Երևան
12 °C
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լայն արձագանք են ստացել միջազգային մամուլում: Գերմանական հեղինակավոր «Deutsche welle»-ի կայքը, անդրադառնալով ապրիլի 16-ի բողոքի զանգվածային ակցիաներին, կենտրոնանում է դրա պատճառների վրա՝ նշելով, որ ընդդիմության համակիրները դեմ են դուրս եկել «նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելուն»: Կայքում նշվում է նաեւ «ընդդիմադիրները միտված են հասնել մինչեւ խորհրդարան»: «Deutsche welle»-ն, հղում կատարելով «Ազատություն» ռադիոկայանին, գրում է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել տասը քաղաքացու:
«Ազատություն» ռադիոկայանը նույնպես գրել է փակված փողոցների եւ կամրջի մասին, ինչպես նաեւ հայտնել, որ ցուցարարներին հաջողվել է որոշ ժամանակով խափանել մետրոպոլիտենի աշխատանքը:
worldbulletin.net կայքը գրել է, որ հազարավոր ցուցարարներ ակցիաներ են սկսել ընդդեմ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի: Կայքը հատուկ շեշտադրում է կատարում Սարգսյանի ռուսամետ քաղաքական գործիչ լինելու վրա:
Ռուսական լրատվամիջոցներում երեւանյան ցույցերի հանդեպ հետաքրքրությունը եւս մեծ է եղել: «Интерфакс» գործակալությունը գրել է Բաղրամյան պողոտայի արգելափակման մասին՝ նշելով, որ պողոտայում են տեղակայված մի շարք դեսպանատներ, նախագահի նստավայրը, որն առաջիկայում դառնալու է վարչապետինը եւ Ազգային Ժողովի շենքը:
Ընդհանուր առմամբ՝ «Интерфакс»-ը կատարել է չոր փաստերի արձանագրում, ինչը չի կարելի ասել «Московский комсомолец»-ի մասին: Խեղաթյուրումը սկսվում է արդեն վերնագրից՝ «Հայաստանում մեկնարկել է մայդան»: «Մայդան» բառը ռուս ընթերցողի համար խիստ բացասական երանգ ունի: Սակայն հեղինակը դրանով չի սահմանափակվում: Պարզվում է, որ ցուցարարները «նոր վարչապետ են տեսնում Նիկոլ Փաշինյանին»:
Հեղինակը ողջ հոդվածը կառուցում է այն թեզի վրա, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վարչապետ դառնալ եւ կազմակրպել է ցույցերը սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակով: Հոդվածն ամբողջովին ոչ միայն փաստերի խեղաթյուրում է, այլեւ հող՝ հետագայում հայկական ընդդիմությանը դասել «Արեւմուտքի գործակալների» շարքին: Ցավալին այն է, որ այդ հոդվածի հեղինակը, դատելով Ավակով ազգանունից՝ հայ է:
Ուկրաինական «Новое время» կայքն անդրադարձել է ոստիկանների եւ ցուցարարների միջեւ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներին: Կայքը նշում է, որ բախումները տեղի են ունեցել Փաշինյանի եւ աջակիցների՝ ոստիկանական պատնեշը անցնելու փորձի հետեւանքով:
Հայաստանցիների բողոքին հիմնավոր կերպով անդրադարձել է «Настоящее время» լրատվական կայքը: Այն գրեթե անմիջապես թարմացնում է տեղեկատվությունը բողոքի ակցիաներից եւ ներկայացնում փաստեր: Կայքում նշվել է նաեւ, որ Վանաձորում բողոքի ակցիաներ են իրականացվում:
Կայքը մանրակրկիտ կերպով անդրադառնում է բողոքի պատճառներին՝ սկսելով 2015 թ. սահմանադրական փոփոխություններից: Լրատվականը, հղում կատարելով «մասնագետների կարծիքին»՝ նշում է, որ փոփոխությունները պետք էին հենց իշխող ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին՝ վարչպետի պաշտոնը ստանձնելու համար, ինչն էլ հանդիսացել է զանգվածային բողոքի պատճառ:
«Հայկական ընդդիմությունը դեմ էր Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարմանը եւ կոչ է արել համախոհներին՝ դուրս գալ փողոց»,- գրված է «Настоящее время» կայքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT