Խոշոր հրդեհ Կեմերովոյում. ինչ վիճակում են հիվանդանոց տեղափոխվածներն ու շենքը. թարմացվող

20:15 - ՌԴ Առողջապահության նախարարությունում հայտնել են, թե ին վիճակում են հիվանդանոց տեղափոխված վիրավորները: ԱՆ նախարար Վալենտինա Սկվարցովան հայտնել է, որ ծանր վիճակում է շարունակում մնալ միայն 11-ամյա մի երեխա: Մյուս բոլորի վիճակը լավացել է, ծանր է նաեւ 18-ամյա երիտասարդի վիճակը, սակայն նա կայուն գիտակցություն ունի: Հիվանդանոցներ են դիմել նաեւ տուժածների 23 հարազատներ, որոնց ինքնազգացողությունը վատացել է՝ ուժեղ սթրես ապրելուց հետո: Սկվարցովայի խոսքերով, 3 երեխաներ ֆիզիկական վնասվածքներ չունեն, սակայն հոգեբուժական օգնության կարիք կա, ուժգին սթրեսի հետեւանքով երեխաների մոտ հոգեկան անցողիկ խնդիրներ են առաջացել: 

Ըստ պաշտոնական տեղեկատվության, հոսպիտալացված են մնում 13 հոգի: Սակայն պաշտոնական վարկածից զատ, կան անեւ հանրային վարկածներ, համաձայն որոնց՝ վիրավորների թիվը զգալի շատ է, պաշտոնական թվերից տասնապատիկ ավելի: Հրապարակվել են հեռախոսազրույցներ, որտեղ խոսում են հիվանդանոցների աշխատակիցներ, վիրավորների հարազատներ ու հայտնում, որ հիվանդանոցներում արդեն տեղ չկա, հարյուրավոր մարդիկ են հոսպիտալացվել:

Հրապարակվել են կադրեր՝ հրդեհի ամբողջական մարումից հետո: Վերեւից արված տեսանյութում երում է, որ հիմնահատակ այրվել են չորրորդ ու երրորդ հարկերը:

14:55 - Ռուսաստանի Քննչական կոմիտեն սկսել է Կեմերովոյի շրջանի Առեւտրային կենտրոնում զոհվածների հարազատների գենետիկական նյութի ստացման աշխատանքը:

Այդ մասին, ինչպես հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ներկայացուցիչը սելեկտորային խորհրդակցության ժամանակ:

«Քննչական կոմիտեի ներկայացուցիչները կազմակերպել են տուժած քաղաքացիների հարազատների գենետիկական նյութի ստացման աշխատանքը»,- ասել Է ԱԻՆ-ի ներկայացուցիչը:

Խորհրդակցությունը տեղի է ունեցել Կեմերովոյում: Ըստ վերջին տվյալների՝ Կեմերովոյի առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհից զոհվել Է 64 մարդ, կան հարյուրավոր վնասվածքներ ստացած անձիք, որոնց թվում՝ հայեր:

13:17 - ՌԴ-ի Կեմերովո քաղաքում առեւտրի տանը տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ տարածքում գտնված Տրեշեւսկի ավանի 5Ա դասարանի աշակերտներից վեցի մասին մինչ այժմ տեղեկություն չկա։

Ինչպես հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, այս մասին պատմել է տեղի միջնակարգ հանրակրթական դպրոցի քարտուղարը։ Նշվում է, որ նրանք դասղեկի հետ միասին Կեմերովո էքսկուրսիայի էին գնացել։

Հրդեհի պահին, ըստ նախնական տվյալների, երեխաները «Զիմնայա վիշնյա» առեւտրի կենտրոնի կինոդահլիճներից մեկում մուլտֆիլմ են դիտել։

Ժամը 17:00-ին երեխաներից մեկը զանգահարել է մորաքրոջը եւ հայտնել, որ շենքը այրվում է, իսկ իրենք չեն կարողանում դուրս գալ։

«Հրդեհի սկսվելուց հետո կինոթատրոնից ինձ զանգահարեց քրոջս աղջիկը: Նա պատմեց, որ ամեն ինչ այրվում է, դռները փակ են: Նա ասում էր, որ չի կարողանում շնչել, դուրս գալ: «Մայրիկիս փոխանցիր, որ ես իրեն սիրում էի: Բոլորին փոխանցիր, որ ես իրենց սիրում էի»,- պատմել է կինը:

Նախնական տվյալներով, դասղեկին հաջողվել է փրկվել։ Նա չի գնացել մուլտֆիլմ դիտելու եւ որոշել է զբոսնել առեւտրի կենտրոնում։

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել եւ կալանավորել է 4 մարդու: Քննիչները ձերբակալել են «Զիմնայա վիշնյա» առեւտրի կենտրոնը կառավարող ընկերության ղեկավարներին։

12:53 - ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով, ըստ armembrus-ի տվյալների, տուժածների թվում կան հայեր:

Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ լրացուցիչ տեղեկություն կհայտնենք հավելյալ:

11:05 - ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում փրկարարները դեռեւս շարունակում են հրդեհի մարման աշխատանքները:

Ինչպես հայտնում է РИА Новости-ին, կարելի է տեսնել, թե ինչպես ԱԻՆ-ի աշխատակիցները շարունակում են հրդեհի մարման աշխատանքները, իսկ առեւտրի կենտրոնի օդափոխության համակարգից շատ թանձր ծուխ է բարձրանում:

Հիշեցնենք, որ ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով, ըստ armembrus-ի տվյալների՝ տուժածների թվում կան հայեր: ԱԳՆ-ն ճշտումներ է կատարում եւ լրացուցիչ տեղեկություն կհայտնի:

Հրդեհի հետեւանքով, այս պահին դրությամբ առկա տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 64-ի:

10:58 - Ռուսաստանի Կեմերովոյի շրջանում տեղի ուենցած խոշոր հրդեհի հերեւանքով 50 երեխա է մահացել, սակայն ոչ մի դաշնային հեռուստաալիք օպերատիվ կերպով չի անդրադարձել խնդրին եւ ուղիղ միացում դիպքի վայրից չի ապահովել:

Ինչպես գրում է Facebook-ի իր էջում լրագրող, հասարակական գործիչ Անտոն Կրասովսկին, հրդեհի ժամանակ ոչ մի դաշնային նշանակության հեռուստաալիք ուղիղ եթեր չի ապահովել:

«Երեխաներն այրվել են հրդեհի մեջ, խեղդվել են: Սակայն ՌԴ Առաջին ալիքով ինչպես եւ հայտարարվել էր «Պիի կյանքը» ֆիլմն էր ցուցադրվում, «Ռոսիա-1»-ի եթերում Շահնազարով էր Սոլովյովի մոտ դատարկախոսում, НТВ-ով սերիալ էր: Որեւէ մի հեռուստաալիք ուղիղ միացում չապահովեց, չխոսեց խնդրի մասին»,- գրում է նա:

«Չկա ոչ մի լուր, չկա հեռուստաալիք, սակայն կան միայն կուշտ «քաքակերներ», որոնք կերակրվում են իշխանությունից»,- զայրացած գրել է նա:

Հիշեցնենք, որ ՌԴ-ի Կեմերովոյի շրջանի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետեւանքով զոհվել է 53 մարդ, կան տասնյակ վիրավորներ:

10:07- Ճանաչման համար ներկայացվել են 19 այրված մարմին: Հրդեհի պատճառների մասին հստակ ինֆորմացիա հաղորդելու համար դեռ վաղ է, հայտարարել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը: Բոլոր զոհերին կհուղարկավորեն Կեմերովոյի համայնաքային բյուջեի հաշվին, հիմնական կրակը մարված է, սակայն դեռ կան ծխացող օջախներ:9:50- ՌԴ քննչական կոմիտեն հաստատել է արդեն 53 մարդու մահվան մասին, որոնցից 9-ը երեխա է, 16 մարդ դեռեւս համարվում է անհետ կորած:

Վերջին տվյալներով զոհերը 48-ն էին, զոհերի թիվն ավելացել է, երբ մահացած հայտնաբերվել են անհետ կորածներից մի քանիսը:

9:40- Ռուսական ԶԼՄ-ների փոխանցած ինֆորմացիայի համաձայն, հրդեհի պահին, երբ փակված են եղել ելքերը, որոշ մարդիկ նետվել են պատուհաններից, որոնց, սակայն ոչ բլորին է հաջողվել փրկվել: Պատուհաններից դուրս թռչող մի քանի մարդկանց  նկարահանել են այնտեղ հավաքվածները: Երիտասարդ մի տղամարդ երբ նետվել է, ներքեւում պահված բրեզենտի վրա է ընկել, թեթև վնասվածքներ ստացել, իսկ օրինակ 13-ամյա  մի տղա, ցած թռչելիս չի հասցրել իջնել բրեզենտե գորգին, բախվել է շենքի բազրիքին և մահացել:

8:44- Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհերի թիվն արդեն հասնում է 48-ի, նրանց մեջ տասնյակի հասնող երեխաներ կան:

Հրդեհը բռնկվել է երեկ գիշեր, շարունակվել 10 ժամից ավելի, սկսվել առեւտրի կենտրոնի վերջին՝ չորրորդ հարկում, այնուհետ տարածվել: Ներսում փակված են մնացել ու կրակի զոհեր դարձել առեւտրի կենտրոնում գտնվող մարդիկ, շենքից փրկել են 20 մարդու, եւս 100-ին տարհանել են, մոտ 2 տասնյակ մարդ համարվում է անհետ կորած:լուսանկարը հանվել է մոտակա տեսախցիկի նկարահանած տեսանյութից

Կրակը բռնկվել է երեկ գիշերվանից ու շարունակվել ողջ գիշերվա ընթացքում: BBC-ի ռուսական ծառայության վերջին տվյալներով, կրակի հիմնական բաց օջախը մարված է, հրդեհի մակերեսը կազմել է 1,5 հազար քառ.մետր:

Հարցաքննվել են հրդեհի ականատես ու առեւտրի կենտրոնում գտնվող մարդիկ, որոնք հավաստել են, որ հրդեհային ազդանշանները ողջ առեւտրի կենտրոնի տարածքում չեն գործել, այդ պատճառով էլ մարդիկ չեն հասցրել լքել շենքը:Interfax-ի փոխանցմամբ, հրդեհի բռնկման մի քանի վարկածներ են շրջանառվում, որոնց մեջ քննարկվում է նաեւ դիտավորյալ հրդեհելու տարբերակը, սակայն ավելի հակված են էլեկտրահաղորդալարերի անսարքության վարկածին:

Հիվանդանոցներում գրեթե 40 մարդ է գտնվում՝ տարբեր աստիճանի այրվածքներով:

Նշվում է, որ հրդեհից հետո առեւտրի կենտրոնի կինոթատրոնի դռները արգելափակվել են, մարդիկ չեն կարողացել դուրս գալ, ներսում եղել են երեխաներ, որոնք եկել են դասարանով՝ մուլտֆիլմ դիտելու, երեխաների մեծ մասն այրվել են: Նաեւ նշվում է, որ առանձին մուտքերից մի քանիսի մոտ ընկած հսկայական կոնստրուկցիաներն են փակել ելքի ճանապարհը:

Աշխատանքները «Զիմնյայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում դեռ շարունակվում են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5370 դիտում

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար