Երևան
12 °C
Դեմ ենք Սերժ Սարգսյանի քաղաքականության շարունակմանը եւ կողմ ենք ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած #ԻմՔայլը եւ Մերժիր Սերժին նախաձեռնության անդամների ակցիային: ՀԺ-ի հետ զրույցում այս մասին այսօր ասել է «Ժառանգություն» կուսակցության ՇՄ կառույցի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ այս պահին Գյումրիում որեւէ քայլ կամ հավաք չեն անցկացնում, քանի որ սպասում են Երեւանի օրակարգին:
«Ամբողջ այս պայքարի ֆորմատը ընթանում է ոչ թե կուսակցական դրոշների, այլ առանձին շարժումներով՝ Մերժիր Սերժին, Հանուն Հայաստանի: Նիկոլ Փաշինյանն իր քայլն է անում: Այս ամենը ողջունելի է: Ժամանակն է, որ ընդդիմադիրները միավորվեն՝ անկախ կուսակցությունից, որպեսզի մենք կարողանանք ի վերջո հաղթանակ ունենալ: Առանց միավորման հաղթանակը հնարավոր չէ, իսկ դա անհրաժեշտ է, որ երկրում իշխանափոխություն լինի, քանի որ Սերժ Սարգսանը մարմնավորում է էն համակարգը, որը կա հիմա: Խնդիրը սա է, նրա մնալով կշարուակվի նույն քաղաքականությունը: Նույն կառավարման համակարգն ունենալը մենք համարում ենք երկրի համար կործանարար»,-ընդգծել է «Ժառանգություն» կուսակցության ՇՄ կառույցի ղեկավարը:
Վահագն Հովհաննիսյանը Շիրակի մարզում իներտ վիճակն ու Գյումրու հանգստությունը մեծապես պայմանավորում է մարդկանց անիրազեկությամբ:
«Լրատվութան խնդիր կա, լուսաբանման խնդիր կա: Պետք է ինֆորմացիա հասցնել մարդկանց: Ինֆորմացիայի բաց կա: Ոչ բոլորն են ինտերնետից օգտվում, օգտվողներից էլ քչերն են քաղաքական կայքեր նայում, իսկ եթերում այս մասին գրեթե ոչինչ չկա: Շիրակում եւ Գյումրիում մարդիկ հիմնականում կենցաղային հարցերով են մտահոգ եւ զբաղված, սա է խնդիրը եւ սա շատ վատ է»:
«Ժառանգություն» կուսակցության ՇՄ կառույցի անդամները հրապարակային հավաքներ ու ակցիաներ Գյումրիում չեն անում, սակայն անգործ նստած չեն: Կառույցի ղեկավարն ասում է՝ հստակ ծրագիր ունեն, բայց չեն բարձրաձայնի, քանի որ փորձը ցույց է տվել, որ նախապես հրապարակված իրենց քայլերը մշտապես պետական մարմինների կողմից կանխվել են:
«Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը, ես ուզում եմ ասել, որ մենք պայքարի մեջ ենք, այն, ինչ կատարվում է հիմա Երեւանում կուսակցության դրոշների տակ չի գնում, բայց «Ժառանգության» անդամները՝ Դավիթ Սանասարյանը եւ մյուսներն էնտեղ են, այսինքն մենք բոլոր տեղերում կանք եւ ակտվ լինելու ենք»,-ՀԺ-ի թղթակցին ասել է «Ժառանգություն» կուսակցության ՇՄ կառույցի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին
Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս
Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս
Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը
Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT