Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը վերհիշել է ընտրանու կազմում անցկացրած ժամանակահատվածը: Նա հարցազրույց է տվել իր նոր ակումբի՝ շվեդական «Յուրգորդրենի» պաշտոնական կայքին: Նշել է, որ այդ տարիների ընթացքում ընտրանին հաջողություններ է ունեցել: Լավ խաղեր է անցկացրել ուժեղ հավաքականների դեմ:

«ՀՀ հավաքականի կազմում հանդես եմ եկել աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերում: Գեղեցիկ տարիներ էին: Քիչ ժամանակում շատ գոլեր եմ խփել: Մեծ փորձ էր ինձ համար: Մենք հիանալի թիմերի դեմ ենք խաղացել, հաջողություններ ենք ունեցել որոշ շատ ուժեղ հավաքականների դեմ խաղալիս»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Շվեդիա տեղափոխվելուն, ապա հարձակվողն ընդգծել է, որ շատ ուրախ է: Սա իր համար կրկին Եվրոպայում խաղալու հիանալի հնարավորություն է: Ֆուտբոլիստը հատկապես ոգեւորված է, որ թիմի կազմում խաղալու է Եվրոպա լիգայում:

«Հիանալի է Եվրոպա վերադառնալ եւ հատկապես այնպիսի ակումբի համար, ինչպիսին «Յուրգորդրենն» է: Հիանալի քաղաք է, ինչպես Ստոկհոլմը: Ոգեւորված եմ: Միշտ էլ շատ բան եմ իմացել Շվեդիայի մասին դեռ այն ժամանակվանից, երբ խաղում էի Դանիայում: «Սպարտակում» իմ թիմակից Կիմ Չելստրոմի հետ խոսել եմ շվեդական առաջնության մասին: Ակնհայտ է, որ վերջին 5 տարիներին այն այլ մակարդակի վրա է բարձրացել: Շվեդական թիմերը մրցում են Չեմպիոնների լիգայում եւ հատկապես Եվրոպա լիգայում: «Յուրգորդրենը» խաղալու է Եվրոպա լիգայում, հիանալի մարզադաշտ ունի, հիանալի թիմ է, եւ սա ինձ համար շատ լավ հնարավորություն է»,- ասել է նա:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ տեղափոխվել եմ «Յուրգորդրեն»: Շվեդիայում եւ մեծ ակումբում խաղալու հիանալի հնարավորություն է: Անհամբերությամբ եմ սպասում իմ նոր «ուղեւորությունը» սկսելուն»,- գրել է Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքի իր էջում եւ լուսանկար հրապարակել:

Հարձակվողը մարտի սկզբին հեռացել էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքից» եւ այժմ Շվեդիայում խաղալու է վարձակալական հիմունքներով: «Յուրգորդրենի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է 6 ամիս ժամկետով՝ այն երկարաձգելու հնարավորությամբ:

«Յուրգորդրենը» հանդես է գալիս շվեդական բարձրագույն խմբում՝ Allsvenskan-ում: Առաջնության հերթական մրցաշրջանը մեկնարկելու է ապրիլի 1-ից: «Յուրգորդրենի» առաջին մրցակիցը լինելու է «Էստերսունդը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3256 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս