Սոցիալական ոլորտում բարեփոխումների փաթեթը ներդրվելու է այս տարվա նոյեմբերից․ նախարար

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի ընթացքը:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը,  անդրադառնալով հաշմանդամության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նշել է, որ դրանց շրջանակում անցում է կատարվում էլեկտրոնային համակարգի: Ըստ նախարարի՝ նախատեսվում է շահառուների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ առողջապահական էլեկտրոնային համակարգից, իրականացնել բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների ամբողջական վերակազմակերպում: Նախարարն ավելացրել է, որ բարեփոխումների ողջ փաթեթը նախատեսվում է ներդնել այս տարվա նոյեմբերից:

Վարչապետը կարեւորել է այս ուղղությամբ իրականացվող քայլերը եւ ընդգծել, որ դրանք առաջին հերթին պետք է նպաստեն հասցեականության բարձրացմանը: Միաժամանակ, Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերանայել համակարգի ներդրման ժամկետները:

Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին՝ պատասխանատուները զեկուցել են, որ դրանց նպատակն է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը՝ խնամքի այլընտրանքային ծառայությունների ստեղծման եւ զարգացման, ինչպես նաեւ խնամքի շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերի իրականացման միջոցով: Բացի այդ, երեխայի խնամքի այլընտրանքային միջոցների զարգացման նպատակով 2018 թվականի ընթացքում նախատեսվում է նաեւ երեխայի խնամքի ու դաստիարակության այլ ձեւերի՝ որդեգրման, խնամակալության գործընթացի խթանում, խնամատար ընտանիքների ընդլայնում, փոքր տների ստեղծում:

Տեղեկացվել է նաեւ, որ զբաղվածության ոլորտում կիրառվում են ռազմավարական նոր մոտեցումներ: Ըստ ոլորտի պատասխանատուների՝ զբաղվածության ցուցանիշների բարելավմանը կնպաստի նաեւ միջազգային մի շարք կազմակերպությունների հետ սերտ համագործակցության արդյունքում զբաղվածության կարգավորման նպատակային փորձնական ծրագրերի իրականացումը, զբաղվածության պետական գործակալության մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը: Նշվել է, որ 2014-2017 թվականների ընթացքում աշխատանքով ապահովվել է զբաղվածության պետական գործակալությունում գրանցված քաղաքացիների 68,5 տոկոսը:

Վարչապետն անհրաժեշտ է համարել գործակալությունում գրանցվածների զբաղվածության խթանումը եւ նշել, որ այդ նպատակով պետք է ներդնել այնպիսի գործիքակազմ, որը գործատուներին կշահագրգռի աշխատանքի ընդունել գործակալությունում գրանցված քաղաքացիներին:

Անդրադարձ է կատարվել նաեւ աշխատանքային օրենսդրության ոլորտում նախատեսվող բարեփոխումներին, ինչպես նաեւ մի շարք ծառայությունների թվայնացման ընթացքին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2420 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել