Երևան
12 °C
Երգիչ Արամեն բարձր տրամադրություն ուներ «Աստղերի հանդիպում» խորագրով բասկետբոլային երեկոյի ընթացքում: Երեկ՝ ապրիլի 11-ին, «Միկա» մարզահամալիրում կայացած միջոցառումը բաղկացած էր 3 մասից: Առաջինում միմյանց դեմ մրցում էին «Հայտնիների» ու «Անհայտների» թիմերը: Արամեն Մկրտիչ Արզումանյանի, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանի եւ ճանաչված այլ անձանց հետ ընդգրկված էր «Հայտնիների» կազմում: Նրա թիմը հաղթեց պատանի հայ բասկետբոլիսներից կազմված «Անհայտներին» (46:40): «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա խոստովանեց, որ այնքան էլ հեշտ չէր խաղալ:
«Զբաղվել եմ պատանեկան տարիներին՝ շատ վաղուց, բայց հիմա մի քիչ ծանրացել եմ: Սպորտով զբաղվում եմ, մարզվում եմ, բայց սա ուրիշ է, սա ուրիշ էներգիա է պահանջում, եւ, երբ այսքան մարդ էլ հետեւում է, մի փոքր խառնվում ես իրար, այն գնդակները, որոնք մարզումների ժամանակ վստահ նետում էիր, այստեղ այնքան էլ չեն ստացվում»,- ասաց նա:

Ծանրաբեռնվածության պատճառով Արամեն ընդամենը 2 մարզման էր հասցրել մասնակցել, սակայն կարողացավ իրեն բավական լավ դրսեւորել: Վաստակեց 17 միավոր ու ճանաչվեց հանդիպման լավագույն բասկետբոլիստ: Ընդգծում է, որ միջոցառումը շատ կարեւոր է, ու ուրախ է, որ կարողացել է իր մասնակցություն ունենալ:
«Ես կողմնակից եմ առողջ ապրելակերպի հետ կապված ցանկացած նախաձեռնության: Ցավոք սրտի, ոչ բոլորին եմ կարողանում մասնակցել, բայց այս անգամ ստացվեց»,- ասաց նա:

Արամեն վստահ չէ, որ հետագայում բասկետբոլ խաղալու ժամանակ կունենա: Հայաստանի առաջնությանը՝ Ա լիգային, ու հավաքականի հանդիպումներին էլ չի հետեւում, բայց ուրախ է, որ այս մարզաձեւը Հայաստանում զարգանում է:
«Միգուցե ժամանակ առ ժամանակ կարողանամ խաղալ, բայց այդքան էներգիա չունեմ: Իմ հիմնական աշխատանքը շատ էներգիա է պահանջում: Սա իմ սիրելի մարզաձեւերից է, բայց չեմ հետեւում: Ֆուտբոլին էլ չեմ հետեւում: Հիմա ավելի շատ հետեւում եմ հարվածային մարզաձեւերին, բայց այս մարզաձեւն ինձ համար միանշանակ ողջունելի է, մանավանդ, որ Հայաստանում մեծ պոտենցիալ կա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ամեն ինչ կանի հայկական բասկետբոլին ավելի լավ հետեւելու համար:

Արամեն պահեստայինների նստարանին հանգստանալիս
Օրերս կայացավ Արամեի՝ «Ты лучшая» երգի տեսահոլովակի պրեմիերան: Դրանում նա նկարահանվել էր կնոջ՝ Աննա Թովմասյանի հետ: Նշում է, որ աշխատանքն իր լսարանի կողմից ջերմ է ընդունվել, բազմաթիվ ոգեւորիչ նամակներ է ստանում:
«Փառք Աստծո, արձագանքները շատ լավն են: Ես շատ ուրախ եմ թե՛ դիտումների, թե՛ մարդկանց արձագանքների առումով: Անչափ երջանիկ եմ, որ աշխատանքը սիրվել է»,- ասաց նա:
Երգիչն այս շրջանում աշխատում է նոր երգի վրա: Այն իր լսարանին կներկայացնի շուտով: Առայժմ չի ցանկանում բացահայտել՝ ինչ ստեղծագործություն է պատրաստում:
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT