Հայաստանն ու Իտալիան պայմանավորվեցին խորացնել հարաբերությունները. նոր դեսպանը ԱԳՆ-ում էր

26/03/2018 schedule13:47

Մարտի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով եւ հաջողություններ մաղթելով դեսպան Դել Մոնակոյին դիվանագիտական առաքելության ընթացքում` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի հայ-իտալական բազմադարյա պատմություն ունեցող հարաբերություններին, որոնք նշանավորվել են փոխադարձ բարեկամության դրսեւորումներով եւ բարի ավանդույթներով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Դել Մոնակոն վստահեցրեց, որ կներնդի առավելագույն ջանքերը առավել խորացնելու երկկողմ բարեկամական սերտ փոխգործակցությունը՝ նորանոր ձեռքբերումներ գրանցելու նպատակով:

Նախարար Նալբանդյանը եւ դեսպան Դել Մոնակոն քննարկեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջխորհրդարանական շփումների ակտիվացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց գիտակրթական եւ մշակութային համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Էդվարդ Նալբանդյանը եւ Վինչենցո Դել Մոնակոն արձանագրելով, որ վերջին տարիների ընթացքում հայ-իտալական առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացման դրական դինամիկա են գրանցել՝ ընդգծեցին, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է առկա ներուժի առավել լիարժեք օգտագործումը։

Կարեւորվեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որը կարող է նպաստել նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1813 դիտում

«Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը պատրաստ է իրագործման, ի հեճուկս տպավորությունների, ոչ մի հետաձգում չկա

Ասում էինք, չէ՞, երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու․ Չախոյան․ տեսանյութ

Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է

Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Թույլտվության համար չի դիմել. ինչո՞ւ են Սիրուշոյի խանութի վրայից հեռացնել տվել խաչի տեսքով գովազդը

Ինչ է սպասվում Վանաձորում առաջիկա ժամերին․ Ազիզյանը մանրամասնել է

Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի կայուն զարգացումը․ Ղրղզստանի նախագահը՝ Փաշինյանին

Բոլորը պատժվելու են օրենքին համապատասխան, եղբայր ջան․ Ռուբինյանը՝ ՀՀ-ից հեռանալու փորձ արած Ծառուկյանին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Վիճաբանություն և ծեծկռտուք Աբովյանում․ կա տուժած

Քաղաքացիների հետ քննարկման արդյունքում կորոշվեն համայնքների 3 առաջնահերթ խնդիրները՝ առաջիկայում լուծելու համար

Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ․ վարչապետ․ տեսանյութ

ՀՀ ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային․ Կիպրոսի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Անհանգստացնող է, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ կա. վարչապետ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. հայտնի է՝ ինչու

Լեբեդևը հույս է հայտնել, թե ՀՀ-ում «իրավիճակը կկայունանա»՝ չմանրամասնելով՝ ինչն է իր պատկերացմամբ անկայուն

Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն չի հաջողվել. ԶԼՄ-ներ

Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ

Պուտինն ու Կրեմլը կսպասեն հայաստանյան ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփմանը. Պեսկով

Ես ծանուցագիր տվող չեմ. եթե մասնակցում են վարժական հավաքների, իրենց 25 օրը կծառայեն ու հետ կգնան. Ասրյան

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին

Ընտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ, մի շարք դեպքեր ստուգման փուլում են. Արմեն Մկրտչյան

ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ. տեսանյութ

Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv

Թրամփը հնարավոր է համարել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքումը

Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմում. մանրամասներ

2025-ին պատմական ռեկորդ է գրանցվել. 32 հազար 891 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Ղազարյան

Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս, եղել են սահմանված ժամին. ԳՇ պետ

Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները և նրանց ընտրատասովշիկները. Վահագն Ալեքսանյան

Հայ և թուրք գործարարները կրկին կհանդիպեն այս անգամ ՀՀ-ում. Միրզոյան

2025-ին շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024-ից. ՆԳ փոխնախարար

Կալասը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը քաղաքացիական ներգրավվածության մակարդակը

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվեն 18 վագոն պարարտանյութ և ածուխ

Սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ, առանձին վայրերում՝ հորդառատ. ՇՄՆ-ն զգուշացնում է

ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է. Հովհաննիսյանը մանրամասնել է

Մեկնարկում են վերահաշվարկի աշխատանքները. ԸԸՀ-ները կգումարեն նիստեր

Գելլափն ու դրանց հղում անողները արդեն գետինը մտե՞լ են, թե՞ դեռ փորում են. Հարությունյան