Երևան
12 °C
Օրերս միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից զրկվել է ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանը (75 կգ): Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան արգելված խթանիչներ է հայտնաբերել նրա դոպինգ թեստում: Սոնայի անձնական մարզիչն Արման Ղազարյանն է (լուսանկարում՝ աջից առաջինը), եւ առաջին անգամը չէ, որ նրա սանի մոտ դոպինգ է հայտնաբերվում:
Ղազարյանը նաեւ հայտնի ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի անձնական մարզիչ է: Աշխատում է նրա հետ 2004 թվականից: Խուրշուդյանի դոպինգ նմուշներում արգելված նյութեր են հայտնաբերվել 2 անգամ: Դրական են եղել 2008 եւ 2012 թթ. օլիմպիական խաղերի նրա թեստերը: Նա զրկվել է 2012 թ. խաղերի բրոնզե մեդալից, 2 տարով որակազրկվել է: Մինչեւ այս տարվա մայիս դեռ միջազգային մրցումների մասնակցելու իրավունք չունի:
2008 եւ 2012 թթ. օլիմպիական խաղերի ընթացքում նույն Խուրշուդյանի, ինչպես նաեւ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանի ու Նորայր Վարդանյանի՝ դոպինգ օգտագործելու պատճառով, ավելի քան 2 տարի է, ինչ ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան իրարանցման մեջ է: Զրկվել է օլիմպիական 2 բրոնզից, 50 հազար դոլար տուգանք է վճարել, մոտ 1 տարի զրկվել է միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից, պարտավորություններ է ստորագրել, որ մարզիկները սովորականից շատ են դոպինգ թեստեր հանձնելու, չի մասնակցել անցած շաբաթ՝ մարտի 26-ից ապրիլի 1-ը, Ռումինիայում կայացած Եվրոպայի 2018 թ. առաջնությանը, դեռ որակազրկման մեջ է: Եվ այս իրավիճակում՝ պատժամիջոցների ընթացքում կրկին Արման Ղազարյանի սանը ծանր կացության մեջ է դնում ֆեդերացիային: Ըստ ՀՀ կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի՝ նա դոպինգ ընդունել է այս տարվա հունվարին, դրական է եղել այս տարվա փետրվարին «Օլիմպավանում» անցկացվող հավաքի ընթացքում նրանից վերցված նմուշը:
Ներսիսյանի պնդմամբ՝ մարզուհու օգտագործած միջոցները նույնիսկ օգտակար էլ չեն, քանի որ դրանց ազդեցությունն անցնում է 25 օրվա ընթացքում, իսկ Սոնան մրցումների էր մոտ 8 ամիս անց: Բացի այդ, ըստ Ներսիսյանի՝ նա տաղանդավոր մարզուհի է, լրիվ ունակ է հաջողությունների հասնել առանց դոպինգի եւ դա ապացուցել է 2017 թ. Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում:
Այս շրջանում ՀՀ ֆեդերացիայում խառը իրավիճակ է: Պատասխանատուներից ոչ ոք հետագա զարգացումների վերաբերյալ հստակ պատասխաններ չունի: Տեղեկություն է տարածվել, որ ֆեդերացիայի ընդլայնված ժողովի ժամանակ Ներսիսյանն ու Ղազարյանը, որը նաեւ կանանց հավաքականի 2 մարզիչն են, հեռացվել են պաշտոններից: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն այս տեղեկությունը չի հերքում, բայց պաշտոնապես չի էլ հաստատում: Դեռ հայտնի չէ նաեւ՝ արդյո՞ք Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումը Սոնայի վերաբերյալ բողոքարկվելու է, թե՞ ոչ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT