Պաշտոնական. Վենգերը հեռանում է «Արսենալից»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 22 տարի թիմում աշխատելուց հետո կհեռանա ընթացիկ՝ 2017-18 մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ֆրանսիացի մասնագետը շնորհակալություն է հայտնել ակումբի ղեկավարներին, ֆուտբոլիստներին ու երկրպագուներին:

«Լավ մտածելուց եւ դրանից հետո ակումբի հետ քննարկելուց հետո, կարծում եմ, ճիշտ ժամանակն է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանամ: Երախտապարտ եմ, որ այսքան երկար հիշարժան տարիների ընթացքում ակումբին ծառայելու պատիվ եմ ունեցել: Ղեկավարել եմ մեծ նվիրվածությամբ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել անձնակազմին, ֆուտբոլիստներին, ղեկավարներին եւ երկրպագուներին, որոնք այդքան յուրահատուկ են դարձնում այս ակումբը: Կոչ եմ անում երկրպագուներին կանգնել ակումբի թիկունքին, որպեսզի բարձր նոտայով ավարտենք մրցաշրջանը: «Արսենալի» բոլոր սիրահարներին կոչ եմ անում հավատարիմ մնալ ակումբի արժեքներին»,- ասել է նա:

Բավական երկար ժամանակ է «Արսենալի» երկրպագուները դժգոհ են թիմի ելույթներից ու արդյունքներինց: Նրանք դրանում մեղադրում են Վենգերին: Անցած մրցաշրջանում նրանք նաեւ ակցիաներ էին իրականացնում ու պահանջում նրա հրաժարականը: Ֆրանսիացի մասնագետը, սակայն հեռանալու փոխարեն նոր՝ 2 տարվա պայմանագիր կնքեց ու ցանկանում էր մնալ մինչեւ դրա ժամկետի լրանալը:

Տեսնելով, որ խոսքերով ու ակցիաներով չեն կարողանում ազդել մասնագետի վրա՝ երկրպագուները սկսեցին չհաճախել տնային հանդիպումներին: Վերջին մի քանի տնային խաղերում «Էմիրեյթս» մարզադաշտում բազմաթիվ դատարկ տեղեր կային, թեեւ, բրիտանական լրատվամիջոցների պնդմամբ, տոմսերը վաճառված են եղել: Բրիտանական ԶԼՄ-ները վերջերս գրում էին, որ «զինագործների» ղեկավարությունը մտահոգ է, քանի որ երկրպագուների՝ մարզադաշտ չգալը կարող է ազդել ակումբի կոմերցիոն արժեքի վրա: Նշում էին, որ ղեկավարների այս մտավախությունը կարող է ազդել թիմում Վենգերի ապագայի վրա:

Արսեն Վենգերն «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնել է 1996 թ.: Նրա գլխավորությամբ թիմը 3 անգամ դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն, 7-ական անգամ հաղթել է Անգլիայի գավաթի ու Սուպերգավաթի խաղարկություններում:

Այս մրցաշրջանում Վենգերի գլխավորությամբ «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայում չի կարողացել տեղ զբաղեցնել լավագույն քառյակում. 33 տուրից հետո 54 միավորով 6-րդ տեղում է, եւ հետեւաբար Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր չի նվաճի:

Չեմպիոններ լիգայում խաղալու միակ հնարավորությունը կստանա, եթե հաղթի Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանում: «Զինագործները» կիսաեզրափակիչ են դուրս եկել, որտեղ նրանց մրցակիցը լինելու է մրցաշարի գլխավոր ֆավորիտը՝ «Ատլետիկո Մադրիդը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2579 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը