Առանց պետհամարանիշի մեքենան կայանած էր Ֆրանսիայի հրապարակում՝ ներսում 2 ոստիկան. տեսանյութ

Այսօր Ֆրանսիայի հրապարակում՝ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում կայանած էր պետհամարանիշ չունեցող մի ավտոմեքենա, որի մեջ երկու ոստիկաններ կային: Ընդ որում, այն գտնվում էր գծանցման վրա: Մեքենայի կողքին, ի դեպ, կայանած էին մի քանի ավտոբուսներ, եւ դրանց մեջ նույնպես ոստիկաններ էին:

«Հայկական ժամանակի» թղթակիցը փորձել է պարզել, թե ինչու է վերոնշյալ ավտոմեքենան առանց համարանիշի եւ ինչու է կայանել հետիոտնի անցնելու համար նախատեսված գծերի վրա: Ոստիկանները, սակայն, ամուր կողպել են դռները՝ ջանալով հնարավորինս թաքցնել իրենց դեմքերը տեսախցիկից: Այդուհանդերձ, տեսանյութն առավել ուշադիր դիտելու դեպքում հնարավոր է տեսնել ապակիներից այն կողմ գտնվող ոստիկաններին:

Նկատենք, որ վերջին օրերին, երբ Երեւանում բողոքի ցույցեր են անցկացվում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի եւ Հայաստանի ադրբեջանացման, պարբերարար տեղեկություններ են հայտնվում, որ իշխանությունները սադրիչների խմբեր են գործողում՝ ցուցարարների հետ բախումներ հրահրելու նպատակով, իսկ այս ընթացքում Երեւանի փողոցներում նկատվում են առանց պետհամարանիշի բազմաթիվ կասկածելի ավտոմեքենաներ:

Տպել
1955 դիտում

«Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը

Բաքուն ու Անկարան քննարկում են սպառազինության համատեղ արտադրության հարցը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Թասի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տավուշի բնակիչներին առաջարկվում է Զանենյան ցեղատեսակի կաթնատու տոհմային այծեր

Առաջին դեպքը՝ Բրազիլիայում, առաջին մահը՝ Ֆրանսիայում, 106 մահ՝ 1 գիշերում. ԱՀԿ-ն անհանգստացած է կորոնավիրուսի թվերով

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառ քաղաքում

Ռուսաստանը եւ մի շարք երկրներ պահանջել են սկսել ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջեւ արբիտրաժային աշխատանքները

Հակոբ Արշակյանը Հայաստան է հրավիրել ԱՄԷ նախարար Բովարդիին

Կարևոր հայտարարություն «Այո» քարոզչական բրենդավորման շուրջ. առաջին տեղի մրցանակ 3 մլն դրամը կբաշխվի 3 անձի միջև (ուղիղ)

Շիրակի մարզում «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ու Շիրակի մարզպետը

Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վահագն Վերմիշյանը կառավարության վաղվա նիստում կազատվի զբաղեցրած պաշտոնից

«Պատվի համարը» մարտի 9-ից կլինի Հանրայինի եթերում. դերասանական կազմում է նաեւ Արամ MP3-ի որդին

«Ճանապարհենք ձմեռը Շիրակի մարզում». հրավեր Շիրակից Հայաստանի մարզերին եւ ոչ միայն

Երեք ռուսաստանցու նոր կորոնավիրուսով վարակման փաստը հաստավել է

Արմավիրի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը թափուր է. նախկին տնօրեն Արտակ Պողոսյանը եւս կմասնակցի մրցույթին

Արցախի Հանրապետությունում իրականացվել են մի շարք միջոցառումներ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրները