«Մարդավարի տուր հարցերդ». Նորատուսցի Ալիկի գործով վկաները սանկցիաների արժանացան

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով նիստն այսօր անցավ լարված մթնոլորտում:

Բանն այն է, որ սույն գործով արդեն իսկ նախաքննության եւ դատաքննության ընթացքում հարցաքննված վկաները այսօր կրկին կանչվել էին դատարան՝ լրացուցիչ հարցաքննության: Նրանց կրկին հարցաքննելու անհրաժեշտությունն ըստ մեղադրող կողմի՝ առաջացել է այն պատճառով, որ այդ վկաների դատաքննական ցուցմունքները հակասում էին դատարանում հետազոտված՝ գաղտնալսված հեռախոսազրույցների բովանդակությանը:

Վկաները դժգոհում էին, որ նույն բանը ստիպված են նորից կրկնել, ապա մեղադրողներին անհարգալից էին դիմում, ինչի պատճառով էլ պարբերաբար լարվածություն էր առաջանում, եւ դատավորը վկաներին նկատողություն էր հայտարարում:

Մասնավորպես, այսօր դատարանում լրացուցիչ հարցաքննվեց Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի հարեւանը՝ Արտակ Նազարանը, որը նույնպես 2016 թվականի նոյեմբերի 13-ին դեպքի վայրում է եղել եւ հրազենային վնասվածք ստացել:

Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը, դիմելով վկային, ասաց, որ դեպքի օրը ծանր հրազենային վիրավորում ստացած, սույն գործով վկա Արամ Պետրոսյանն իր ցուցմունքում հայտնել է, թե Մուշեղ Մուշեղյանը վազել է դեպի շքամուտքի դուռը, որը փակ է եղել, իսկ Գեւորգ Ավետիսյանը (դեպքի օրը սպանված) նրա հետեւից, ապա իրեն անծանոթ երկու-երեք հոգի սկսել են հարվածել Մուշեղյանին: Ապա վկայից հետաքրքրվեց, թե նա նման բան տեսե՞լ է, թե՝ ոչ: Վկան բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ ինքն այդ պահին այդտեղ չի եղել, նկուղ է մտել այն ժամանակ, երբ Մուշեղյանը սկսել է կրակել: «Այն պահին, երբ ես մտա, տեսա, որ Մուշեղը զենքը ձեռքին կանգնած էր ու սկսեց այդ պահին կրակել»: Ապա մեղադրող Գեւորգյան վկային խնդրեց որպես հարեւան բնութագրել Պետրոս Իսրայելյանին, հետաքրքվելով, նա ճշտախո՞ս անձնավորություն է, թե՝ ոչ: Ինչին ի պատասխան վկան դրական պատասխան տվեց: Նշենք, որ ըստ պաշտպանական կողմի՝ Պետրոս Իսրայելյանին վերագրվող հեռախոսազրույցներում արված նկարագրությունները Իսրայելյանի կողմից չափազանցության արդյունք են: Գեւորգյանը շարունակելով հարցն ասաց, որ Պետրոս Իսրայելյանը գործով անցնող անձին հեռախոսազրույցում հայտնում է հետեւյալը. «Բդո ջան, մորթեցինք, թեւ ու ոտ ջարդել են: Ինքն ընգած տեղից ա զենքով խփել»: Ըստ դատախազի՝ Պետրոս Իսրայելյանը նույնպես դեպքի վայրում է եղել եւ Բդո անունով անձին հայտնել, որ Մուշեղ Մուշեղյանը զենքով ընկած տեղն է խփել, իսկ վկա Հարությունյանն ասաց, որ Մուշեղյանը կանգնած է կրակել եւ վկայից հետաքրքրվեց, թե ինչո՞վ կբացատրի այդ հակասությունը. «Չեմ կարա ասեմ, թե ինչու է նման բան ասել,- պատասխանեց վկան, ապա մի շարք հարցերի ի պատասխան նշեց, որ հնարավոր է Պետրոս Իսրայելյանը չափազանցրել է:

Ապա դատարանում հարցաքննվեց Արման Հարությունյանը, որը կրկին դեպքի ականատես է եղել. վերջինս բավական վրդովված էր պատասխանում մեղադրողների հարցերին: Նա պարբերաբար կրկնում էր, որ արդեն ցուցմունք տվել է: «Երկար-բարակ մի խոսեք, հստակ հարցին պատասխանեք՝ կարճ կոնկրետ: Չեք տեսել, ասեք՝ չեմ տեսել, տեսել եք, ասեք՝ տեսել եմ»,- դիմելով վկային պարզաբանեց դատավորը: Ապա վկան նկարագրեց, որ դեպքի վայրում եղել է հինգ՝ մաքսիմում վեց րոպե ընդամենը: Հենց որ Մուշեղը սկսել է կրակել, ինքը փախել է. «Ես մտա՝ Մուշեղն ու Գեւորգը արդեն վիճում էին, հայհոյում էին, Մուշեղին կայնած եմ տեսել… Մուշեղը զենքը հանեց, Գեւորգը՝ դանակը: Ու գրկախառնվեցին»: Իսկ երբ մեղադրողն ասաց, որ Պետրոս Իսրայելյանը հեռախոսային խոսակցությունում ասել է, որ Մուշեղյանը պառկած վիճակում է կրակել, վկան ասաց, որ ինքը նման բան ո՛չ լսել, ո՛չ էլ տեսել է եւ որ դա իրականությանը չի համապատասխանում: «Ուրեմն, հարգելի՛ դատախազ ես չեմ լսել՝ ում հետ ա Պետրոս Իսրայելյանը խոսում, հարգելի դատախազ»,- արհամարական տոնով դիմելով մեղադրող դատախազ Գեւորգյանին ասաց վկան: Դատավոր Նելլի Բաղդասարյանը վկային խնդրեց իր տոնը չբարձրացնել եւ հանգիստ պատասխանել հարցերին. «Դուք-ով խոսեք, եւ դիմեք հարգելի մեղադրող»,- պարզաբանեց դատավորը, սակայն վկան շարունակում էր մեղադրող դատախազներին դիմել «հարգելի դատախազով»: Ըստ գաղտնալսումներից մեկի՝ ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը դեպքից հետո հայտարարել է. «էդ դրան (նկատի ունի Մուշեղ Մուշեղյանին) ես տվի ու տվին ախպեր»: Մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե ովքե՞ր են բացի Պետրոս Իսրայելյանից հարվածել Մուշեղ Մուշեղյանին, վկան բացասական պատասխան տվեց: Մեղադրող Քյարամյանը մի քանի անգամ հարցրեց՝ ձեր պրակտիկայում չի՞ եղել, որ Գեղամը ինչ-որ բան պատմելիս չափազանցնի, ծաղկացնի, ասաց, ոչ, ապա մեղադրողին «էս մարդը» դիմելու համար վկան նկատողություն ստացավ: «Կարգի հրավիրեք ձեզ, ձեզ նկատողություն եմ հայտարարում, միայն պետք է պատասխանել Հարգելի՛ դատարան եւ որեւէ մեկին չդիմել, կարգը այդպես է»,- դիմելով վկա Հարությունյանին ասաց դատավոր Բաղդասարյանը:

Մյուս վկան դեպքի օրը հրազենային վիրավորում ստացած Արամ Պետրոսյանն էր, որը դատավորին «հա ջան»-ով դիմելու համար նախազգուշացվեց: «Սա դատարան է, ձեր համար թատրոն չէ»,- ասաց դատավորը:

Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը մեջբերեց գաղտնալսումից հատված, համաձայն որի, Պետրոս Իսրայելյանը Բդոյի հետ հեռախոսային զրույցի ընթացքում ասում է.«Բդո ջան մորթեցինք, 5 հոգի մեր կողմից խփվել է»: Մեղադրող Արամ Պետրոսյանին հարցրին, թե ո՞ւմ են մորթել, վկան զարմացավ. «Մեր Գեղամն ա տենց բան ասե՞լ»,- հարցրեց նա, ապա ասաց, որ Պետրոս Իսրայելյանը չափազանցրել է՝ «գլուխ է գովացել...,մորթել չի եղել»,- շարունակեց վկան՝ հավելելով, որ Մուշեղ Մուշեղյանին ընկած վիճակում ինքը չի տեսել, նրան տեսել է կանգնած վիճակում կրակելիս: Ապա մեղադրող Գեւորգյանը մեջբերեց Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի հետ հեռախոսազրույցից մի դրվագ. «Սաղին հասկացրու, որ դուք իրան (Մուշեղին) չեք ծեծե դեմից… Պիտի չասվի, որս դեմից ծեծել եք, ընգե՛ր, ձեր վրեն որ չմնա թեման»: Այնինչ, Արամ Պետրոսյանը նախաքննության ընթացքում ասել է, որ սկզբից նախահարձակ է եղել Մուշեղ Մուշեղյանը, իսկ գաղտնալսումից պարզ է դառնում հակառակը: «Ես չգիտեմ՝ ով ինչ ա խոսացել.. էդ արդեն իրանց գործն ա»,- պատասխանեց վկան: Մեկ այլ հեռախոսային խոսակցության դրվագի համաձայն էլ Չարբախցի Գեղամը Նորատուսցի Ալիկին ասել է «Էտի (Մուշեղը) ոնց որ չկա, Ա՛լ…», «Մեռած ա՞»,- հարցրել է Նորատուսցի Ալիկը, ապա դրական պատասխան ստանալուց հետո հավելել. «Էտի ուրեմն, դուխով կարան վրեն գրեն աջուձախ…»:

Մեղադրողը հարցրեց՝ այս ասվածի հիման վրա՞ է վկան ու նաեւ՝ մյուս վկաները, միայն «հանգուցյալների»՝ Մուշեղի ու Գեւորգի «վրա» ցուցմունք տալիս: Սակայն վկա Պետրոսյանը պնդեց, որ ասել է այն, ինչ տեսել է:

Մեղադրող Արգիշտի Քյարամյանի հարցերից մեկին պատասխանելու փոխարեն Պետրոսյանը հորդորեց «մարդավարի տալ հարցերը»: Դրանից հետո դատախազ Քյարամյանը վկայի հետ սկսեց «դու»-ով խոսել` իր արարքը անվանելով «իրավիճակային լուծում»:

Սույն գործով հարջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 19-ին, ժամը 14:30-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5174 դիտում

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք