Երևան
12 °C
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) պաշտոնական կայքում ու նաեւ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջում երեկ հաղորդագրություն էր տարածվել, որն ուներ, մասնավորապես հետեւյալ բովանդակությունը. «Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում, Արարատի եւ Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի նախալեռնային գոտում հողի մակերեւույթին կանխատեսվում է -2․․․-3 աստիճան։ Ելնելով սպասվող ջերմային ֆոնից հատկապես ջերմոցային տնտեսություններին հորդորում ենք փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում, հնարավորության դեպքում, նշված ժամերին կատարել ոռոգում»:
Այս տեղեկատվությունը, սակայն բնակչության ու հատկապես գյուղատնտեսությամբ զբաղվողների շրջանում որոշակի անհանգստություն է առաջացրել, եւ մտավախություն է հայտնվել, թե պտղատու ծառերը կարող են ցրտահարվել:
«Ազգաբնակչության մի մասը, դատելով ինձ ուղղված բազմաթիվ նամակներից, զանգերից, հասկացել է, որ -2․․․-3 աստիճանը վերաբերում է նաեւ պտղատու ծառատեսակներին (Արարատյան դաշտում դեղձենին է ծաղկած, ծիրանենին է ծաղկած եւ այլն): Ես ուզում եմ ասել, որ դա բացարձակապես չի վերաբերում պտղատուներին»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում պարզաբանեց Գագիկ Սուրենյանը:
Մեկնաբանելով, թե ինչ է նշանակում է բացասական՝ -2․․․-3 ջերմաստիճան՝ հողի մակերեւույթին՝ օդերեւութաբանության կենտրոնի պետը նշեց. «Դա նշանակում է, որ հողի մակերեւույթից 15-20 սմ օդի շերտն է ընդգրկելու, ոչ վերեւ: Իսկ մեր պտղատու ծառատեսակները, բնականաբար, գտնվում են երկրի մակերեւույթից գոնե 1-2 մետր բարձրության վրա, որտեղ բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում: Օդում ջերմաստիճանը կմոտենա 0-ի եւ դա կտեւի շատ կարճ՝ ընդամենը 15-20 րոպե, որը կլինի լուսադեմին՝ արեւածագի պահին՝ ժամը 06:30-07:00-ն ընկած ժամանակահատվածում: Եվ դա հնարավոր չէ, որ որեւէ կերպ վնասի ծաղկած ծառերին, որովհետեւ նախ շատ կարճ է տեւելու, հետո բացասական ջերմաստիճան չէ»:
Սուրենյանը հավաստիացրեց, որ այգիները ծխահարելու եւ այլ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ հանրապետության այն տարածքներում, որտեղ ծառերը ծաղկած են՝ Արարատյան դաշտում, Տավուշում, նախալեռնային այլ շրջաններում, բացասական ջերմաստիճան չի լինելու:
«Եվ միայն այս գիշերն է: Այս գիշերը կանցնի, արդեն հարավ-արեւմուտքից տաք օդի ներհոսք կսկսվի եւ օդի ջերմաստիճանը մինչեւ ապրիլի 9-ը 6-7 աստիճանով այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա»,- ասաց Սուրենյանը: Արդեն ապրիլի 9-ին որոշ շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի +24-ի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT