Մարտի 24-25-ին ՀՀ տարածքում վտանգավոր ուժգնության քամիներ են սպասվում. Գագիկ Սուրենյան

Մարտի 24-ին Իրաքից ներթափանցվող ուժեղ տաք օդի ալիքի պատճառով Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: Ջերմասիտճանն այսօրվա նկատմամբ կբարձրանա 5-6 աստիճանով: Կլինի շատ բարձր ջերմային ֆոն, մարդիկ կզգան գոլ օդի ալիք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ըստ այդմ, նրա խոսքով, Սյունիքի հովտային գոտում ջեմաստիճանը մարտի 24-ի ցերեկը կկազմի +31 +33 աստիճան, Արարատյան դաշտում՝ +26 +28, Տավուշի հովտային գոտում՝ մինչեւ  +27 աստիճան: «Լեռնային շրջաններում՝ Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտն, Վայոց Ձորի լեռնային շրջաններ, ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա եւ կհասնի մինչեւ +20 աստիճանի»,- ասաց նա ու հավելեց, որ վաղվա ջերմային ֆոնը կլիմայական նորմայից բարձր կլինի 10-15 աստիճանով։

Սուրենյանը նկատեց, որ մարտի 25-ի սպասվում է ջերմաստիճանի մի փոքր նվազում, սակայն մարտի 27-ից նորից հարավային տաք օդային հոսանքները կակտիվանան: «Ջերմաստիճանը կրկին կբարձրանա: Մարտի 27-28-ին կլինի այնպիսի ջերմաստիճան, ինչպիսին վաղը, այսինքն՝ շատ բարձր»,- ասաց նա՝ նշելով, որ սպասվում են նաեւ տեղումներ։

Մարտի 24-ի ուշ երեկոյան հորդառատ անձրեւ կսկսվի հանրապետության տարածքում, որը կշարունակվի մինչեւ մարտի 25-ի լուսադեմ, ասաց Գագիկ Սուրենյանը. «Հաջորդ ցիկլոնը, որը տեղումներ կբերի, կլինի մարտի 28-ի երեկոյան ժամերին»,- ասաց նա ու ընդգծեց, որ սպասվում է նաեւ վտանգավոր եղանակային երեւույթ, այն է՝ մթնոլորտային ճակատ ՀՀ-ում:

«Ասացի, որ վաղը շատ ուժեղ տաք օդի ներթափանցում է կանխատեսվում, իսկ Սեւ ծովի տարածքի վրա կան շատ ցուրտ օդային զանգվածներ։ Այդ տաք եւ ցուրտ օդային հոսանքները հանդիպում են իրար եւ Հայաստանի տարածքի վրա ձեւավորվում է ճակատային գոտի, որին մենք անվանում ենք մթնոլորտային ճակատ։ Այդ ձեւավորված ճակատային գոտու արդյունքում մարտի 24-ին կեսօրից հետո մինչեւ 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։

Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում եւ Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել մինչեւ 30 մետր/վայրկյանի։ Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում եւ Երեւանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25 մետր/վայրկյանի, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր, ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքի առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, վնասվեն էլեկտրահաղորդման գծեր եւ այլ առարկաներ»,- տեղեկացրեց նա։

Ուստի, պայմանավորված նման վտանգավոր օդերեւութաբանական իրադրությամբ, Սուրենյանը ազգաբնակչությանը եւ տնտեսավարող սուբյեկտներին կոչ արեց ցուցաբերել հնարավորինս զգոնություն։ «Մարտի 26-ին արդեն սատիճանաբար այդ ուժեղ քամիները կկորցնեն իրենց ուժը»,- եզրափակեց նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4147 դիտում

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին