Երևան
12 °C
Լուսանկարում՝ Ռուզաննա Գևորգյանը եւ 23 ամյա որդին
Ապրիլի 2-ը աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրն է: Հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական «Լուսէ» կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության «Նույն արևի տակ» խորագրով միջոցառումը: Սույն միջոցառմամբ «Սեյվ դը չիլդրենը» նպատակ ունի եւս մեկ անգամ բարձրաձայնել հանրային վերաբերմունքի փոփոխության կարևորությունը հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ:
Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները բարձրաձայնելուց զատ միջոցառմանը տեղի ունեցավ նաև մրցանակաբաշխություն:
Լավագույն ծնողական կեցվածքի եւ հաշմանդամություն ունեցող երեխաներին առնչվող հստակ ու հիմնավորված դիրքորոշման համար խրախուսական մրցանակի արժանացավ Ռուզաննա Գևորգյանը: Ռուզանա Գևորգյանի 23-ամյա որդին աուտիզմ ունի: Ռուզաննան կոչ արեց բոլորին պաշտպանել եւ իրենց երեխաների կողքին լինել՝ անկախ ամեն ինչից: «Որդուս հետ անցել եմ դժվարին, բարդ, միևնույն ժամանակ շատ ուրախ ու լավ օրեր, ուրախ եմ նրա համար, որ սերը գնահատվեց, ես սիրում եմ իմ փոքրիկին, ինձ համար նա միշտ փոքրիկ է»,-ասաց նա:
Լուսանկարում՝ Ռուզաննա Գևորգյանը որդու հետ գրկախառնվելիս
Միջոցառմանը ներկայացված էին հաշմանդամության տարբեր խնդիրներ ունեցող երեխաների աշխատանքներ, սակայն երեխաներն իրենք ներկա չէին, կենտրոնի աշխատակիցները ՀԺ-ի հետ զրույցում նշեցին, որ չնայած իրենք ամեն ինչ անում են նրանց ուշադրության եւ հոգատարության կենտրոնում պահելու համար, սակայն նմանատիպ միջոցառումների դեռ չեն ընդգրկում երեխաներին:
Հաշմանդամություն ունեցող երեխաների աշխատանքները
Միջոցառման շրջանակներում հրավիրվել էին լրագրողներ, որոնք 2017 թվականին հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների վերաբերյալ գրել եւ ներկայացրել էին տարբեր նյութեր՝ լավագույն հոդված, լավագույն տեսանյութ եւ լավագույն ռադիոնյութ անվանակարգերում: Միջոցառման ընթացքում ամփոփվեցին «Այո՛ երեխաները կարող են» քարորզարշավի շրջանակներում անցկացվող «Նույն արևի տակ» լրագրողական մրցույթի արդյունքները:
«Լավագույն հոդված» անվանակարգում հաղթեց Ջեմնյուզի լրագրող Սոնա Մարտիրոսյանի «Հաշմանդամություն ունեցող երեխաներից հաճախ են հրաժարվում ու գրեթե չեն որդեգրում» թեմայով նյութը: «Լավագույն հեռուստահաղորդում» անվանակարգում հաղթեց Ալինա Նիկողոսյանի «Դեպի լիարժեք կյանք՝ նաև մանակական կաթվածով» ռեպորտաժը՝ հրատարակված Սիվիլնեթ լրատվական կայքում:
Խրախուսական մրցանակով ընդգծեց հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերհանման գործում ռադիոլրագրող Կուշանե Չոբանյանի կատարած աշխատանքը: Լրագրողներից յուրաքանչյուրը ներկայացրեց այն իրական պատմությունը, որն էլ հիմք է հանդիսացել իրենց նյութերի համար եւ առհասարակ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով ավելի շատ հետաքրքրվելու:
«Լուսէ» կենտրոնի տնօրեն Դիանա Գազիյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ կենտրոնի կարևորագույն խնդիրներից մեկն այսօր գումար հայթայթելն է: «Քանի որ կենտրոնի ծառայությունները շատ պահանջված են, մենք պարզապես չենք կարող թույլ տալ, որպեսզի շարունակականությունը չապահովվի, իսկ ապագայի համար մեզ անհրաժեշտ է բավարար ֆինանսական միջոցներ ձեռք բերել»,-ասաց Դիանա Գազիյանը:
Նորաբաց «Լուսէ» կենտրոնում սպասարկվում են 2-ից 18 տարեկան երեխաներ, սակայն կենտրոնի ծառայությունները միայն աուտիզմով հիվանդ երեխաներին չեն ուղղված: Տարբեր խնդիրներ ունեցող երեխաների պաշտպանություն եւ աջակցություն է իրականացվում՝ փախստականներ, սոցիալապես անապահով երեխաներ, հաշմանդամություն ունեցողներ եւ այլն:
Կենտրոնում տարեկան սպասարկվող երեխաների թիվը 150-ն է, տնօրենի խոսքով՝ որդեգրել են մի սկզբունք, որ ամեն երեք ամիսը մեկ ծառայություններից օգտվող երեխաների կազմը փոխվի, մոտ 35 երեխաների երեքամսյա սպասարկումից հետո նոր խումբ են ձևավորում: Ծառայության մեջ մտնում են ռեաբիլիտացիոն ծառայությունները, մատուցում են հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, սոցաշխատողների, պարային թերապիայի, ֆիզիոթերապիայի եւ այլ ծառայություններ:
Դիանա Գազիյանը նշում է, որ երեխաների հետ անմիջական շփման մեջ է նաև ինքը, բոլորին գիտի անունով, տարիքով եւ իրենց բոլոր խնդիրներով. «Փորձում ենք անմիջական կապ պահպանել թե՛ ծնողի եւ թե՛ երեխայի հետ»: Նշեց, որ շատ ծնողներ արդեն ուրախությամբ փաստել են, որ ինչ-որ առաջընթաց իրենց երեխաների մոտ նկատում են, ինչն էլ իրենց աշխատանքի հիմնական գնահատականն է:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT