Բիզնեսմեն Արմեն Սարգսյանը Աստանայում՝ իր գործերով

Սերժ Սարգսյանի վարչապետացման շուրջ ՀՀ ներքաղաքական շերտերում տեղի ունեցող գործընթացների ֆոնին հանկարծ մի քանի տողանոց տեղեկություններ հայտնվեցին, որ ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը գտնվում է Ղազախստանում:

Ու չնայած դա կարճ, բայց լայնորեն լուսաբանվեց հեռուստաընկերությունների կողմից, հանրությունը այցին որեւէ կարեւորություն չտվեց: Դա, անշուշտ, բնական է: Ոչ այդ այցը, ոչ այդ այցելողը հանրության համար որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնում: Ու այցից էլ հայտնի է միայն այն, որ Արմեն Սարգսյանը  Ղազախստանի մայրաքաղաք  Աստանայում հանդիպում է ունեցել ղազախահայ համայնքի  ներկայացուցիչների հետ:

«Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը, կարեւորել է Ղազախստանում ապրող հայերի մշակութային, լեզվական, ազգային ինքնատիպության պահպանումը: Հայաստանի ընտրված նախագահը ծանոթացել է հայազգի գործարարների, մշակութային գործիչների գործունեության հիմնական ուղղություններին ու ծրագրերին, հորդորել նրանց ամենայն ջանք գործադրել համայնքի համախմբման նպատակով, աջակցել երիտասարդներին ազգային ոգով դաստիարակելու, ժամանակակից կրթություն ստանալու գործին, ավելի սերտացնել կապերը մայր հայրենիքի հետ»,- նշված էր Արմեն Սարգսյանի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Գրասենյակի տարածած ուղիղ 58 վայրկյան տեւող տեսանյութում էլ Արմեն Սարգսյանը ասում է՝ «Շատ բաներ պետք է փոխենք, սկսած արդարությունից, մինչեւ մեր նվիրվածությունը երկրին», ու ընդամենը:

Բայց ինչն է ստիպել «Հայաստանի ընտրված նախագահին» գնալ Ղազախստան: Որքանով է Ղազախստանը հիմա կարեւոր Հայաստանի համար: Ու ինչո՞ւ մի քանի օր տեւած այդ այցից հաղորդագրություն է տարածվում, որի միակ բովանդակությունը հայ համայնքի հետ մի քանի րոպե տեւած ու բոլորովին անբովանդակ հանդիպումն է:

Պատասխանը շատ պարզ է՝ Արմեն Սարգսյանի այցը Ղազախստան խիստ մասնավոր է: Ավելի ճիշտ՝ խիստ գործնական: Ընդ որում, գործնական ոչ որպես «Հայաստանի ընտրված նախագահ», այլ գործնական՝ զուտ որպես բիզնեսմեն՝ խոշոր բիզնեսմեն:

Արմեն Սարգսյանին Ղազախստանի հետ կապում են մեծ գործեր: Հայտնի փաստ է, որ Արմեն Սարգսյանը շատ մտերիմ է Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի եւ հատկապես նրա դստեր՝ Դարիգա Նազարբաեւի հետ:

Ըստ տեղական եւ արտասահմանյան մամուլի բազմաթիվ հրապարակումների, Արմեն Սարգսյանի բիզնես հետաքրքրությունները Ղազախստանում շատ մեծ են ու նշանակալից: Արմեն Սարգսյանի անունը, մեղմ ասած, կապվում է այդ երկրում նավթամթերքների, գազի, նույնիսկ մսի արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ: 

Ու հիմա հանգամանքները դնենք իրար կողքի: Արմեն Սարգսյանը Ղազախստանում ունի մեծ բիզնես շահեր, նա մի քանի օրով այցելում է Ղազախստան, այդ այցի մասին մի հաղորդագրություն է տարածվում, ըստ որի՝ նա մի քանի րոպեով հանդիպել է ղազախական հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հենց սրանից ակնհայտ է դառնում, որ Արմեն Սարգսյանը, որը «Հայաստանի ընտրված նախագահն է», Ղազախստան է մեկնել իր գործերով ու բացառապես իր գործերով: Իսկ հայ համայնքի ներկայացուցիչների հետ ամպագոռգոռ արտահայտություններով համեմված, բայց ոչինչ չասող, անբովանդակ հանդիպումը եղել է ընդամենը ձեռքի հետ կազմակերպված մի միջոցառում: «Հայաստանի ընտրված նախագահը», այսինքն, ակտիվորեն զբաղվում է իր սիրած գործով՝ բիզնեսով: Դրա իրավունքը ունի ցանկացած մարդ, բայց ոչ բարձրաստիճան պաշտոնյան: Իր գործունեությունը խիստ գաղտնի պահող Արմեն Սարգսյանը, բնականաբար, երբեք չի խոսի այն մասին, թե կոնկրետ ինչ բիզնես շահեր ունի, բնականաբար չենք իմանա, թե որքանով է նա կախման մեջ այդ շահերից, որն է նրա համար ավելի կարեւոր՝ Հայաստանի շահը, թե իր բիզնես շահերը:

Լինելով Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, Արմեն Սարգսյանը, չունենալով դրա իրավունքը, ակտիվորեն զբաղվել է բիզնեսով եւ հսկայական կարողություն է դիզել: Դառնալով «Հայաստանի ընտրված նախագահ», նրա ներկայացուցչականությունը կտրուկ բարձրանում է, եւ կարելի է պատկերացնել, թե որքանով դա կօգնի նրան իր բիզնեսը նոր մակարդակների բարձրացնելու համար: Պարզապես մի միամիտ հարց է ծագում. ինչու պետք է ՀՀ քաղաքացիները հարկերի տեսքով տարեկան միլիարդավոր դրամներ վճարեն, որպեսզի բիզնեսմեն Արմեն Սարգսյանը ունենա հսկայական ու շքեղ նստավայր Երեւանում, հսկայական աշխատակազմ, ծառայողական մեքենաներ, կարողանա թանկարժեք շրջագայություններ իրականացնել աշխարհով մեկ...: Դե հարց է, էլի, ծագում է:

Տպագրել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 6-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3560 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ