Երևան
12 °C
Մեր ժամանակի հերոս՝ Մանվել Գեւորգյան. 2016 թվականի ապրիլի 14-ի գիշերը, ժամը 23:20-ի սահմաններում Մարտունու ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Մանվել Գեւորգյանը:
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը հարձակում է գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա։ Մանվել Գեւորգյանը ապրիլի 1-ից եղել է դիրքերում (Մարտունի 3 առաջնագիծ)։ Ապրիլի 14-ին շուրջ 30 հոգուց բաղկացած ադրբեջանական խումբը հարձակում է գործում դիրքի վրա։ Դիրքում եղել են երկու հոգով եւ կապի ոչ մի միջոց չունենալով՝ չեն կարողացել զեկուցել իրավիճակի մասին։ Երկուսով անցել են պաշտպանության, թշնամու նռնակից զոհվել է ընկերը, միայնակ մնալով՝ մանվելը շարունակել է դիրքի պաշտպանությունը՝ սկսելով կրակել շարժական թիրախի ձեւով, որպեսզի թշնամին մտածի, թե դիրքում մի քանի զինվոր կա։
Նկատելով, որ փամփուշտները վերջանում են, սկսում է լիցքավորել զենքը եւ լիցքավորման ժամանակ զոհվում է ձախ կողքի շրջանում հրազենային վնասվածքից։ Անձնազոհ քայլով Մանվել Գեւորգյանը նաեւ փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։
Մանվել Գեւորգյանը ծնվել է 1997 թվականի մայիսի 14-ին, Երեւանում։ 2003 թվականից սովորել է Երեւանի թիվ 198 ավագ դպրոցում, որն ավարտել է 2014 թվականին։ 2014 թվականին ընդունվել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ադապտիվ ֆիզկուլտուրայի բաժինը։ 2005 թվականից զբաղվել է կարատեով։ 2006 թվականին եղել է Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Մանվել Գևորգյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2015/1 զորակոչով Շենգավիթի զինկոմիսարիատից։ 2015 թվականի հուլիսի 7-ին զորակոչվել էր բանակ։ Ծառայում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու զորամասում։ Ստացել էր կրտսեր սերժանտի կոչում։ Ծառայությունից երբեք չի խուսափել. երկու շաբաթվա ծառայող է եղել եւ ստացել է ավագ հրաձիգի պաշտոնը: Ինն ամսվա ծառայությունն իդեալական է անցել, ըստ ծնողների: Մանվելը զոհվել է ապրիլի 14-ին. այդ օրը խոսել է բոլոր հարազատների հետ. երբեք ոչ մի բանից չի դժգոհել, ծնողների հետ այնպես է խոսել, որ նրանք չեն էլ կասկածել, թե որդին առաջնագծում է ու թեժ մարտերի է մասնակցում:
Ապրիլի 17-ին Մանվել Գեւորգյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արիության» պետական մեդալով։ Մայիսի 28-ին Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր
Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում
Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան
Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար
Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները
«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել
Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում
Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան
29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ
Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան
Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ
Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ
Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT