Երևան
12 °C
Ողջունելով դատարանների նախագահներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հանդիպման կազմակերպման նպատակը, Խորհրդի կողմից արդեն իսկ ձեռնարկված եւ պլանավորվող միջոցառումները՝ Խորհրդի սահմանադրական առաքելության լույսի ներքո:
Միաժամանակ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է նախօրոք կատարված ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքները՝ Հայաստանի դատական իշխանության առջեւ ծառացած եւ հրատապ լուծում պահանջող խնդիրների եւ դրանց հնարավոր լուծումների ուղղությունները սահմանելու վերաբերյալ:
Իր խոսքում Գագիկ Հարությունյանը կարեւորել է դատարանների՝ արդարադատության իրականացման հիմնական առաքելությունը՝ շեշտադրելով այն հայեցակարգը, որ դատավորը պետք է գիտակցի իր դերը՝ որպես իրավունքի պաշտպանության երաշխավորի:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հատկապես կարեւորել է դատարանների անկախությունը եւ նշել.
«Ելնելով Սահմանադրության եւ «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից՝ մենք մեր որոշմամբ արձանագրում ենք եւ հայտարարում, որ անթույլատրելի ենք համարում հանրային իշխանության որեւէ ներկայացուցչի կողմից գործը քննող դատավորի եւ դատարանի նախագահի հետ որեւէ կոմունիկացիա՝ տվյալ գործի շրջանակներում: Սա անթույլատրելի է եւ ուղղակի միջամտություն դատավորի անկախությանը: Մենք չենք ընդունելու, որ իշխանության որեւէ մարմին դատական իշխանությանը դիտի որպես պետաիշխանական հարաբերությունների օբյեկտ: Այդ ժամանակներն անցան: Իշխանության ցանկացած մարմին, առնչվելով դատական իշխանության հետ, պետք է նկատի ունենա, որ դատական իշխանությունը պետաիշխանական հարաբերությունների հավասարազոր սուբյեկտ է եւ իշխանությունների բաժանման համակարգում ունի իր առանձնահատուկ տեղը, դերը եւ առաքելությունը: Մենք երբեք չենք փորձի գնացքի հետեւից վազողի դերակատարություն ստանձնել, եւ դատական իշխանությանն առնչվող ընդունման ենթակա ցանկացած իրավական ակտ պետք է անպայման նախապես դատական իշխանության ինստիտուտների կողմից արժանանա համապատասխան արձագանքի եւ մասնագիտական կարծիքի»:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նշել է, որ Խորհուրդն աշխատանքային խումբ է ձեւավորելու, որպեսզի գոյություն ունեցող օրենսդրական ակտերի փորձագիտական վերլուծություն կատարվի: «Եթե տեսնենք՝ որեւէ ակտում առկա է որեւէ նորմ, որը հակասում է դատական իշխանության գործառույթներին կամ նրա արդյունավետ կազմակերպման որեւէ ասպեկտի, ապա, կա՛մ առաջարկություն է արվելու կատարել փոփոխություն, կա՛մ վիճարկվելու է դրա սահմանադրականությունը: Այդ հնարավորությունները մենք ունենք փոփոխված Սահմանադրությամբ եւ կփորձենք մեր լիազորությունները լիարժեք օգտագործել».- ասել է Խորհրդի նախագահը:
Գագիկ Հարությունյանը խիստ կարեւորել է դատավորի նկատմամբ հանրային հարգանքի ձեւավորումը եւ նախանշել արդյունավետ քայլերի հաջորդականությունը, որպեսզի հասարակությունը սկսի աստիճանաբար ընկալել դատավորին՝ որպես իր իրավունքների եւ ազատությունների երաշխավորի, այլ ոչ թե որպես հերթական անգամ պատվերով կամ այլ ձեւով իրավունքները ոտնահարող սուբյեկտի:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատարանների նախագահներին տեղեկացրել է, որ առաջիկայում գործարկվելու է դատական իշխանության պաշտոնական էլեկտրոնային նոր հարթակը, որտեղ հավուր պատշաճի ներկայացված են լինելու Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական դեպարտամենտը, Հայաստանի Հանրապետության դատարանները՝ յուրաքանչյուրն իր գործունեության ողջ ծավալով: Էլեկտրոնային կայքում առկա է լինելու մշտադիտարկման համակարգ, եւ որ դատավորների նշանակման գործում հանրային կարծիքը դառնալու է ներազդուն գործոն:
«Մենք այս մշտադիտարկման օգնությամբ տալու ենք գնահատականներ. իրականացվելու է ռեյտինգավորում՝ դատավորի, դատարանի եւ ցանկացած մեր օղակի: Եվ այն ներգործելու է գնահատման, առաջխաղացման, նշանակումների ժամանակ, այսինքն՝ բոլոր փուլերում» - ընդգծել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:
Շարունակելով ներկայացնել ներդրվող մշտադիտարկման համակարգի գործառութային նշանակությունը՝ Գագիկ Հարությունյանը եւս մեկ անգամ շեշտել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի փորձելու արդարադատություն իրականացնելու ֆունկցիոնալ պրոցեսում միջամտել դատավորի գործունեությանը:
«Դատավորը, իր արդարադատական ֆունկցիան կատարելիս, բացարձակապես անկախ է: Նա պետք է լինի իրավունքների եւ ազատությունների պաշտպանության երաշխավորը: Բայց դատավորի այդ անկախությունը, նաեւ, ենթադրում է իր հաշվետվողականությունն օրենքի առջեւ: Անկախ, բայց ոչ թե անկախ օրենքից: Օրենքի պահանջները, որոնք առնչվում են նրա վարքագծին, նրա գործունեությանը եւ բոլոր այն հարցերին, որոնք մեր՝ նաեւ սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված իրավասության շրջանակներում են, գտնվելու են անընդհատ օբյեկտիվի մեջ, եւ նման մշտադիտարկումը ենթադրելու է, որ ամեն օր, մենք իրազեկ ենք լինելու, թե որ դատարանում ինչ գործի առնչությամբ ինչ է տեղի ունենում եւ պրոցեսն ինչպես է իրականացվում: Դիմումի մուտքը, ընթացքը, վերադարձը քննության ընդունումը, գործընթացը, հնարավոր սանկցիաների կիրառումը, ելքը դատարանից, բողոքարկումը, բողոքարկման ընթացքը, մյուս ատյանում քննությունը՝ մինչեւ հարկադիր կատարում»:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձել եւ որոշակի վերլուծություններ է ներկայացրել ինչպես կոռուպցիոն, այնպես էլ դատական իշխանությունն արատավորող այլ երեւույթների, դրանք ծնող գործոնների վերաբերյալ՝ շեշտելով, որ Խորհուրդը հաստատակամորեն գնում է դրանք դատական իշխանությունում իսպառ բացառելու ճանապարհով: Գագիկ Հարությունյանը համակողմանի ներկայացրել է Խորհրդի որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաեւ խնդիրների լուծման մեթոդներն ու գործիքակազմը՝ մասնավորապես նշելով. «Հիմա ընթանում է բարեփոխման գործընթաց, եւ այս գործընթացում մեր համակարգը պետք է ավելի շուտ արձագանքի: Մենք պետք է կարողանանք բեռնաթափվել այն բոլոր արատներից, որոնք համակարգին խորթ են»:
Անդրադառնալով միջազգային կառույցների արձագանքներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հակիրճ ներկայացրել է միջազգային արդարադատական ծրագրի վերջին երկու տարիների ուսումնասիրությունները՝ կապված դատարանների անկախության, քրեական, քաղաքացիական, վարչական ոլորտներում արդարադատության առկա վիճակի մասին, մատնանշել մեր առկա հնարավորություններն ու ներուժը, սակայն միաժամանակ պասիվ ներգրավվածությունը՝ գիտագործնական եւ վերլուծական գործընթացներին:
Խորհրդի նախագահը չափազանց կարեւորել է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պատշաճ եւ գործուն ներկայացվածությունը միջազգային իրավական ինստիտուտների հետ հարաբերություններում, ակտիվ համագործակցության եւ համընթաց քայլելու ունակությունը:
Հաջորդ կարեւոր խնդիրը, որին անդրադարձել է Գագիկ Հարությունյանը, կառուցակարգային եւ նյութատեխնիկական անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է դատարանների արդյունավետ աշխատանքն ապահովելու համար: Գագիկ Հարությունյանը բացարձակապես անթույլատրելի է բնորոշել վիճակը, որն առկա է.
«Այսօր 40-ից ավել դատարանների շենքեր գտնվում են Արդարադատության նախարարության հաշվեկշռին եւ այդ դատարաններում տեղակայված են տարբեր ինստիտուտներ, չկան աշխատանքի համար նվազագույն պայմաններ, որպեսզի այդ շենքերում դատարաններն իրենց լիազորությունը պատշաճ իրականացնեն»:
Գագիկ Հարությունյանը, ծանոթանալով նաեւ դատարանների նախագահներին հուզող հարցերին, բարձրացված կարեւոր խնդիրներին՝ դատարանների ծանրաբեռնվածությանը եւ գործերի քննության ողջամիտ ժամկետների սահմանման վերաբերյալ չափորոշիչներին, նշել է, որ այդ խնդիրներն ընդգրկված են ճգնաժամային խնդիրների ցանկում եւ ուսումնասիրվում են բոլոր հիմնախնդիրները՝ դրանց հնարավոր լուծումներ տալու համար:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ողջունելով եւ շնորհավորելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահին եւ խորհրդի անդամներին՝ լիազորությունների ստանձնման կապակցությամբ, իր խոսքում անդրադարձել է վերջին երեք տարիներին դատական գործերի կտրուկ աճին: Գագիկ Հարությունյանը եւս նշել է, որ բարձրացված խնդիրն իր լուծումն է ստանալու առաջնահերթության կարգով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ դատական իշխանությանը վերաբերող մի շարք կարեւորագույն խնդիրներ:
Իր ամփոփիչ խոսքում Գագիկ Հարությունյանը նշել է. «Հաջողության հասնելու մեր հիմնական բաղադրիչը միասնական գործելն է, եւ մեր ջանքերը պետք է միտված լինեն դատավորի հեղինակության հանրային ընկալման դերի բարձրացմանը»:
Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT