Երևան
12 °C
21:52 - Քիչ առաջ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ այսօրվա իրազեկման ակցիան ավարտված է, արվել է ավելին, քան պլանավորվում էր: Ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտայով սկսեցին շարժվել դեպի ներքև: Այնուհետև Բաղրամյան պողոտան ամբողջովին բացեցին նաև ոստիկանները:
21:44 - Ցուցարարները միջանցք բացեցին մեքենաների համար: Մի քանի րոպե անց նրանց օրինակին հետևեցին ոստիկանները: Ցուցարարներն անցնող մեքենաներին իրազեկում էին վաղվա ավտոերթի մասին:
21:40 - Այս պահին ցուցարարները գտնվում են Բաղրամյան պողոտայում եւ անցնում են Ազգային Ժողովի մոտով: Դեմիրճյան փողոց չհասած նրանց դիմավորեցին ոստիկանները, որոնք արգելափակել են հետագա ճանապարհը, որը տանում է դեպի Բաղրամյան 26:
21:13 - Քիչ առաջ ցուցարարները փակեցին Մաշտոցի պողոտայում գտնվող արագաչափերից մեկի տեսախցիկը: Այդ գործողությունը մեծ ոգեւորությամբ ընդունվեց այդ հատվածում գտնվող մեքենաների վարորդների կողմից:
20:49 - Ցուցարարները փակեցին Ամիրյան փողոցը:
20:43 - Ցուցարարները Հանրապետության Հրապարակի երթևեկելի հատվածով շարժվեցին դեպի Ամիրյան փողոց:
20:30 - Ցուցարարները բարձրախոսով լսում են Շարմազանովի՝ ուղիղ եթերով հեռարձակվող, ՀՀԿ ԳՄ նիստից հետո տեղի ունեցող ասուլիսը:
20:11 - Քիչ առաջ ցուցարարները փակեցին Տիգրան Մեծ պողոտան: Այս պահին երթեւեկությունը երկկողմանի դադարեցված է Տիգրան Մեծ պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ տանող հատվածը: Երթուղային տաքսիների եւ ավտոբուսների վարորդները թեթեւ վիճաբանություն ունենալով ցուցարարների հետ շրջանցեցին եւ հեռացան: Այս պահին փողոցի այդ հատվածը շարունակում է խցանված մնալ:
20:00 - Դավիթ Սանասարյանը կոչով դիմեց քաղաքացիներին, նշելով, որ շուտով Է. Շարմազանովը հայտարարելու է ՀՀԿ ԳՄ որոշման մասին, և խնդրեց սպասել և չհեռանալ:
19:17- Այս պահին ցուցարարները փակել են Մելիք Ադամյան փողոցի սկզբնամասը, իսկ ոստիկանները երկաթյա բարիկադներով փակել են նրանց ճանապարհը եւ թույլ չեն տալիս ակտիվիստներին մոտենալ ՀՀԿ շենքին, վանկարկում են «Սերժիկ հեռացի՛ր»:
19:00- Ոստիկաններն այս պահին շրջափակել են Մելիք Ադամյան փողոցը, որտեղ մուտքն ու ելքն անթույլատրելի է: ՀԺ-ն փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեինք, թե ինչով է պայմանավորված ոստիկանական ուժերի կենտրոնացումը, սակայն նա հրաժարվեց պարզաբանում տալ, թեեւ խոստացավ մեր հարցերին պատասխանել ավելի ուշ: Այս պահին Մելիք Ադամյան փողոցի սկզբնամասում են գտնվում նաեւ ՄերժիրՍերժին նախաձեռնության մասնակիցները: Նրանք քիչ առաջ միացրին Սերժ Սարգսյանի այն հայտարարությւոնը, որտեղ նա ասում է, թե չի հավակնում վարչապետի պաշտոնին:
18:31- Քիչ առաջ Մելիք Ադամյան 2-ում՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկեց կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը նախատեսված էր անցկացնել 20:00-ին, սակայն ՀՀԿ-ականները որոշեցին ավելի շուտ անել այն: Այս պահին ԳՄ-ի անդամները գալիս են կենտրոնական գրասենյակ: Քիչ առաջ ժամանեցին Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը:
ՀԺ-ի լրագրողը նկատել է, որ ՀՀԿ-ի գրասենյակի հարակից տարածքում ոստիկանական ուժեր են կենտրոնացնում: Նշենք, որ այսօր ակտիվիստները որոշել են շրջափակել ՀՀԿ շենքը: Տարածքում է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:







«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT