Երևան
12 °C
Արդեն երկրորդ օրն է՝ ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը ընկերների հետ շուրջօրյա անժամկետ նստացույց է անում Ազատության հրապարակում: Նստացույցի պատճառը «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» օրերս հրապարակված դատավճիռներն են:



Նստացույցի մասնակիցներից մեկն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որ ոստիկանությունն այցելում է նստացույցի մասնակիցների տները, և քանի որ նստացույց անող երիտասարդները չեն պատրաստվում ներկայանալ ոստիկանություն, հնարավոր է՝ բերման ենթարկեն նրանց հարազատներին.
«Հարգելի իրավաբաններ և լրագրողներ, խնդրում եմ արձագանքել, Ազատության հրապարակում նստացույց անող երիտասարդները ձեր օգնության կարիքն ունեն, ոստիկանությունը այցելում է նրանց տներ և հնարավոր է բերման ենթարկեն ընտանիքի անդամներին, որովհետև նստացույց անողները չեն պատրաստվում ներկայանալ ոստիկանություն»,-ասված է նստացույցի մասնակից Գ. Ադյանի գրառման մեջ։
Ակցիայի մասնակիցներից մեկը մեր զրույցում ասաց, որ գիշերը ժամը չորսի մոտակայքում հարբած երեք տղամարդիկ են եկել, որոնք, իր կարծիքով, սադրիչ ոստիկաններ են եղել.
«Իրենց ասածն էն էր, որ եկել են լրացնեն ցուցարարների շարքերը, ժարգոնով, հարբած խոսում էին՝ խփենք, բռթենք: Սադրիչ ոստիկաններ էին, բայց ոստիկանական համազգեստով չէին: Սա ենթադրություն է, որ ոստիկան էին, բայց իրենց տեսքից անզեն աչքով երեւում էր, վատ էին խաղում իրենց դերը»,-մեր զրույցում ասաց նստացույցի մասնակիցներից մեկը:
Վերջինս պատմեց, որ գիշերը Օպերայում լուսացրած ցուցարարներից մեկի մորը իրենց բնակավայրում՝ Ապարանում, ոստիկաններ են այցելել.
«Գիշերը Արթուրին զանգեց իր մայրը, ասաց՝ ի՞նչ գործ ունես, տուն արի, թաղայինն ա եկել: Հետո Արթուրին ասել է, որ Երեւան է գալիս, որպեսզի ինչ-որ խնդրով հիվանդանոց գնան: Առավոտվա կողմերը մայրը էլի զանգեց, ասեց, որ Արթուրը գնա՝ գնան հիվանդանոց: Արթուրն էլ գնաց, հետո դարձավ անհասանելի»,-ասաց ակցիայի մասնակիցը:
«Հայկական ժամանակ»-ի հետ հեռախոսազրույցում Արթուր Մարգարյանն ասաց, որ այսօր ցերեկը քաղաքացիական հագուստով, բայց ոստիկան ներկայացած մի քանի անձինք իրեն քաշքշելով բերման են ենթարկել Ապարանի ոստիկանության բաժին.
«Մայրս գիշերը զանգել էր, հետո առավոտը եկավ Երեւան: Երբ գնացի, իրար հետ քայլում էինք, ոստիկններ եկան, ասացին, որ պետք է իրենց հետ գնամ: Չասացին՝ ովքեր են, ուր պիտի գնամ, մենակ ներկայացան, որ ոստիկան են»:
Ոստիկան ներկայացած անձինք քաղաքացիական հագուստով եւ քաղաքացիական մեքենայով են եղել եւ Արթուրին տարել են փողոցից.
«Ես ասացի, որ փաստաբան ունեմ, եւ որ իրենք սպասեն, մինչեւ գա, բայց չսեցին, ինչ-որ հեռախոսազրույց ունեցան, քաշելով ավտո նստցրին, տարան: Բերեցին Ապարանի բաժին, բայց շատ արագ բաց թողեցին: Շատ կարճ ժամանակ հետո ասացին՝ ստեղից շուտ գնա: Երեւի արդեն աղմուկ էր բարձրացել: Ասացին՝ տնից չհեռանաս, բաժին կտանենք ծնողներիդ»,-ասաց Արթուր Մարգարյանը:
Արթուրին ազատ արձակելուց հետո ոստիկանները նրա հետ այլեւս կապ չեն հասատել: Հիմա նա գտնվում է Ապարանում: Վերջինս մեր զրույցում ասաց, որ ինքը ցանկանում է մասնակցել նստացույցին, բայց ոստիկանները Ազատության հրապարկում հսկողություն են սահմանել, որ մարդիկ չհավաքվեն:
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Էդգար Ջանոյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ինչու՞ են ոստիկանները քաղաքացիական հագուստով ու քաղաքացիական մեքենայով բերման ենթարկել Արթուր Մարգարյանին, պատասխանեց.
«Արթուր Մարգարյանի մայրը չի իմացել իր որդու գտնվելու վայրը, եկել է ոստիկանություն, ոստիկաններն էլ ճշտել են տղայի գտնվելու վայրը, նրան հայտնաբերել են եւ հանձել ծնողներին»,-ասաց Ջանոյանը:
Մեր դիտարմանը, որ Արթուրի խոսքով՝ իրեն քաշքշելով են տարել, Էդգար Ջանոյանն ասաց.
«Արդեն ասացի՝ մենք նրան հայտնաբերել ենք, ներկայացրել ծնողներին: Մայրն է դիմել ոստիկանություն»,-եզրափակեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Հստակեցնելու նպատակով կրկին կապ հաստատեցինք Արթուրի հետ: Վերջինս հերքեց Ջանոյանի մեկնաբանությունը՝ հավելելով. «Ոչ թե մայրս է գնացել ոստիկանություն, այլ ոստիկաններն են եկել տուն, տարել բաժին եւ համոզել, որ գրի, թե չգիտի իմ գտնվելու վայրը: Այնինչ, մենք խոսել էինք, ես տեղյակ էի պահել, թե որտեղ եմ: Մորս ասել են՝ եթե մենք չգնանք, ԿԳԲ-ն է գալու՝ բերման ենթարկի»:
Արթուրի հավաստմամբ՝ մայրը, գնահատելով իրավիճակը, գրել է դիմումը, ոստիկանությունն էլ արձագանքել է համապատասխան դիմումին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT