ՌԴ-ում փոխարժեքի ճգնաժամ է. ռուբլին Ռուսաստանի տնտեսության հետ գահավիժում է

Ռուսաստանի փոխարժեքային շուկայում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներով պայմանավորված մեծ աժիոտաժ է սկսվել: Ռուբլին արագ տեմպերով արժեզրկվում է դոլարի ու եվրոյի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, դոլարի փոխարժեքն 2016 թվականի նոյեմբերի 30-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 65 ռուբլին։ Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը գերազանցել է 80 ռուբլու ցուցանիշը ։  Սա 2016 թվականի գարնանից ի վեր առավելագույն ցուցանիշն է։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը կարձագանքի դեֆոլտի մասին խոսակցություններին՝ ռուբլու կուրսի անկման ֆոնին, անհրաժեշտ է իրավիճակի հանգիստ գնահատական տալ՝ հորդորելով սպասել կառավարության զեկույցին Պետդումայում։

Ավելի վաղ, հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Ցուցակում ներառվել են գործարար Օլեգ Դերիպասկան, սենատոր Սուլեյման Քերիմովը, Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն Միխայիլ Ֆրադկովը, ՎՏԲ վարչության նախագահ Անդրեյ Կոստինն ու «Զենիթ» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն։

Ամերիկյան պատժամիջոցները կկիրառվեն նաեւ Ռուսաստանի ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցեւի, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի եւ Դաշնային խորհրդի կոմիտեի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի նկատմամբ։ Ցուցակում է ընդգրկվել նաեւ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի անունը։

Ցանկում, ընդհանուր առմամբ, ներառված են ռուսաստանցի 7 գործարար, 12 ընկերություն եւ 17 պաշտոնյա։

Միեւնույն ժամանակ, հայտնի է դարձել ամերիկյան պատժամիջոցների առաջին զոհը, որի մասին հայտարարվել է անցած շաբաթվա վերջին: Ռուսալի սեփականատեր Օլեգ Դերիպասկան հայտարարել է, որ կարող է դեֆոլտի բախվել: Այլ խոսքով, Դերիպասկան նշում է, որ, հնարավոր է չկարողանա փակել վարկերը:

Մեկ օրում Ռուսալի կապիտալիզացիան կրճատվել է 50%-ով՝ ավելի քան 3 միլիարդ դոլարով: Բաժնետոմսերը նույնպես կտրուկ էժանացել են: Լոնդոնի ֆոնդային բորսայում սակարկությունների մեկնարկից հետո ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված En+ ընկերության բաժնետոմսերի արժեքը կտրուկ նվազել է, որից հետո սակարկությունները դադարել են:

Տնտեսական շրջանակներում խոսում են հնարավոր սնանկության մասին՝ չնայած Ռուսաստանի իշխանությունները խոստանում են օգնել պատժամիջոցների տակ հայտնվածներին:

Հաղորդվել էր նաեւ, որ պատժամիջոցների արդյունքում ռուսաստնացի օլիգարխներն ու ընկերությունները կորցրել են շուրջ 17 մլրդ դոլար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3482 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C