Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազի ընտրությունը խորհրդարանում եւս մեկ անգամ ապացուցեց, որ ՀՀ-ում գործում է ավտորիտար վարչախումբ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«103 պատգամավորից 97-ը կողմ քվեարկեց տվյալ անձնավորությանը, մինչդեռ նա մեզ բոլորիս համոզեց, որ ՀՀ-ում չի գործում օրենքը, եւ ինքը պատասխանատվություն չի կրելու օրենքի ուժի կիրառման համար: Նա հայտարարեց, որ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ, մենք արդեն տարիներ շարունակ բազմաթիվ քաղաքացիներ ունենք, ովքեր իրենց քաղաքական հայացքների համար են գտնվում բանտախցում: Հատկապես, ամռան իրադարձություններից հետո մարդկանց քանակը, ովքեր քաղաքական հայացքների համար են հետապնդվում, բազմապատկվեց»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
«103-ից 97-ը կողմ քվեարկեց ավտորիտարիզմին»,- ասաց նա՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի ընտրությանը:
Մեր հիշեցմանը, որ նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դեմ է քվեարկել ընդամենը 3 պատգամավոր, ինչպես եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ընտրության ժամանակ: Հարցին՝ ինչի՞ մասին է սա խոսում, եւ արդյո՞ք ընդդիմադիր ժառանգականները եւս կողմ են քվեարկել Դավթյանին, Զարուհի Փոստանջյանն ասաց.
«Ժառանգություն կուսակցությունն ԱԺ-ում ներկայացնում եմ միայն ես, «Ժառանգության» անդամներ չկան մեր խմբակցության մեջ, նրանք, ըստ էության, վարչախմբի ներկայացուցիչներն են, բազմիցս են իրենց քվեարկություններով ապացուցել, որ հավանություն են տալիս վարչախմբին՝ ի դեմս Սերժ Սարգսյանի եւ, իհարկե, նաեւ կրեմլյան կարգադրությունների»:
Մեր դիտարկմանը, որ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարությամբ հանդես եկավ, ըստ որի, չեն մասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին, քանի որ իրենց կուսակցական գործընկերներն անազատության մեջ են: Սակայն, ազատության մեջ հայտնվելուց հետո էլ «Ժառանգությունը» չառաջադրվեց, ինչո՞վ է այն պայմանավորված եւ արդյոք կսատարե՞ն ընդդիմադիր որեւէ ուժի, Փոստանջյանը պատասխանեց.
«Գիտեք, որ «Ժառանգությունը» միշտ կողմնակից է եղել, որպեսզի մասնակցություն ունենա ընտրական գործընթացներին: Տվյալ պարագայում, քրեական հետապնդումը դեռ շարունակվում է իմ գործընկերների նկատմամբ, չնայած ազատության մեջ են, սակայն սահմանափակումները պահպանվում են, նրանց տեղաշարժվելու, երկրից բացակայելու հնարավորությունները սահմանափակ են: Եթե նրանք ազատ արձակվեցին, դա դեռ չի նշանակում, որ մենք ունենք լիարժեք հնարավորություն ընտրություններին մասնակցելու: Դա է պատճառը, որ մենք չենք մասնակցում ՏԻՄ ընտրություններին: Ինչ վերաբերում է որեւէ մեկին սատարելուն, ասեմ, որ նման առաջարկներ չկան, տարբեր կուսակցություններ են մասնակցում ընտրություններին, տարբեր ձեւաչափերով: Հետեւաբար, այս խնդիրը մեր առջեւ կանգնած չէ, եւ մենք ազատ ենք այս խնդրի ընկալման ու որոշումների մեջ»:
Ինչ վերաբերում է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակմանը, ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, որ նշանակումը Կրեմլից է եղել.
«Այդ նշանակումը մտահոգություն է առաջացրել ոչ միայն մեր վարչախբի մոտ, այլ ՌԴ-ում, որովհետեւ ակնհայտ է, որ այս նշանակումը տեղի է ունեցել Կրեմլից, եւ ակնհայտ է, որ տվյալ անձը ներկայացվում է Մոսկվայի կողմից եւ անվերահսկելի իրադարձությունների համար է: Իհարկե, այս նշանակումից որեւէ դրական ակնկալիք չունեմ, ոչ էլ հանրությունն ունի, որովհետեւ նույն անձը տարիներ շարունակ մի ձեռնարկություն է ներկայացրել, որը ՀՀ-ում չի գործել որպես օրինական կազմակերպություն»,- ասաց նա՝ նկատի ունենալով «Գազպրոմ» ընկերությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT