Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովային, ով Հայաստանում է ԱՊՀ անդամ երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը նշել է, որ հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս ինչպես ԵԱՏՄ տարածքում, այնպես էլ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ կառուցողական փոխգործակցությանը: «Սպառողների իրավունքների պաշտպանության, սննդամթերքի անվտանգության ոլորտներում ի հայտ եկող խնդիրներն ընդհանուր են, եւ դրանք համատեղ լուծում են պահանջում: Կարծում եմ՝ այդ առումով մենք հասել ենք փոխգործակցության լավ մակարդակի»,- ասել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը նշել է նաեւ, որ կառավարությունը գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ է իրականացնում, որոնք հանգեցնելու են գյուղատնտեսական արտադրանքի եւ, հետեւաբար, այդ արտադրանքի արտահանման աճի: Նշելով, որ հայաստանցի արտադրողի համար Ռուսաստանի շուկան հեռանկարային է՝ վարչապետը կարեւորել է երկու երկրների համապատասխան կառույցների միջեւ սերտ ու արդյունավետ փոխգործակցությունը:
Աննա Պոպովան իր հերթին տեղեկացրել է, որ հայաստանցի գործընկերների հետ արդեն իսկ շատ հաջող համագործակցություն է ձեւավորվել՝ մասնավորապես նշելով լաբորատորիաների եւ գիտահետազոտական հաստատությունների հետ գործակցությունը:
Անդրադառնալով գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը՝ նա նշել է, որ տեղյակ է այն ջանքին, որ Հայաստանը գործադրում է ոլորտի զարգացման եւ ընդհանուր շուկայի անվտանգության պահպանության ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանից ՌԴ արտահանվող գյուղմթերքի հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել: ՌԴ համապատասխան մարմինները մտադիր են ուժեղացնել Հայաստանից ներկրվող լոլիկների նկատմամբ հսկողությունը՝ վերաարտահանման կասկածներից դրդված:
Նման որոշում կայացվել էր՝ հաշվի առնելով, որ Հայաստանից Ռուսաստան զգալի մեծացել են լոլիկի ներկրման ծավալները, մինչդեռ արտադրության եւ արտադրողների մասին տեղեկատվությունը ի սպառ բացակայում են:
ՌԴ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չնայած գործող էմբարգոյին, թուրքական լոլիկները անօրինական ճանապարհներով հայտնվում են Ռուսաստանի տարածքում Բելառուսից, Հայաստանից եւ Ադրբեջանից:
Հիշեցնենք, որ վերջերս գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի մարտի 22-ի դրությամբ արտահանվել է 24 965 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է շուրջ 13 970 տոննայով: Պտուղ-բանջարեղենն արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 23370 տոննա, ինչպես նաեւ Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Իրաք եւ Ռումինիա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT