեսզի Դատարանի հեղինակությունը չվնասվի։

- Գիտեք ինչ, ոչ թե չբարձրաձայնվի, որովհետեւ հնարավոր է մյուս կողմից բարձրաձայնվի, այլ պահպանվի այն պատշաճ մակարդակը, որի դեպքում դատարանի հեղինակությունը չի տուժի։ Այսինքն, դա կարող է լինել ոչ թե ԱԱԾ հրավիրելով, այլ հարցաքննելով աշխատանքի վայրում կամ տանը, քանի դեռ մեղադրանք չկա։ Իմ կարծիքով՝ պետք է այնպես արվեն այդ գործողությունները, որպեսզի դա հասարակական հնչողություն չստանա։

- Չե՞ք կարծում, որ Հրայր Թովմասյանի հետ կապված գործողությունները հանրային հետաքրքրության տիրույթում են արդեն տարիներ շարունակ, եւ այդ տիրույթում է նաեւ Դատարանը։

- Իհարկե ՍԴ-ն հանրային հետաքրքրության տիրույթում է։ Ես չեմ ասում, որ հանրությունը դրա մասին ընդհանրապես տեղեկացված չլինի, այլ տեղեկացվի որոշակի փուլում։

- Տիկին Գյուլումյան, ամեն դեպքում, երբ Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համաձայնության մասին դիմում լինի կամ Դատարանին կրկին դիմեն նրա լիազորությունները դադարեցնելու հարցով, ձեր որոշումը անկողմնակա՞լ եք համարելու՝ հաշվի առնելով, որ ինքը Դատարանի նախագահն է։

- Բնականաբար, Սահմանադիրն է այդպես որոշել, որովհետեւ նպատակը եղել է Սահմանադրական դատարանի անկախության ապահովումը։ Ընդհանուր իրավասության դատարանների համար դա տրվել է ԲԴԽ-ին, մեր պարագայում տրվել է մեզ։ Ցանկացած հասարակությունում ՍԴ-ն հենց այդպես էլ պետք է դիտարկվի, որ ինքը կարող է վեր կանգնել ամեն տեսակ բանից։ Մենք այսօր իրար հետ աշխատում ենք, բայց եթե մեզ ներկայացնեն փաստեր, որոնք անառարկելի կլինեն, այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք այս դիրքը զբաղեցնելով այդ փաստերին դեմ գնալ։

- Հանրությունն այս տարիներին այլ բան է տեսել, մասնավորապես չի վստահել ընտրական վեճերի վերաբերյալ ՍԴ որոշումներին։

- Ցավոք, մեր հանրությունում մեկը մի բան ասում է, եւ դա սկսում են իրականություն ներկայացնել։ Իրականում այդպես չէ։ Դատավարությունը ե՛ւ ՍԴ-ում, ե՛ւ ընդհանուր իրավասության դատարաններում մրցակցային է։ Երկու կողմերը պետք է փաստեր ներկայացնեն, եւ փաստերին էլ որոշակի պահանջներ են ներկայացվում։ Հիմա թե օրենսդիրն ինչպիսի օրենք է ընդունել կամ Սահմանադիրն ինչպիսի Սահմանադրություն է ընդունել, մենք դրա շրջանակներում պետք է մնանք։ Այսօր Ընտրական օրենսդրությունն ու ընտրական վեճերին առնչվող օրենսդրությունն այնպիսին է, որ այդ փաստերը նախ պետք է հաստատված լինեն ընդհանուր իրավասության դատարաններում, հետո նոր բերվեն ՍԴ։ ՍԴ-ն փաստ պարզող դատարան չէ, եւ չի կարող իր վճռի հիմքում դնել այն, թե ինչ են խոսում այստեղ կամ այնտեղ, Դատարանը պետք է ունենա կոնկրետ ապացույցներ։ Եթե դուք ցույց կտաք որեւէ գործ, որտեղ եղել են այդ ապացույցները, բայց ՍԴ-ն դրանք անտեսել է, գուցե համաձայնեմ ձեզ հետ։ Ընդհանրապես, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը հեշտ գործընթաց չէ, կանխավարկածը պետք է լինի այն, որ ընտրություններն օրինական են, եւ ապացուցման բեռն ընկնում է մյուս կողմի վրա, որ ցույց տա, որ դրանք արդար չեն եղել կամ խախտումներով են եղել։ Դժբախտաբար, սա չեն կարողացել ապացուցել մեզ մոտ, բայց քավության նոխազը գտել են դատարանում։ Ընտրական գործերով թող լինի մի տասը որոշում, բայց մենք հազարից ավելի որոշումներ ենք կայացրել, մեր հանրությունը միայն ընտրական գործերի վրա է ֆիքսվում, եւ չի ասում՝ նույն Հյուսիսային պողոտայի կամ Բուզանդի փողոցի հետ կապված դեպքերում ՄԻԵԴ բոլոր գործերում հղում է արված մեր ՍԴ-ի որոշումներին։

- Վերադառնալով մեր օրեր՝ ՍԴ դատավորի աշխատանքը բացի նիստերին պատրաստվելուց ու նիստերին մասնակցելուց էլ ի՞նչ է ենթադրում։

- Նիստերից զատ այլ աշխատանք չի կատարում, լավագույն դեպքում կարող է մասնակցել գիտագործնական կոնֆերանսների եւ ուրիշ ոչինչ։ Սահմանադրական արդարադատություն ենք իրականացնում եւ դրանով ենք իրականացնում։ Ամեն շաբաթ նիստ ենք ունենում, այդ նիստերը պետք է նախապատրաստել, ՍԴ որոշումները սովորական որոշումներ չեն։ Դրանք բավականին աշխատատար են, դրանից առաջ պետք է նախապատրաստվեն, ուսումնասիրվեն գործի նյութերը, պետք է կողմերին բացատրությունների համար ժամանակ տրվի, դրանք ուսումնասիրվեն։

- Հիմա ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները նիստերին չմասնակցելու՝ էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ քննարկումներ են ընթանում։ Ըստ ձ, նրա լիազորությունները դադարեցնելու համար հիմքեր կա՞ն։

- Ես չեմ կարող նման բան ասել, որովհետեւ հնարավոր է՝ այդ հիմքով մեզ դիմեն, եթե ասեմ՝ կկանխեմ իմ մասնակցությունը այդ գործի քննությանը։ Բայց փաստ է, որ Գրիգորյանը որեւէ նիստի չի մասնակցում, որ փորձեր են եղել նրան գործեր մակագրել, որպեսզի դատաքննության նախապատրաստվի, ինքը դրանցից էլ է հրաժարվել, եւ, ըստ էության, սահմանադրական արդարադատության հետ կապված ոչինչ չի անում։ Ես այլ հայտարարություն չեմ կարող անել։

- Սահմանադրական դատարանը որոշ ժամանակ առաջ հայտարարություն էր տարածել, որ հետեւում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին եւ կարձագանքեն ըստ անհրաժեշտության։ Այդ անհրաժեշտությունը չե՞ք տեսնում այս պահին։

- Եթե անհրաժեշտություն տեսնենք, Դատարանով պետք է որոշենք։ Մեզ համար շատ դժվար է ամեն առիթով հայտարարություն անելը, որովհետեւ մենք պետք է նախնական կարծիք չհայտնենք։ Մենք նշել էինք, որ առաջին հերթին ընտանիքի անդամների հետ կապվող գործողություններին ենք հետեւելու, որովհետեւ նրանց համար մեզ չեն դիմելու, բայց իր համար հնարավոր է՝ դիմեն եւ չենք կարող նախապես կարծիք հայտնել։

- Տիկին Գյուլումյան, դուք նո՞ւյնպես կարծում եք, որ Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

- Ես ոչինչ չեմ կարծում։ Չեմ կարող ասել, եթե ասեմ՝ հետապնդում է, կդառնամ քաղաքական հայտարարություն արած, եթե հակառակն էլ ասեմ, կրկին քաղաքական հայտարարություն արած կլինեմ, պետք է ձեռնպահ մնամ այդ մասին որեւէ բան ասելուց։

- Իսկ տեղեկություն ունե՞ք՝ Թովմասյանն ի՞նչ պատճառով է երկարաձգել արձակուրդը, կապ ունի՞ վերջին շրջանի զարգացումների հետ։

- Սկզբում երկու օրով էր վերցրել արձակուրդ, ապա ամբողջ արձակուրդը, որովհետեւ ինչ ՍԴ-ում էր, արձակուրդ  չէր մեկնել։ Հիմա դուստրն էր վերադարձել ԱՄՆ-ից, ցանկանում էր ավելի երկար ժամանակ անցկացնել երեխաների հետ։

 - ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ նպատակ ունի հասնել ՍԴ անդամների անհատական լյուստրացիայի․․․

- Դե թող սկսի իրենից, հետո մտածի ՍԴ դատավորների մասին։

- Դուք անձամբ պատրա՞ստ եք լյուստրացիայի։

- Ես միշտ պատրաստ եմ, հանրությունից թաքցնելու ոչինչ չունեմ, միշտ էլ փորձել եմ այնպես ապրել, որ բոլորին պարզ ճակատով նայեմ, ե՛ւ իմ մասնագիտական գործունեության, ե՛ւ առօրյա կյանքում, որեւէ խնդիր չեմ տեսնում դրա մեջ, բայց եթե այդ լյուստրացիայի մեջ ասվի, որ պետք է նայենք՝ ով ինչպես է քվեարկել, այստեղ ուզում ես ասել՝ կա՛նգ առ, գոյություն ունի խորհրդակցական սենյակի գաղտնիք։ Դու երբեք ոչ մի գործով չես իմանա՝ ով ինչպես է քվեարկել, եթե դա չի արտահայտվել հատուկ կարծիքի ձեւով․ պետք է տարրական իրավական գիտելիքներ ունենալ։

- Տիկին Գյուլումյան, ինչքա՞ն է Դատարանի շուրջ ստեղծված այս լարված իրավիճակը շարունակվելու․․․

- Կարծում եմ՝ հարցն ինձ կամ ՍԴ-ին չի վերաբերում, հարցը կարող եք առաջադրել նրանց, որոնք ստեղծել են այս ձնագնդին։

- Ովքե՞ր են ստեղծել։

- Դուք կիմանաք։

- Այդ պնդումը դուք եք անում։

- Ես չեմ կարող ասել՝ ով, բայց ՍԴ-ն չի ստեղծել։

- Այդուհանդերձ, փաստ է, որ հանրությունը վստահություն չունի Դատարանի հանդեպ։

- Ես չգիտեմ՝ ձեր ասած հանրությունը որն է, անկեղծ եմ ասում։

- Այն քաղաքացիները, որոնք մերժեցին․․․

- Որոնք տասը հոգով եկան ՍԴ-ի դիմաց կանգնեցին ու հրաժարակա՞ն պահանջեցին։ Տասը հոգով, որոնցից ինչ-որ մեկը մեկ այլ քրեական գործով մեղադրյալ է, մյուսները՝ չգիտեմ՝ որ․․․

- Իրենք հանրության մի փոքր մասն են։ Ես խոսում եմ հանրության մասին, որի մեծ մասը նախորդ տարի մերժեց կառավարող այն ուժին, որի օրոք ձեւավորվել է այս Դատարանի հիմնական կազմը։

- Թյուր կարծիք կա։ ՍԴ գործող կազմը այն կառավարության օրոք չի կազմավորվել։ ՍԴ կազմը կազմավորվել է 1996 թվականից, երբ ստեղծվեց Դատարանը, եւ ժամանակ առ ժամանակ որոշ անդամներ տարիքը լրանալուն պես փոխվել են։ Ասել, որ կազմավորվել են այն իշխանության օրոք, դա շատ սխալ մոտեցում է։ Դատարաններն, ի տարբերություն պետական այլ մարմինների, ավելի երկարատեւ ժամանակի համար են ստեղծվում՝ հենց Դատարանի անկախության շահերից ելնելով, որպեսզի քաղաքական իշխանության փոփոխությամբ կարողանա անկախ լինել առաջին հերթին իշխանությունից։ Հիմա, որ երեք տարուց փոխվեց իշխանությունը, նոր ՍԴ են ստեղծելո՞ւ, կարող է, չէ,՞ փոխվել քաղաքական իշխանությունը, ամեն անգամ դատարանի կազմը փոխե՞նք։ Եվ հետո, ձեր ասած բազմահազարանոց ցույցերին ես ինքս էլ եմ մասնակցել։ Իմ աղջիկը հաստատ մասնակցել է, ես էլ գնացել եմ, ոչ անմիջապես քայլող, բայց կողքից որպես հետաքրքրվող եղել եմ։

- Դուք է՞լ էիք ուզում, որ այդ իշխանությունը հեռանա, թե՞ միայն որպես հետաքրքրվող եք ներկա եղել։

- Կարող եմ ասել՝ ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը։ Բաներ կային նախորդ իշխանության ժամանակ, որ ինձ էլ դուր չէին գալիս, ես դա չեմ թաքցրել երբեւէ, եւ իրենք էլ են իմացել, ես ցանկացած իշխանության ժամանակ ցանկացած որոշման փորձել եմ հակառակ կարծիքը ներկայացնել, որպեսզի ճշմարտությունը ծնվի բանավեճի արդյունքում։ Հիմա այդ բազմահազարանոց ցույցերի ժամանակ թեկուզ մեկն ասե՞լ է, որ ՍԴ-ն էլ պետք է հեռանա, մի բառ լսե՞լ եք։

- Ընդհանուր առմամբ միշտ է խոսվել դատաիրավական համակարգի բարեփոխման մասին։

- Ընդհանուր առմամբ խոսվել է, իսկ հիմնական լոզունգը եղել է «Մերժիր Սերժին», ՀՀԿ-ին։ Ես ոչ ՀՀԿ-ական եմ եղել, ոչ էլ ասպարեզում հայտնվել եմ Սերժ Սարգսյանի օրոք։ Մինչեւ ինքը պաշտոնյա կդառնար, ես արդեն պաշտոնյա եմ եղել։

- Իշխանափոխության ամբողջ ընթացքում եւ դրանից առաջ էլ մշտապես եղել է մթնոլորտը, որ Սահմանադրական դատարանը լեգիտիմ չէ, ու փոփոխություններ են անհրաժեշտ։

- Բարեփոխումներին ոչ մեկը դեմ չէ, եկեք գտնենք բարեփոխելու ճանապարհները, բայց ոչ թե դատավորների նկատմամբ թշնամություն սերմանենք, փորձենք հեղինակազրկել նրանց։ Խնդիրը սրա մասին է, ոչ թե փորձենք մեր ցանկալիներին բերել դատարան։ Դա չի նշանակում արդար դատարան ստեղծել։

- Տարբեր շրջանակներ կարծում են, որ եթե ՍԴ-ն այս կազմով մնա, բարեփոխում, ըստ էության, չի լինի։ Ըստ այդմ՝ դուք հրաժարականի անհրաժեշտություն չե՞ք տեսնում։

- Թող ոչ մեկը հանրությանը չմանիպուլացնի։ Երբ հանրաքվե կարվի, կպարզվի՝ ՍԴ-ն պետք չի, մենք կհեռանանք։ Մենք ի վերջո այս հանրության համար ենք աշխատում, բայց եթե տասը կամ թեկուզ հարյուր հոգի, որոնք ինչ-ինչ պատճառներով վիրավորված են, գուցե իրենց շահը չի պաշտպանվել այս դատարանում, նրանց պահանջով այս Դատարանից ոչ ոք չի հեռանա։ Ցանկացած դատարանի դիմաց երկու կողմ է, մեկը միշտ դժգոհ է։ Եթե ԱԺ-ի դիմաց հնարավոր էր հավաքել հազարներ, դատարանների մուտքերը փակելու՝ վարչապետի կոչից հետո ՍԴ-ի դիմաց եկել էին մի հիսուն հոգի, իսկ հետո ընդամենը տասը հոգի, ես պետք է կատարեմ նրա՞նց պահանջը։ Իմ հանրությունը, որի համար ես վերադարձել եմ ՄԻԵԴ-ից, դա չէ։ Եթե գեթ մի գործ բերեն, ասեն՝ Գյուլումյանն այստեղ անարդար է եղել, ես կհեռանամ, եթե, իհարկե, այդ գործը շինծու չէ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4636 դիտում

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին