Երբ մարդկանց գրպանում փող է մնում, հարկերն էլ են շատ հավաքվում

Այս տարվա հունվարի մեկից գործողության մեջ մտավ նոր «Հարկային օրենսգիրքը»: Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա դրա ամբողջ ազդեցությունը դեռ վաղ է գնահատել: Բայց այս պահին եղած տվյալներն արդեն հետաքրքիր միտումներ են ցույց տալիս:

ՀՀ պետեկամուտների կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան տրամադրած տեղեկանքի համաձայն՝ այս տարվա առաջին երկու ամիսներին հարկային մուտքերը կազմել են 173.4 միլիարդ դրամ, ինչը մոտ 20 միլիարդ դրամով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված հարկային մուտքերից: Բայց սա դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ անցած տարի էլ նախորդ տարվա համեմատ հարկերն ավելացել էին, չնայած օրենսգիրքը ուժի մեջ չէր մտել: Ուշագրավը առանձին հարկատեսակների մասով եղած փոփոխությունն է:

Կտրուկ փոփոխություններ են արձանագրվել, մասնավորապես ակցիզային եւ եկամտային հարկերի ցուցանիշներում: Այսպես. այս տարվա հունվարին ակցիզային հարկի գծով հավաքագրվել է 16.8 միլիարդ դրամ, անցած տարվա 6.9 միլիարդի դիմաց: Այսինքն՝ միայն մեկ ամսվա կտրվածքով այդ հարկատեսակի գծով աճը կազմել է մոտ 2.4 անգամ: Փոխարենը էականորեն նվազել է եկամտային հարկի ծավալը: Անցած տարվա հունվարին հավաքագրվել էր 23.2 մլրդ դրամ, իսկ այս տարվա հունվարին՝ 17.7 միլիարդ դրամ: Այս երկու կտրուկ փոփոխությունները հենց հարկային օրենսգրքի ուղղակի ազդեցություն են:

Ակցիզային հարկի գծով բյուջեի մուտքերի ավելացումը, անշուշտ, սպասելի էր: Դա պայմանավորված է մի շարք ապրանքների ակցիզային դրույքաչափի փոփոխությամբ: Դրանք են բենզինը, սպիրտային խմիչքները, ծխախոտը եւ այլն: Բացի այդ, հունվարի 1-ից հետո ավտոգազի վրա արդեն կիրառվում է ակցիզային հարկ: Բայց այն, որ դա կբերի ակցիզային հարկի 2.4 անգամ ավելացմանը, ճիշտն ասած, անակնալ կարելի է համարել: Թե ինչպես է ստացվել, որ ենթաակցիզային ապրանքների վրա գործող ակցիզային հարկի փոքր-ինչ բարձրացման արդյունքում այդ հարկատեսակի գծով մեկ ամսվա ընթացքում 6.9 միլիարդ դրամի մուտքերը դառնում են 16.8 միլիարդ, լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի: Բացառված չէ, որ նախկինում ենթաակցիզային ապրանքների մի զգալի մասը ստվերային շրջանառություն են ունեցել:

Եկամտային հարկի գծով մուտքերի նվազումը պակաս անակնկալ չէ: Անցած տարվա հունվարի համեմատ այս հարկատեսակի գծով մուտքերը նվազել են մոտ 28 տոկոսով: Ի՞նչը կարող էր լինել սրա պատճառը: Եկամտային հարկը գանձվում է աշխատավարձերից: Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում ավելացել է թե միջին աշխատավարձը, եւ թե աշխատավարձ ստացողների թիվը: Եթե կասկածի տակ չդնենք այս վիճակագրությունը, ապա եկամտահարկի գծով մուտքերի կտրուկ նվազումը կարող է պայմանավորված լինել ուժի մեջ մտած հարկային օրենսգրքով սահմանված նոր սանդղակով: Ըստ այդ նոր սանդղակի, մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկի դրույքաչափը նվազեցվել է, իսկ ավելի բարձր ստացողներինը՝ ավելացել: Նշանակում է՝ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների թիվն այնքան մեծ է, որ նրանց համար եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումը այսպիսի կտրուկ փոփոխությունների է բերել:

Այսպիսով, չնայած եկամտային հարկի գծով մուտքերի կտրուկ անկմանը, որը զուգորդվել է ակցիզային հարկի գծով մուտքերի էլ ավելի բարձր աճով, տարվա առաջին ամսվա ընթացքում բյուջեի հարկային եկամուտներն աճել են 12 միլիարդ դրամով:

Եթե մեր թե հարկային, եւ թե ընդհանուր պաշտոնական վիճակագրությունը լիներ անթերի ու արտացոլեր ամբողջ իրականությունը, ապա կարելի էր մի հետաքրքիր եզրակացության հանգել: Փաստորեն եկամտային հարկի սանդղակի փոփոխությունը, որի համաձայն՝ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներից ավելի քիչ է հարկ գանձվել, բերել է նրան, որ մարդկանց այդ խմբի գրպաններում մնացել է լրացուցիչ մոտ 5 միլիարդ դրամ գումար: Ըստ նույն պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա հունվար ամսվա ընթացքում մանրածախ առեւտրի ծավալը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 8 տոկոսով կամ 10 միլիարդ դրամով: Այսինքն, մարդկանց գրպանում ավելի շատ փող թողնելը նպաստում է մանրածախ առեւտրի աճին: Առեւտրի աճն էլ իր հերթին նպաստում է արտադրության աճին, դա էլ նպաստում է այլ հարկատեսակներով բյուջեի մուտքերի աճին:

Դժվար է ասել, թե տվյալ դեպքում աշխատել է արդյո՞ք այս շղթան: Մեկ ամսվա կտրվածքով եղած տվյալների վրա նման հետեւություններ անելը, թերեւս այնքան էլ ճիշտ չէ: Բայց եթե դա այդպես է, ապա գուցե արժե վերանայել եկամտային հարկի սանդղակը նաեւ 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնելու տեսանկյունից:

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6507 դիտում

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը