Ինձ թվում է՝ ազդեց վատ մեկնարկը. մարզիչը՝ Արոնյանի ձախողման մասին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանը կարծում է, որ շախմատիստը Հավակնորդների մրցաշարում անհաջող ելույթ ունեցավ վատ մեկնարկի պատճառով: Առաջին 3 տուրերում նա 2 ոչ-ոքի էր արել ու 1 անգամ էլ պարտվել էր: 4-րդ տուրում, թեեւ հաղթեց Սերգեյ Կարյակինին, սակայն մրցաշարային աղյուսակում դիրքերը բարելավել չստացվեց: Մրցաշարի մնացած հատվածում ոչ մի հաղթանակ չտարավ: 14 տուրերից հետո 4.5 միավորով եզրափակեց աղյուսակը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Նադանյանն իր կարծիքն արտահայտեց Արոնյանի արդյունքների մասին:

«Ինձ թվում է՝ նրա վրա ազդեց վատ մեկնարկը: Իմ կարծիքով՝ սկզբում մի փոքր բախտը չբերեց, չնայած շախմատում գուցե ճիշտ չէ այդպես ասել, բայց ամեն դեպքում առաջին տուրերում հաջողությունը նրա հետ չէր: Հետագայում դա, ըստ իս, հոգեբանորեն ազդեց նրա վրա, չկարողացավ հավաքվել, որովհետեւ շախմատային պրոբլեմներ չուներ, ստանում էր հաղթած դիրք ու մի քայլով բաց էր թողնում կամ ոչ-ոքի դիրքի ժամանակ սխալվում էր: Երեւում էր, որ նրա իսկական խաղը չէ, ինչ-որ բան վրան ազդում է: Բայց ես պրոբլեմ չեմ սարքում, սա ոչինչ չի նշանակում: 8 մասնակիցներն էլ շատ ուժեղ էին, ու մեկնումեկը պետք է վերջինը լիներ: Այդպես էլ է լինում»,- ասաց նա:

Անցած տարին Լեւոն Արոնյանի համար շատ հաջող էր: Նա բազմաթիվ հաղթանակներ տոնեց ու լավ մարզավիճակում էր: Հավակնորդների մրցաշարից առաջ նրա երկրպագուները մեծ ակնկալիքներ ունեին, որոնք չարդարացան: Առաջիկայում պետք է հանդես գա գերմանական իր ակումբի՝ «Բադեն Բադենի» կազմում: Դրանից հետո Նադանյանը նրա հետ կխոսի ու կվերլուծի տեղի ունեցածի պատճառները:

«Իրոք, շատ էինք սպասում. անցած տարի շատ լավ խաղաց: Մինչեւ չտեսնենք իրար, չխոսենք դժվար է ասել՝ ինչ պատահեց: «Բադեն-Բադենի» կազմում 2-3 օրից մրցումների է: Հետո կգա Երեւան, կխոսենք»,- ասաց նա:

Հավակնորդների մրցաշարում 9 միավորով հաղթեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանան: Նա աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտ կանցկացնի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Դա տեղի կունենա Լոնդոնում նոյեմբերի 9-28-ը: Ըստ Նադանյանի՝ նա ունակ է հաղթելու Կարլսենին:

«Ինձ թվում է՝ Կարուանան շատ լավ հակառակորդ է: Լավ շանսեր ունի պայքարելու չեմպիոնության համար: Ամեն դեպքում այս մրցաշարը լավ անցկացրեց: Շատ հետաքրքիր մրցամարտ կլինի»,- ասաց նա:

Հավակնորդների մրցաշարը Բեռլինում մեկնարկել էր մարտի 10-ին: Ավարտվեց 27-ին: 14 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը ստացավ հետեւյալ տեսքը.

1.Ֆաբիանո Կարուանա 9 միավոր

2.Շախրիյար Մամեդյարով 8

3.Սերգեյ Կարյակին 8

4.Լիժեն Դին 7.5

5.Ալեքսանդր Գրիշչուկ 6.5

6.Վլադիմիր Կրամնիկ 6.5

7.Ուեսլի Սո 6

8.Լեւոն Արոնյան 4.5

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3290 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի