Երևան
12 °C
Freedom House կազմակերպությունը Վաշինգտոնում կազմակերպել էր ժամանակակից ավտորիտարիզմի ու ժողովրդավարության խնդիրների մասին քննարկում, որին մասնակցում էին ոլորտի մի շարք առաջատար փորձագետներ:
Ժամանակակից ավտորիտարիզմի հատկությունները սերտորեն կապված են ավելի վաղ շրջանի ավտորիտարիզմի հետ, ասում է Խաղաղության ինստիտուտի ավագ փորձագետ Մարիա Սթեֆանը Freedom House հաստատությունում կազմակերպված ժամանակակից ավտորիտարիզմի եւ ժողովրդավարության խնդիրների մասին քննարկմանը, հայտնում է Ամերիկայի ձայնը:
«Ժամանակակից ավտորիտարիզմը դասեր է քաղել, այսպես կոչված, նախորդ շրջանների ավտորիտարիզմից՝ յուրացնելով վերջին 30-40 տարիների ընթացքում, թե ինչպես կարելի է հակազդել ակտիվիստների ու ընդդիմության մարտավարությանը»,- ասում է Ստեֆանը։
Քննարկման բանախոսները համակարծիք են, որ մերօրյա ավտորիտարիզմը, որը լայնորեն գլուխ է բարձրացնում աշխարհի տարբեր հատվածներում, ավելի խնդրահարույց երեւույթ է, քանի որ ճնշումների ու բռնության հետ մեկտեղ իշխանությունը պահպանելու համար ավտորիտար վարչակարգն ակտիվորեն օգտագործում է իշխանությանը բնորոշ մի շարք մեղմ գործիքներ, ինչպիսիք են սոցցանցերը, տեղեկատվական բազմաթիվ հարթակներ, օրենսդրական դաշտը:
Վերջինիս հարմարեցումը սեփական նպատակներին դարձել է ժամանակակից ավտորիտարիզմի վառ դրսեւորումներից մեկը, հատկապես երկրի սահմանադրությունը:
«Կարծում եմ օրենսդրական համակարգի օգտագործումը մերօրյա ավտորիտարիզմի կարեւոր գործոններից է: Այն ներառում է նաեւ Սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանության պահպանումը»,- նշում է Ստեֆանը:
«Այսօր ականատես ենք, թե ինչպես են իշխանությանը մնալու նպատակով ավտորիտար առաջնորդները օգտագործում օրենքները: Որոշ դեպքերում այդ նպատակի համար կիրառվում է հանրաքվեն»,- նշում է Human Right Watch կազմակերպության Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Սառա Մարգոն:
Քննարկման բանախոսները համակարծիք են, որ մերօրյա ավտորիտարիզմի առանձնահատկություններից է նաեւ տեխնոլոգիական միջոցների եւ թվայնացվող աշխարհի հնարավորությունների օգտագործումը, ինչի միջոցով վարչակարգերն ավելի հեշտությամբ են իրականացնում քարոզչությունը:
«Կարծում եմ մեր օրյա ավտորիտարիզմի տարբերությունն այն է, որ այն լայնորեն օգտագործում է թվային միջոցները»,- ասում է Ստեֆանը:
«Տեխնոլոգիաների եւ թվային միջոցների զարգացումն ունի չափազանց կարեւոր նշանակություն մերօրյա ավտորիտարիզմի համար»,- ընդգծում է Սառա Մարգոն:
Բանախոսները մեծ կարեւորություն են տալիս սոցցանցերին, որոնք հնարավորություն են ընձեռում հասարակության ակտիվ շերտերին արագ տարածել տեղեկությունն ու արձագանքել տարբեր զարգացումներին: Միեւնույն ժամանակ ավտորիտար վարչակարգերը եւս լայնորեն օգտվում են սոցցանցերի հնարավորություններից ՝ դրանց միջոցով հեշտությամբ տարածելով կեղծ տեղեկություններ ու քարոզչական նյութեր:
National Endowment for Democracy հաստատության փոխնախագահ, միջոցառման բանախոս Քրիսթոֆեր Ուոքերի կարծիքով էլ ավտորիտար դրսեւորումների հակազդման հիմնական միջոցը ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումն է, ինչպես զարգացող, այնպես էլ՝ զարգացած երկրներում: Ըստ նրա, անհրաժեշտ է վերաիմաստավորել ժողովրդավարության դերն ու նշանակությունը:
«Որքան ուժեղ լինի ժողովրդավարական մամուլը, որքան կայուն եւ միավորված լինի մեր քաղաքական համակարգը, այնքան ավելի պատրաստ կլինենք հակազդելու ավտորիտար մարտահրավերներին»,- ասում է Ուոքերը:
Բանախոսները գտնում են, որ այսօր Միացյալ Նահանգները որոշակիորեն հետ է քաշվել ժողովրդավարության առաջամարտիկի իր ավանդական դերից, որը ստեղծել է խնդիրներ այս ոլորտի առաջամարտիկի դերի բացակայության առումով:
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT