Երևան
12 °C
Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առեւտրի կենտրոնում՝ մարտի 25-ին բռնկված հրդեհը զգոնացրել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը: Մարտի 26-ից ԱԻՆ-ի Հակահրդեհային տեսչությունը մայրաքաղաքի մոլերում ստուգումներ է անում, պահանջում թերությունները վերացնել: ՀԺ-ին հայտնի դարձավ, որ ԱԻՆ-ը մարտի 26-ին ստուգումներ է իրականացրել ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Ռիո» ժամանցաառեւտրային կենտրոնում: ԱԻՆ Հակահրդեհային տեսչության պետ Սերգեյ Հայրապետյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ստուգումների արդյունքում աչքի ընկնող թերություններ չեն եղել, սակայն տեսչությունը պահանջել է, որ որոշ շտկումներ իրականացնեն:

Կրակմարիչներ
«Ընդհանուր առմամբ նորմալ վիճակ է, բոլոր պահանջներով: Միայն մանր-մուներ ինչ-որ հարցեր կար, օրինակ կար ժամկետանց կրակմարիչ եւ հանձնարարվել է, որ լիցքավորեն: Տարհանման պլանների հետ կապված հարցեր կային, սլաքների քանակը բավարար չէին, հանձնարարվել է, որ այդ թերությունները վերացնեն: Այսպես ասած, կապիտալ բնույթի թերություններ չկան, ռեժիմային կարգի խախտումներ են, որոնք հանձնարարել ենք, որ կարճ ժամկետում վերացնեն»,- ասաց Հակահրդեհային տեսչության պետը:
«Ռիո» մոլում մեզ նույնպես վստահեցրեցին, որ կառույցում թերություններ չկան՝ կապված տարհանման հետ: Տեղեկացրեցին, որ եթե արտակարգ իրավիճակ ստեղծվի, ապա դռները չեն արգելափակվի, քանի որ, ըստ անվտանգության աշխատակիցների, դրանք մեխանիկական են եւ միանգամից կբացվեն: Նրանց փոխանցմամբ՝ շենքի յուրաքանչյուր հարկի յուրաքանչյուր կողային հատվածում առկա է 6 ելք, որոնց աշխատակիցները տիրապետում են եւ կարող են հարկ եղած դեպքում հաճախորդներին ուղեկցել: Կառույցում տեղեկացանք, որ մոլի առաստաղներում առկա է նաեւ հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ, ազդանշանային համակարգ, որոնք միանգամից արձագանքում են անգամ ծխախոտի ծխի առկայության դեպքում:

ԵԼՔ-ը ցույց տվող տարբերանշան
«Մեր այս համակարգերը միացված են ԱԻՆ-ին, եւ նրանք հարկ եղած դեպքում արագ արձագանքելու են»,-վստահեցնում են «Ռիո մոլ»-ում:
Մեզ ուղեկցող աշխատակիցների փոխանցմամբ՝ մոլի աշխատակազմը եւս վերապատրաստվում է արտակարգ իրավիճակներում գործելու համար, տիրապետում են նաեւ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար նախատեսված գիտելիքներին:

Մոլի երկրորդական ելքերից մեկն՝ առաջին հարկում
«Ինչ տեսնում եք, դետալ առ դետալ, պատրաստվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Շենքն այնպես է կառուցված, որ արտակարգ իրավիճակների ժամանակ մարդիկ չորս կողմից կարողանան իջնեն ներքեւ: Միշտ ընթանում են ընթացիկ աշխատանքներ: Մոլը լրիվ ապակուց է, եթե ծայրահեղ իրավիճակ էլ լինի կարող են ջարդել եւ դուրս գալ, բայց բոլոր կողմերում դռներ կան»,- վստահեցնում են անվտանգության աշխատակիցները:
Հիմք ընդունելով ԱԻՆ-ի պաշտոնյայի եւ «Ռիո» մոլի աշխատակիցների պատասխաններն, կարող ենք ասել, որ կառույցն այս առումով համապատասխանում է բոլոր անհրաժեշտ չափանիշներին, եւ հուսանք, որ երբեք հակառակը չի «ապացուցվի»: Սակայն Փափազյան փողոցի կողմից «Ռիո» մոլի գլխավոր մուտքերից մեկի մոտ բենզալցակայան է տեղակայված, այն կառույցից մոտ 10-ը մետր հեռավորության վրա է: ՀԺ-ի ճշտող հարցին, թե սա որեւէ վտանգ չի՞ հանդիսանում մոլի համար, աշխատակիցներն ասեցին, որ դա իրենց հետ կապ չունի եւ չեն կարող պատասխանել:

Բենզալցակայանը, որը գտնվում է մոլի գլխավոր մուտքի մոտ, Փափազյան փողոցի կողմից
Արտակարգ իրավիճակների նախարարության Հակահրդեհային տեսչությունից բենզալցակայանի մասով ՀԺ-ին տեղեկացրեցին. «Հստակ չեմ կարող ասել՝ դրսի օբյեկտը վտանգ սպառնո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց Հայրապետյանը, իսկ հարցին, եթե պայթյուն լինի, դա վտանգավոր է, թե՝ ոչ, տեսչության ղեկավարն ասաց.
«Մենք դրսի օբյեկտների հետ կապված ուսումնասիրություններ չենք արել, եթե շատ մոտ լինի եւ տարածությունը՝ քիչ, ապա կարող է վտանգ հանդիսանալ: Նորմերը բազմաթիվ են, ամեն ինչ հաշվարկում են: Մեկին կարող է 10 մետրը բավարար լինել, մյուսին՝ 20, 50 մետրը: Ես աչքաչափով չեմ կարող ասել այդ բենզալցակայանը մո՞տ է, թե՞ հեռու է»,- ասաց նա:
Մեր հարցին՝ կառույցը կամ բենզալցակայանը կառուցում, վերջացնում են, նոր են հաշվի առնո՞ւմ վտանգավորության աստիճանը, թե՞ նախապես են հաշվի առնում, տեսչության պետը պատասխանեց. «Ես բենզալցակայանի հետ կապված բան չունեմ ասելու, որովհետեւ այդ հարցով ուսումնասիրություններ չենք արել: Մեզ առավելապես հետաքրքրում է ներսի անվտանգությունը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT