Երևան
12 °C
Անհապաղ դադարեցնել ապօրինի քրեական հետապնդումը, ազատ արձակել Ուկրաինայի քաղաքացի, հայտնի բլոգեր Բոգդան Կալյուսկուն եւ ապահովել նրա անվտանգությունը: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիանա ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորեւ.
«2018թ. մարտի 31-ին ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Տ. Ենոքյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով եւ 329-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթերի կեղծում եւ պետական սահմանի ապօրինի հատում) եւ մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Արկադիի Կալյուսկուն (նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ):
2018թ. ապրիլի 1-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կ. Ֆարխոյանի, բավարարելով ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ռ. Ավագյանի միջնորդությունը, Կալյուսկու նկատմամբ կիրառել է կալանք 2 ամիս ժամկետով:
2018թ. մարտի 27-ին Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսկին (նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ) ժամանել է Հայաստան Կիեւ-Երեւան PS 613 չվերթով՝ անցնելով եւ Ուկրաինայի, եւ Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերով. այսինքն անցել է պատշաճ ստուգում եւ նրա անձը հաստատող փաստաթուղթը համարվել է օրինական: Բոգդան Կալյուսկին 2018թ. մարտի 30-ին՝ ժամը 15:30-ին, PS 614 շվերթով պետք է վերադառնար Կիեւ: Նա այդ օրը վերստին անցել է բոլոր ստուգումները եւ միայն թռիչքի սրահում նրան են մոտեցել ՀՀ Ազգային անվտանգության աշխատակիցները եւ բերման են ենթարկել թռիչքի սրահից՝ հայտնելով որ նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ:
Կալյուսկու ձերբակալման որոշումը կայացվել է 2018թ. մարտի 31-ի առավոտյան 5:30-ին: Այսինքն Կալյուսկին առնվազն 14 ժամ ապօրինի գտնվել է անազատության մեջ:
Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Արկադիի Կալյուսկու (նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ) նկատմամբ դեռեւս 2013թ. սեպտեմբերի 13-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Ֆրունզենսկի ՆԳԳՎ-ի կողմից հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 2052 հոդվածի 2-ին մասով (ահաբեկչական գործունեության իրականացման հանրային կոչեր կամ ահաբեկչության հանրային արդարացում՝ որոնք կատարվել են մասսայական տեղեկատվության միջոցների օգտագործմամբ): Նշված քրեական հետապնդման անհիմն լինելու վերաբերյալ իրենց գնահատականներն են տվել Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն եւ Ռուսաստանի Մեմորիալ իրավապաշտպանական կենտրոնը՝ գտնելով, որ հետապնդումը կրոնական ազատությունների եւ քաղաքական հայացքների սահմանափակում է, եւ Կալյուսկին (Բայդակը) պետք է ապաստան ստանա ժողովրդավարական երկրում, որտեղ կարող է ազատորեն արտահայտել իր կրոնական համոզմունքներն ու քաղաքական հայացքները, եւ ՌԴ-ին նրա արտահանձնումը մարդու իրավունքների նորմերի խախտում կհանդիսանա:
Հարկ է նշել, որ Բոգդան Կալյուսկին իր ուկրաինական անձնագրով ճամփորդել է տարբեր երկրներում եւ ոչ մի տեղ չի ունեցել անձնագրի հետ կապված խնդիրներ: Ըստ այդմ՝ ՀՀ իրավապահ մարմինների կողմից Բոգդան Կալյուսկու նկատմամբ հարուցված քրեական գործը փաստաթղթերի կեղծման եւ ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու հիմքով հիմնավորված չէ: Կալյուսկին եւս իրեն մեղավոր չի ճանաչում մեղսագրվող հանցանքում:
Բոգդան Կալյուսկու նկատմամբ դատարանի որոշման նկարագրական մասում նշվում է ՌԴ իրավապահ մարմինների կողմից նրա նկատմամբ հարուցված քրեական գործի եւ միջազգային հետախուզման մասին, սակայն նրա նկատմամբ խափանման միջոցը հիմնավորվում է ՀՀ-ում հարուցված վերոնշյալ քրեական գործով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մտահոգված է, որ միաջազգային հետախուզման հիմնավորմամբ Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսկին կարող է արտահանձնվել Ռուսաստանի Դաշնությանը:
Հաշվի առնելով ՌԴ քաղաքացիական ակտիվիստների եւ ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումները եւ բռնությունները, այդ թվում՝ ՌԴ քրեակատաորղական հիմնարկներում նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի փաստերը եւ ակնհայտ համարելով ՌԴ կողմից Բ. Կալյուսկու (Մ. Բայդակի) նկատմամբ հարուցված քրեական հետապնդման քաղաքական ենթատեքստը՝ գտնում ենք որ ՀՀ իշխանությունների կողմից Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Արկադիի Կալյուսկու (նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ) հնարավոր արտահանձնումը Ռուսաստանի Դաշնությանը կհանգեցնի ՀՀ իշխանությունների կողմից նրա՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ եւ 5-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտմանը:
Ելնելով վերը շարադրածից՝ պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ զերծ մնալ Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսկուն Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու որեւէ մտադրությունից, անհապաղ դադարեցնել նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը եւ թույլատրել նրա անարգել ելքը ՀՀ տարածքից՝ երրորդ երկիր»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT