«Բուրգեր Քինգ»-ում պայթյունից 8-ամյա Ռուբինայի հետ տուժել է նաեւ նրա 6-ամյա եղբայրը

Ապրիլի 2-ի երեկոյան Երեւանի «Բուրգեր Քինգ» արագ սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 8 տուժածներից 2-ը դուրս են գրվել:

«Հայկական ժամանակ»-ն այս մասին տեղեկացավ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Մանուկյանից: Մանրամասնելով՝ նա ավելացրեց, որ դուրս գրվողներն Իրանի երկու քաղաքացիներն են: «Զեյնաբը գիշերն է դուրս գրվել, ինքնաթիռը գիշերն էր, եւ մյուսը՝ էրիկ անունով հայ տղա էր, դուրս է գրվել առավոտյան՝ լրիվ կայուն վիճակում»,- ասաց նա:

Դեռեւս բուժկենտրոնում գտնվող 6 տուժածներից 3-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Նախատեսվում է, որ նրանք դուրս կգրվեն վաղը: «Իրենց կոնսուլը մեքենա կտրամադրի, մեր հիվանդանոցից անմիջապես կմեկնեն օդանավակայան, կթռչեն Մոսկվա: Նրանց վիճակը բավարար է»,- շարունակեց Գագիկ Մանուկյանը:

Համեմատաբար երկարատեւ բուժօգնության կարիք ունեն տուժածներից երեքը: Նրանցից մեկը «Բուրգեր Քինգ»-ի մենեջերն է, մյուսները՝ քույր եւ եղբայր Ռուդոլֆն ու Ռուբինան: 8-ամյա Ռուբինայի մասին դեռ առաջին օրն էր հայտարարվել, որ նրա վիճակն ամենածանրն է: Աղջկա մոտ պայթյունի հետեւանքով առաջացել են աջ զստոսկրի եւ աջ ազդրի շրջանի կտրած, պատռած վերքեր: Վիրահատությունը տեւել է ավելի քան երկու ժամ: «Ռուբինայի վիճակn առայժմ մնում է կայուն ծանր՝ դրական դինամիկայով: Եղբայրը լավ է: Իսկ մենեջեր Զարուհին աջ կոնքի շրջանում վերք ուներ, կարված է: Վիճակը բավարար է»,- նկարագրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրենը:

Նրան հարցրինք տուժածներին Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի այցելելու մասին: Գագիկ Մանուկյանը պատասխանեց, որ նախարարը բուժհաստատություն չի այցելել: Ասաց, որ դեպքից հետո հիվանդանոցում են եղել Ազգային ժողովի նախագահ, մանկաբույժ Արա Բաբլոյանը, գլխավոր մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը, Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, բայց նախարարն այնտեղ չի եղել: Հարցին, թե եթե նախարարն այցելած լիներ, ինքն անպայման կիմանա՞ր՝ հաստատության փոխտնօրենն արձագանքեց. «Գիշերը ես այստեղ եմ եղել, բոլորին ճանապարհել, նոր տուն եմ գնացել, նախարարը չի եկել»:

Նկատենք, որ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում, տուժածների վիճակին վերաբերող հաղորդագրությունը եզրափակվում է հետեւյալ տեղեկատվությամբ. «Գիշերը ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեսակցել է տուժածներին, տեղեկացել նրանց առողջական վիճակով եւ հետաքրքրվել ցուցաբերվող բժշկական օգնության ընթացքով»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4784 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս