Երևան
12 °C
Խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովի մուտքերը փակելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը եւ իշխանությունից պաշտոններ ստանալու մասին Էդմոն Մարուքյանի հոդվածին: Ըստ էության, իշխանությունն ընդդիմության երկու քայլերն էլ անիրատեսական է համարում:
- Պարոն Բաղդասարյան, ապրիլի 17-ին ընդդիմությունը պատրաստվում է փակել փողոցները, ինչպես նաեւ շրջափակել Ազգային ժողովի շենքի բոլոր մուտքերը, որպեսզի դուք չկարողանաք գալ եւ ընտրել վարչապետի ձեր թեկնածուին: Դուք սա հնարավոր համարում ե՞ք, եւ եթե փակեն, ի՞նչ եք անելու:
- Ես խոստանում եմ, որ իմ աշխատանքի ժամին կգամ աշխատանքի: Այն, ինչն օրենքի սահմաններում է, կլինի անարգելք:
- Իսկ եթե գաք աշխատանքի ու տեսնենք, որ ԱԺ մուտքը հարյուր հազարավոր մարդկանցով փակված է:
- Դա իմ խնդիրը չէ, դա համապատասխան մարմինների խնդիրն է, որ կարգ ու կանոն պահպանեն, որպեսզի մենք կարողանանք մեր աշխատանքային օրն անցկացնենք:
- Ընդդիմությունը փողոց փակելու իրավունք չունի՞:
- Դա ինձ չպետք է ասեք: Կրկնում եմ՝ ինչն օրենքի սահամաններում է, ցանկացած ընդդիմադիր կարող է իր սահմանադրական իրավունքներից օգտվել:
- Հնարավոր համարո՞ւմ եք այնպիսի իրավիճակ լինի, որ չկարողանաք մտնել ԱԺ:
- Ժամանակից առաջ մի ընկեք, համբերեք եւ ամեն ինչ իր հունով կընթանա: Ընդդիմադիրներն իրենց գործն են կատարում, որը նորմալ է բոլոր խորհրդարանական երկրներում:
- Ինչպե՞ս եք գնահատում քայլերթի գաղափարը:
- Շատ նորմալ, ու՞մ է արգելված քայլել: Ես էլ ամեն առավոտյան 2-3 կմ քայլում եմ:
- Իսկ հետեւո՞ւմ եք ընթացքին, քանի որ թիրախում ձեր կուսակցությունն է:
- Անկեղծ ասած, չեմ հետեւում: Ես Փաշինյանին երկար տարիներ լսել եմ եւ ինձ թվում է, որ նոր բան լինի, նորից կլսեմ:
- Պարոն Բաղդասարյան, ԵԼՔ-ից Էդմոն Մարուքյանը նշել է, որ իշխանությունները իրենց պետք է զիջեն ԱԺ երկու հանձնաժողովի նախագահի պաշտոն, ինչպես նաեւ նրանք անդամներ պետք է ունենան Բարձրագույն դատական խորհրդում, ՍԴ-ում, ԿԸՀ-ում, Կենտրոնական բանկում, ՏՄՊՊՀ-ում, բացի այս նրանց պետք է պատկանի ՄԻՊ նշանակելու իրավունքը: Դուք սա իրատեսական համարու՞մ եք:
- Այսինքն, պաշտոններ առանց պատասխանատվությա՞ն: Ցանկացած քաղաքական ուժ, երբ պատրաստ կլինի պատասխանատվություն կիսելու եւ իրենք գրավոր կդիմեն, մենք այդ հարցը կքննարկենք: Մենք քննարկման որեւէ ֆորմատի դեմ չենք: Ես միանձնյա չեմ կարող պատասխան տալ: Թող գրավոր դիմեն, որ մաս են ուզում կազմեն մեր պատասխանատվության:
- Պարոն Բաղդասարյան, բայց Էդմոն Մարուքյանի հոդվածից ենթադրելի է, որ նրանք չեն ուզում իշխանության մաս կազմել, այլ՝ ունենան այդ պորտֆելները եւ մնան ընդդիմություն:
- Այսինքն, ունենան ամեն ինչ, բացի պատասխանատվությունի՞ց:
- Ուզում եք ասել, որ նրանք այդ պաշտոններն ունենալով՝ իշխանության մաս են դառնալո՞ւ:
- Բնականաբար, իշխանության մաս պետք է դառնան, որ կրեն պատասխանատվություն:
- Պարոն Բաղդասարյան, իշխանության սրտով չէ ընդդիմությանը պաշտոններ տալը, իսկ մյուս կողմից էլ դեմ եք նրանց փողոց փակելուն: Մարուքյանի առաջարկածը կարո՞ղ է խորհրդարանական պայքարի տարբերակ լինել:
- Ես չեմ կարդացել հոդվածը, բայց պաշտոնները չեն զիջում, պաշտոնները պետք է ձեռք բերեն: Մենք 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ստացել ենք մեծամասնություն եւ կազմել ենք իշխանություն: 2022 թվականին նոր ընտրությունների ժամանակ նոր կխոսենք պաշտոնների վերաբաժանման մասին:
- Լուսավոր Հայաստանն ասում է, որ ՀՀԿ-ն պառլամենտական համակարգից է խոսում, բայց ընդդիմությանը իրենց թվարկած լծակներից ոչ մեկը տրված չէ:
- Կանոնակարգով ԲՀԿ-ն, որպես ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն, ունի քաղաքական պաշտոններ՝ ԱԺ նախագահի տեղակալ եւ հանձնաժողովի նախագահներ: Այսինքն, պետք է մտածել ռեսուրսի մասին, որ շատ տոկոսներ հավաքեն՝ այդ բաշխումներին մաս կազմելու համար:
- Դուք գուշակել էիք, որ ապրիլին ԵԼՔ դաշինքը լուծարվելու է եւ հաշվի առնելով այն հակասությունները, որ այժմ առկա են դաշինքում, Ձեր գուշակությունները իրականությու՞ն են դառնում: Դուք գուշակելու ունակություններ ունե՞ք, թե՞ ԵԼՔ-ը ներսից լավ գիտեք:
- Ես գուշակություններով չեմ զբաղվում, բազմիցս նշել ենք, որ մեկ նպատակի համար միավորված ցանկացած դաշինք, որտեղ չկան գաղափարական մոտեցումներ եւ նպատակը միայն Ազգային ժողով գալն է, ուրեմն դրանք դատապարտված են քայքայման: Ընդդիմությունը որքան ամուր լինի, իշխանության համար ավելի հեշտ պայմաններ է ստեղծում աշխատելու համար: Մեզ ձեռնտու է, որ լինի կայուն ընդդիմություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT