Տոտին, Պույոլը, Ձանետին եւ այլ ֆուտբոլային աստղեր կխաղան Երեւանում

ՀՀ-ում ֆուտբոլային աստղերի ընկերական հանդիպում անցկացնելու աշխատանքների շրջանակում համաձայնություն է ձեռք բերվել մի շարք ֆուտբոլային հանճարների հետ: Անցած տարի «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը նշել էր, որ 2018-ի ամռանը Երեւանում ֆուտբոլային խոշոր իրադարձություն է սպասվում: Հիմա արդեն ներկայացնում է, ովքեր կարող են մասնակցել Հարավային Ամերիկայի հավաքականն ընդդեմ Եվրոպայի հավաքականի ընկերական հանդիպմանը:

«Արդեն որոշված է, որ Եվրոպայի հավաքականի կազմում լինելու են Պաոլո Մալդինին, Ֆրանչեսկո Տոտին, Յուրի Ջորկաեֆը, Կառլես Պույոլը, Էրիկ Աբիդալը, Կախա Կալաձեն, Մարսել Դեսաին, Լյուդովիկ Ժյուլին, Արդրեյ Շեվչենկոն, Խրիստո Ստոիչկովը, Յարի Լիտմանենը: Մի քանի հայտնի խաղացողներ էլ կան, որոնց անունները չեմ ուզում տալ, կպայմանավորվենք նոր կասեմ: Հայտնի խաղացողներ են: Ստոիչկովն ու Լիտմանենը 2015 թ.-ին էլ էին եկել (խմբ. մասնակցում էին Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղին): Լատինական Ամերիկայից կլինի Իվան Սամորանոն, որն անցած անգամ էլ էր եկել: Իսկ դեռեւս ՀՀ-ում չեղածներից հուսով եմ՝ կլինեն Կաֆուն, Ռիվալդոն, Խավիեր Ձանետտին, Էռնան Կրեսպոն, Դիդան, Դիեգո Միլիտոն, Դիեգո Ֆորլանը ու շատ այլ խաղացողներ, որոնց հետ բանակցություններն ընթացքի մեջ են»,- ասաց նա:

Արթուր Սողոմոնյանը որոշել է նման հանդիպում կազմակերպել, քանի որ ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունն անց է կացվելու Ռուսաստանում: Այդ ընթացքում այնտեղ բազմաթիվ ֆուտբոլային աստղեր են լինելու, Մոսկվայում նախատեսվում է անցկացնել լեգենդների գավաթի խաղարկություն, եւ նա որոշել է օգտվել առիթից ու Հայաստանում էլ ֆուտբոլային միջոցառում կազմակերպել:

Հանդիպման գլխավոր մրցավարը լինելու է հայտնի մրցավար, FIFA-ի մրցավարական դեպարտամենտը գլխավորող Մասիմո Բուզական, որն անցած տարի կնոջ հետ շրջագայել է ՀՀ-ում, ինչպես նաեւ վարպետության դաս է անցկացրել հայ մրցավարների հետ: Ֆուտբոլային հայտնի հյուրեր էլ են լինելու, որոնք, թեեւ չեն մասնակցելու հանդիպմանը, սակայն գալու ու նայելու ցանկություն են հայտնել: Սողոմոնյանը վստահ է, որ դիտարժան ֆուտբոլ ու կարեւոր իրադարձություն է լինելու, որն արժանանալու է ուշադրության:

«Մենք այնպես ենք ընտրել, որ խաղացողների մեծ մասը մոտ քառասուն տարեկան է, վերջերս են ավարտել կարիերան ու լավ մարզավիճակում են: Կարծում ենք՝ այնպիսի խաղ կլինի, որ ոչ միայն Հայաստանում կնայեն: Պլանավորում ենք դա ցույց տալ նաեւ Ռուսաստանում ու Եվրոպայում: Հուսով ենք՝ այդ հանդիպումը մեծ աշխուժություն կառաջացնի, այլ երկրներում էլ հեռուստատեսությունը ցույց կտա: Ռուսաստանում խորհրդակցում ենք, կարծում եմ, ցույց կտան»,- ասաց նա:

Ավելի վաղ նախատեսնում էր, որ այս հանդիպման հետ մեկտեղ Երեւանում անցկացվի նաեւ մանկապատանեկան մրցաշար տարբեր երկրների ակումբներ թիմերի միջեւ: «Չելսին», օրինակ, համաձայնել է թիմ ուղարկել, սակայն ավելի ուշ որոշվել է մանկապատանեկան մրցաշարը տեղափոխել օգոստոս, քանի որ հուլիսին շատ ակումբերում արձակուրդ է: Սողոմոնյանն ընդգծում է, որ, եթե անգամ մեծ ֆուտբոլի երկրպագուներին այս նախաձեռնությունը չհետաքրքրի, այն շատ կարեւոր է հայ պատանի ֆուտբոլիստների զարգացման համար:

«Երեւի կլինի 11-12 տարեկանների մրցաշար: Հուսով եմ՝ սա ավանդույթ կդառնա, ու ամեն տարի ամռանը կանցկացնենք մանկապատանեկան մրցաշար: Գլխավոր նպատակն է, որ հայ երեխաները աճեն, սովորեն նոր տեխնոլոգիաները, շանս ունենան դառնալու մեծ ֆուտբոլային վարպետներ՝ ինչպես Հենրիխ Մխիթարյանը: Իհարկե, մանկապատանեկան ֆուտբոլն այնպիսի ֆուտբոլ չէ, որը հետաքրքիր է երկրպագուների համար, բայց անձամբ երեխաների, նրանց ծնողների համար, կարծում եմ, շատ հետաքրքիր եւ օգտակար կլինի»,- ասաց նա:

Հարավային Ամերիկան ընդդեմ Եվրոպայի ընկերական հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին: Տոմսերի վաճառքից ստացված գումարը կուղղվի բարեգործության:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4810 դիտում

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին