Հայաստանը եւ Իտալիան շատ նման են, անգամ մեքենա վարելն է միանման. իտալացի ջութակահար

Մարտի 26-ից Հայաստանում է իտալացի հայտնի ջութակահար եւ ալտահար Մարկո Միշանիան: Նա համարվում է իր սերնդի տաղանդավոր երաժիշտներից մեկը:

Իտալացին հավասարապես տիրապետում է թե՛ ջութակի եւ թե՛ ալտի վրա նվագին, եւ իր վիրտուոզությամբ հայտնի է դեռ վաղ հասակից: Մարտի 28-ի Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցած համերգի ժամանակ Մարկո Միշանիան կատարեց հայոց «Մեր հայրենիք» հիմներգը՝ իր իսկ մշակմամբ:

Նա ստեղծագործությանը յուրահատուկ մեկնություն էր տվել, եւ համերգի այս «մուտքը», ասես, իտալացի ալտահարի առանձնակի վերաբերմունքն էր հայ ազգին ու նրա մշակութային հարստությանը: «ՀԺ»-ի հետ զրույցում Մարկո Միշանիան ասաց, որ հիմնի նորովի մշակումը իր նախաձեռնությունն է եղել. «Ես եմ մշակել հիմներգն ալտի համար, սոլոյի համար մշակելը շատ բարդ է, բայց երկու շաբաթ աշխատելուց հետո այն պատրաստ էր: Ես սա նվիրել եմ հայ ժողովրդին»:

Մարկո Միշանիան առաջին անգամ է Հայաստանում: Երաժիշտը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ հայերին, Հայաստանի խնդիրներին՝ ասելով. «Հայերը տաղանդավոր են, բայց ափսոս, որ մենակ են տարածաշրջանում»: Երաժիշտը մեր հիմնական թերացումներից մեկը համարեց այն, որ աշխարհին չենք ներկայացնում մեր ունեցածը:

Նրա կարծիքով՝ Հայաստանն ու Իտալիան շատ նման են: Կատակում էր՝ ասելով, որ երկու ազգերը իրար նման են անգամ մեքենա վարելու ձեւով՝ սիրում են խախտումներով վարել: Մարկո Միշանիան Հայաստանը շատ է հավանել, ըստ նրա՝ հիմա արդեն մի նոր ընտանիք ունի այստեղ: «Հայերը եւ իտալացիները եղբայրներ են, ես ինձ զգացի ինչպես իմ տանը: Անկեղծ ասած, նաեւ շատ զարմացա, երբ տեսա, թե այստեղ՝ Ազգային պատկերասրահում, իտալական ինչքան բարձրարժեք գործեր կան»,- ասաց Մարկո Միշանիան:

Երաժիշտը նշեց, որ համերգից առաջ Կամերայինում առիթ է ունեցել հանդիպել ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին. «Դեսպանը հունիսին հրավիրել է ինձ Հայաստան, որպեսզի համերգ ունենամ, նա ցանկանում է, որ ես հաճախ լինեմ այստեղ»: Մարկոն Գառնիում հայտնի տենոր Տիգրան Կոնինյանի հետ նկարահանեց O solo mio (Արեւի տղան) գործը: O Solo Mio գործը Գառնու հետ ուղիղ հոգեւոր կապ ունի, ինչով էլ պայմանավորված էր երաժշտի տեսահոլովակի նկարահանումը հենց այդտեղ:

Մարկոն լայն ճանաչում է ձեռք բերել՝ որպես մենակատար հանդես գալով բազմաթիվ ազգային եւ միջազգային նվագախմբերում: Կամերային ստեղծագործությունների կատարմամբ հանդես է եկել մի քանի տասնյակ համույթների կազմում: 1999 թ-ին նվաճել է Վիտտորիո Վենետոյի՝ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների Բենվենուտի մրցույթի առաջին մրցանակը եւ հրավիրվել մասնակցելու Մոսկվայի Նիկոլո Պագանինիի անվան ջութակի միջազգային մրցույթին:

Նվագել է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հանրահայտ համերգասրահներում։ Որպես ջութակի եւ ալտի պրոֆեսոր աշխատել է Փարիզի իտալական կոնսերվատորիայում եւ Նամուրի Երաժշտության եւ մանկավարժության բարձրագույն ինստիտուտի երաժշտության եւ արվեստի բարձրագույն դպրոցում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5006 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել