ՀՀ-ն արժեւորում է խորհրդարանական դիվանագիտության ձեւաչափը. Նալբանդյանը՝ Էնգելին

28/03/2018 schedule14:21

Մարտի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ֆրանկ Էնգելի պարբերական այցելությունները Հայաստան եւ Արցախ, նրա հետեւողական ջանքերն ուղղված Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների զարգացմանը։

Արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծապես արժեւորում է խորհրդարանական դիվանագիտության ձեւաչափը՝ որպես երկկողմ եւ բազմակողմ հարցերի քննարկման եւ ժողովուրդների մերձեցման կարեւոր հարթակ:

Զրուցակիցները կարեւորեցին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն նոր՝ առավել լայն հնարավորություններ է բացում ՀՀ-ԵՄ համագործակցության տեսանկյունից։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների եւ դրանց կարգավորման ուղիների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկ Էնգելին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։

Տպել
678 դիտում

ՍԴ-ն խուսափում է կատարել իր վրա դրված Սահմանադրական առաքելությունը․ Վարդանյանը՝ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու մասին

Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հակատանկային ստորաբաժանումներում կազմակերպվել են գործնական պարապմունքներ

Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների հետ

Զոհեր և 100-ի հասնող ծանր վիրավորներ. ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են. օր 6-րդ

Ալավերդու ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկը կարող է հասնել դատարան. հավակնորդը մրցութային կարգի իր մեկնաբանությունն ունի

«Հրազդան» ՔԿՀ ծառայողները նկատել են հիմնարկ նետված դեղահաբերը

Բոլոր մարզերի կողմից կներկայացվեն մարզը զբոսաշրջիկների համար հետաքրքիր դարձնող ծրագրեր. Պապիկյան

Փլուզում Մեծարենցի փողոցում. փլուզվել է տան արտաքին պատերից մեկը, ճաքճքել են մյուսները

Եթե առանց էմոցիաների նայեք, կտեսնեք, որ 1-ին կեսում լավ կոմբինացիաներ էին ստացվում. Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի մասին

Թուրքիայում ռազմական գործողությունների արդյունքում փախստականների թիվը հասել է 160 հազարի. ՄԱԿ

Ինձ թվում է՝ թիմի խաղն ստացվեց. Տիգրան Բարսեղյանը՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման մասին

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

39-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Գյումրիում մեքենաները մաքսազերծվում են 20 րոպեում. Հյուսիսային մաքսատունն անցել է աշխատանքային ռեժիմի

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ում շնորհիվ հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը. Հայկ Մարության

ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել

Թուրքիային աջակցող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը հայտարարություն է տարածել

Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ պետին