Երևան
12 °C
Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, ՀԿ-ներ ու կենտրոններ հայտարարություն են տարածել՝ կապված նախօրեին Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների նկատմամբ հրապարակված դատավճիռների հետ՝ նշելով, որ բոլոր նրանք քաղբանտարկյալներ են: Հայտարարության մեջ ասվում է.
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (դատավոր՝ Տաթևիկ Գրիգորյան) 2018թ. մարտի 20-ին հրապարակվեց «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավճիռը: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց ամենախիստ պատժի՝ 10 տարի 5 ամսվա, իրավապահների հետ համագործակցած Հովհաննես Պետրոսյանը՝ ամենամեղմ՝ 2 տարվա ազատազրկման: «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5 տարի 5 ամսվա ազատազրկման, ակտիվ քաղաքացի, երեք անչափահաս երեխաների հայր Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամսվա, Արցախյան պատերազմի մասնակիցներ Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, դուդուկի ուսուցիչ Գալուստ Գրիգորյանը՝ 3-ական տարվա ազատազրկման:
Մոտ 1 տարի տևած դատական պրոցեսը ցույց տվեց գործի արհեստական բնույթը: Միայն այն հանգամանքը, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները սկսվել էին դեռևս տարիներ առաջ, նա գաղտնալսվել էր 2014թ. մայիսից՝ ավելի քան 1 տարի՝ ընդմիջումներով, ըստ գործի նյութերի` ԱԱԾ-ն գաղտնալսել էր Ժիրայր Սեֆիլյանի 4 հեռախոսահամարներ, քննչական կոմիտեն` 3, ոստիկանությունը` 2, վկայում է քաղաքական հետապնդման ծրագրավորված լինելու մասին:
Միայն իրեղեն ապացույցների հետազոտումը դատարանում բավարար էր պատկերացում կազմելու համար, թե ինչպիսի մտացածին մեղադրանքի հետ գործ ունենք: Սա այն իրերի ոչ ամբողջական ցանկն է, որ հետազոտվել է դատարանում. ժանգոտված թուր, 2 ինքնաձիգ, 100 փամփուշտ, 2 բրդյա ծածկոց, դեղին պլաստիկ սաղավարտներ, «100-ամյակն առանց ռեժիմի» գրությամբ դրոշ, դրոշների ձողեր, մեգաֆոն, տոնածառ, զինվորական կողմնացույց, «Ժիրայր Սեֆիլյան» գրությամբ սկավառակներ, Գառնի տաճարի պատկերով տետր, մեկ դաշույն, համակարգիչ, «Սիրելի հայրենակիցներ» արտահայտությամբ սկսվող թռուցիկներ:
Ինչ վերաբերում է 2 ինքնաձիգին և 100 փամփուշտներին, ապա դրանց հետ Ժիրայր Սեֆիլյանի առնչությունը դատաքննության ընթացքում չի հիմնավորվել, այդ մասին ամբողջ քրեական գործի մեջ առկա է միայն մեկ անուղղակի ապացույց՝ Հրայր Թոփչյանի ցուցմունքը, որից նա հրաժարվել է հայտնելով, որ այն սպառնալիքների միջոցով պարտադրվել էր իրեն նախաքննության մարմնի կողմից:
Հայտարարում ենք, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հետապնդում ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ, ինչը վկայում է քաղաքական գործունեության հանդեպ տեղի ունեցող ոտնձգության մասին: Այս պարագայում խոսել արդար դատաքննության մասին, միամտություն է: Այս քաղաքական հաշվեհարդարի պատասխանատուներն են ոչ միայն պատվեր տվողները, այլև պատվեր կատարող դատավորները, քննիչները, դատախազները, ոստիկանները:
Մենք Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին ճանաչել ու ճանաչում ենք որպես քաղաքական բանտարկյալներ:
Դիմում ենք Հայաստանում ու մեր պետության սահմաններից դուրս գտնվող միջազգային հանրությանը, կառույցներին՝ հայտարարելով, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, ովքեր հետապնդվում են իրենց քաղաքական գաղափարների համար՝ քրեական պատիժների ու երկարաժամկետ ազատաազրկման տեսքով:
Մենք՝ իրավապաշտպան կառույցներս, հայտարարում ենք, որ ամեն ջանք գործադրելու ենք ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, այլև հանիրավի դատապարտված և կալանավորված մեր մյուս քաղաքացիների ազատության համար:
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ
«Անմեղության հայկական ծրագիր» իրավապաշտպան ՀԿ
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
«Եղեգնաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն»
«Սոցիալական արդարություն» ՀԿ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Հրազդանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն»
«Փինք Արմենիա»
«Հելսինկյան ասոցիացիա»
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ
«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Էջմիածնի մասնաճյուղ
«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ
«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ
Արմավիրի քաղաքացիական երիտասարադական կենտրոն
«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
Երևանի մամուլի ակումբ
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների ՀԿ
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Իմ իրավապաշտպանը ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ
«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
Նարինե Գալստյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT