Հասարակությունը փոխվել է, ոստիկանությունը՝ ոչ

Հանրության շրջանում խոսվում է ու կարծիք է ձեւավորվում, թե ոստիկանությունն իրեն զուսպ է պահում: Առերեւույթ, իրոք, նման տպավորություն կարող է ստեղծվել: Բայց ոստիկանությունը իրապե՞ս զուսպ է, թե պարզապես փորձում է տպավորություն ստեղծել: Իրապե՞ս ինչ- որ բան փոխվել է:

Ցավով պետք է արձանագրենք, որ դա մեծ մասամբ կեղծ տպավորություն է: Ոստիկանության էությունը գրեթե նույնն է: Եվ երեկ մեր գործընկերոջ՝ լրագրող Տիրայր Մուրադյանի հետ կատարվածը դրա ամենավառ ապացույցներից է: Վաղ առավոտյան քաղաքացիական հագուստով երկու անձինք կառավարության երրորդ մասնաշենքի մոտ հարձակվել են իր մասնագիտական պարտականությունները կատարող  լրագրողի վրա եւ ծեծի ենթարկել նրան: Ու դա կատարվել է բազմաթիվ այլ, համազգեստով ոստիկանների ներկայությամբ, որոնք որեւէ կերպ չեն միջամտել: Լրագրողը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց եւ ժամեր շարունակ գտնվել այնտեղ: Հրապարակային պնդումները, թե հարձակվողները քաղաքացիական հագուստով ոստիկաններ են, պաշտոնապես չի հերքվել, եւ կարելի է դա նույնիսկ ապացուցված համարել: Այսինքն, ինչպես նախկինում, հիմա էլ ոստիկանները հարձակվում են լրագրողների վրա: Ինչպես նախկինում՝ օրինականությունը եւ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին պաշտպանելու կոչված մյուս ոստիկանները չեն կանխել իրենց գործընկերների կատարած ակնհայտ քրեական հանցագործությունը:

Մի քանի օր առաջ Երեւանի Կորյուն-Հերացի խաչմերուկում ճանապարհը փակած մի խումբ երիտասարդների վրա հարձակվեցին սեւ «Բրաբուսից» դուրս եկած մի քանի անձինք ու բազմաթիվ ոստիկանների ներկայությունից բոլորովին չկաշկանդվելով, սկսեցին հայհոյել ու հարվածել երիտասարդներին: Ոստիկանությունը, բնականաբար, նրանց վնասազերծելու փորձ անգամ չարեց, ու նրանք իրենց թանկարժեք ջիփը գրեթե երեխաների վրայով քշելով, հեռացան: Հիմա ամբողջ հանրապետությունը գիտի, որ այդ անձանցից մեկը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրն է՝ Գոռ Համբարձումյանը: Վերջինս բավական ընդգծված քրեական հակումներ ունի եւ դա պետք է ինքնին հետաքրքրեր ոստիկանությանը: Սակայն դրա հետ մեկտեղ նրա եղբայրը ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնապահ հանրահայտ Արշակի փեսան է ու ՀՀԿ-ի Մասիսի կազմակերպության խորհրդի նախագահը, այսինքն՝ Սերժ Սարգսյանի հավատարիմ թիմակիցներից է: Մինչ օրս ոստիկանությունը որեւէ կերպ չի կարողանում ճշտել Մասիսի քաղաքապետի եղբոր անձը, եւ մինչ օրս նյութեր է նախապատրաստում: Այլ կերպ ասած, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ոստիկանությունը առաջնորդվում է ոչ թե օրենքի պահանջներով, այլ ըստ «քաղաքական» նպատակահարմարության՝ ում կարելի է՝ բռնում է, ում չի կարելի՝ չի բռնում:

Ոստիկանությունը նախկինի պես ժամանակ առ ժամանակ դուրս է գալիս «որս անելու»՝ մարդ բերման ենթարկելու: Ինչպես նախկինում, անում է դա փաթեթով՝ ոստիկանական մեքենաները լցնելով ոչ միայն ակցիաների մասնակիցներով, այլ նաեւ պատահական անցորդներով: Ինչպես նախկինում, խախտվում են բերման ենթարկելու կանոններ, ժամկետներ...: Այս առումով էլ ոչինչ չի փոխվել: Իսկ այն, որ ոստիկանությունը առերեւույթ բիրտ ուժի չի դիմում, դա էլ չոր հաշվարկ է: Ոստիկանությունում թերեւս արդեն հաշվարկել են, որ հասարակությունը էլ առաջվանը չէ: Բիրտ ուժի կիրառումը հանգեցնում է ցուցարարների թվի կտրուկ աճին, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, «էլեկտրիկ Երեւանի» ժամանակ:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 20-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3161 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի