Ա լիգայից սպասումները իրականացան ավելի քան 100%-ով. Արա Պողոսյան

ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի բասկետբոլի առաջնության՝ Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը գոհ է մրցաշարի առաջին մրցաշրջանից: Երեկ՝ ապրիլի 18-ին, «Միկա» մարզահամալիրում կայացավ եզրափակիչ 2-րդ խաղը, որում հաղթեց ու չեմպիոն դարձավ «Արցախը»: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Պողոսյանն ամփոփեց մրցաշրջանը՝ նշելով, որ բոլոր սպասելիքներն արդարացել են:  

«Ըստ երեւույթին, ապագայում պետք է մտածենք աշխարհագրությունը լայնացնելու մասին, որովհետեւ փորձը ցույց տվեց, որ մարզերի թիմերը մեծ թվով երկրպագուներ ունեն: Մյուս տարի ինչ-որ թիմեր կավելանան, մի քանի թիմեր գուցե պակասեն: Մարզերում ավելանալու են թիմերը: Հույս ունենք՝ Վանաձորի եւ Դիլիջանի թիմեր կունենանք: Մի քիչ դժվար է մարզերում թիմեր կազմակերպել այն առումով, որ, եթե տեղացի բասկետբոլիստներ չկան կամ քիչ են, շատ դժվար կլինի երկրպագուներին բերել դահլիճ: Հուսով ենք՝ մյուս տարի ավելի հետաքրքիր կլինի: Այս տարի սպասումները իրականացան ավելի քան 100%-ով»,- ասաց նա:

Մրցաշարը հետաքրքրում է ոչ միայն մարզասերներին, այլեւ գործարարներին: Ոմանք թիմեր ստեղծելու ու դրանք Ա լիգայում ներակայցնելու ցանկություն ունեն: Խողոսյանը տեղեկացրեց, որ նրանք հետեւում են հանդիպումներին, որպեսզի որոշում կայացնեն:

«Այսօր՝ եզրափակիչ 2-րդ հանդիպման ժամանակ 2 ձեռներեցներ կային դահլիճում, հետեւում էին, որովհետեւ մյուս տարի ուզում են թիմեր ստեղծել ու մասնակցել Ա լիգային»,- ասաց նա:

Ինչ վերաբերում եվրագավաթներում հադնես գալուն, Պողոսյանը կարծում է, որ հայկական թիմերը դեռ պատրաստ չեն: Բացի այդ՝ դա կարող է վնասել Ա լիգային: Միջազգային ասպարեզ դուրս գալու համար թիմերը կուժեղացնեն իրենց կազմերը ու իրենց որակով մեծապես կտարբերվեն Ա լիգայի մյուս թիմերից: Դա, Պողոսյանի պնդմամց, բացասաբար կազդի առաջնության վրա:

«Ես այս պահին դեմ եմ մյուս մրցաշրջանից մասնակցելուն: Միջազգային գավաթներին մասնակցելը պահանջում է շատ ավելի մեծ գումարներ, քան հիմա թիմերը ծախսում են եւ հնարավորություն ունեն ծախսելու: Եթե ինչ-որ թիմ որոշի խաղալ եվրագավաթներում, պետք է ծախսի շատ ավելի շատ գումար եւ ստեղծի մարտունակ թիմ, որպեսզի կարողանա պայքարել որակավորման փուլում: Դա նշանակում է, որ այդ թիմը որակով կտարբերվի Ա լիգայի մնացած թիմերից, եւ առաջնությունում պայքար չի լինի»,- ասաց նա:   

Ա լիգայի անդրանիկ՝ 2018-18 թթ. առաջնությունը մեկնարկել էր 2017 թ. հոկտեմբերին: Ավարտվեց երեկ: Եզրափակիչ առաջին խաղում «Արցախը» «Արթիկին» հաղթել էր 100-74 հաշվով: Երկ համառ պայքարում առավելության հասավ 98-90 հաշվով: Մրցաշարում լավագույն եռյակը եզրափակել է «Ուրարտուն», որը 3-րդ տեղի համար պայքարում առավելության է հասել ՖԻԱՄ-ի նկատմամբ։

Մրցաշարի լավագույն խաղացողներն են ՝

Պաշտպան - էդգար Բաբայան («Ուրարտու»)

Խաղարկող - Ալեքսա Սիմովիչ («Արցախ»)

Կենտրոնական - Արման Հակոբյան («Արթիկ»)

Թեթեւ հարձակվող- Ալբերտ Թադեւոսյան («Արցախ»)

Ծանր հարձակվող - Անդրեյ Կոնստանտինով («Արթիկ»)

MVP - Ալբերտ Թաեւոսյան («Արցախ»)

Կանոնավոր առաջնության հաղթող դարձավ «Ուրարտուն», իսկ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց «Արթիկը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2648 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս