Երևան
12 °C
23:15- Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած զրույցը: Նրա խոսքով՝ Արմեն Սարգսյանը բանակցությունների կոչ է արել, որին ի պատասխան ինքն ասել է, որ ժողովուրդը երեկ տվել է վարչապետ Սերժ Սարգսյանի հետ բանակցելու հորդորի պատասխանը եւ ասել, որ ուշ է:
«Արմեն Սարգսյանն ասաց՝ ինքը մտահոգված է իրավիճակով, ես ասացի՝ այստեղ հավաքված ժողովուրդն էլ է մտահոգված իրավիճակով, ավելին՝ գիտեն լուծումը, թե ինչպես պետք է փարատեն մտահոգությունները, իսկ լուծումը Սերժ Սարգսյանի հեռացումն է:
Արմեն Սարգսյանն ինձ ասաց՝ հիմա ի՞նչ, բանակցելու կարիք չկա՞, ես ասացի, որ երեկ հանրահավաքում ասել եմ, որ մենք պատրաստ ենք քննարկել իշխանության հեռացումը եւ փոխանցման խաղաղ պայմաններ: Այո՛, մեր առաջադրած օրակարգի շուրջ մենք պատրաստ ենք բանակցել: Ըստ էության՝ նա հարցրեց՝ ի՞նչ ֆորմատով եւ որտեղ, ես ասացի՝ քանի որ ինքը այս քաղաքականության խնդրի մաս չէ, ես նրան հրավիրել եմ Հանրապետության հրապարակ, բայց Սերժ Սարգսյանին չեմ կարող հրավիրել, որովհետեւ վստահ չեմ, որ կկարողանամ նրա ներկայությամբ այստեղ իրավիճակ կառավարել: Ես միաժամանակ ասացի, որ նրա հետ չեմ հանդիպի որեւէ կառավարական շենքում եւ ասացի, որ բանակցությունը հնարավոր է 3-րդ չեզոք վայրում»,- ասաց Փաշինյանը եւ ընդգծեց, որ ինքը միայն կբանակցի Սերժ Սարգսյանի վարչապետությունից հեռացման եւ իշխանությունն անցնցում փոխանցելու շուրջ:
«Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, որը կընտրի այս հրապարակում: Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, մաքսիմալ արագ օրենսդրական փոփոխություն է լինում Ընտրական օրենսգրքում ու Կուսակցությունների մասին օրենքում: Ստեղծվում են օրենսդրական երաշխիքներ, որ կարող է տեղի ունենալ արտահերթ, ազատ, արդար, թափանցիկ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, քաղաքական պայմանավորվածության արդյունքում օրենքով սահմանված ժամկետում ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, որից հետո օրենքի ուժով արտահերթ խորհրդարանական ընտրություններ է հրավիրվում»,- ներկայացրեց նա եւ հավելեց, որ սա իրենց միակ պլանը չէ՝ կա նաև պլան Բ եւ Գ:
«Հիմա ինձ անհրեժեշտ է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո լիազորեք ինձ մասնակցել նման բանակցությունների: Ինձ շատ ուժեղ լեգիտիմացում է պետք»,- ասաց Փաշինյանը եւ հրապարակը ցնծությամբ համաձայնության նշան տվեց:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանը մտավախություն է հայտնել՝ բռնությունների հետ կապված, որին ի պատասխան Փաշինյանն ասել է.
«Ես ասացի՝ ինչո՞ւ պիտի լինեն բռնություններ, հայտարարեցի, որ մեր կողմից պաշտոնապես երաշխավորում եմ, որ մեր շարժման որեւէ մասնակից, որեւէ բռնություն չի գործադրելու: Մենք բռնություն գործադրելու որեւէ ծրագիր չունենք, մենք մեր կողմից բացառում ենք բռնության գործադրումը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
22:44- Նիկոլ Փաշինյանը շարունակելով իր ելույթը նշեց, որ խոսակցություններ կան, որ գիշերային ժամերին ինչ-որ խմբեր պետք է ջարդուփշուր անեն խանութները, ինչպես այսօր ոստիկաններն անում էին մեքենաների հետ: Փաշինյանը խաղաղ ցուցարարներին կոչ արեց, որ չմիջամտեն նման գործընթացներին, ապա շարունակեց պատմել իր եւ բարձրաստիճան ոստիկաններից մեկի հեռախոսային զրույցը:
«Այսօր ինձ զանգել էր բարձրաստիճան ոստիկաններից մեկը եւ ասում էր՝ կառավարության մոտ կանգնած ոստիկանների ուղղությամբ հարբած մարդիկ կան, թքում են վրաները, շշեր են նետում: Ասում է՝ ամբիոնից հայտարարի, որ այդտեղից հետ գան: Գնացի, ոստիկաններին հարցնում եմ՝ ինչ է եղել այստեղ, ոստիկաններն ասում են՝ ոչ մի բան: Հարցնում եմ՝ ձեր վրա բան չեն շպրտե՞լ, ասում են՝ չէ: Այսպիսի բաներ են ստեղծում, էլ բան չունեն անելու: Սերժ Սարգսյանը հիմա փրկության մի ձեւ ունի, որ իրեն հաջողվի մեզ ներքաշի սադրանքների մեջ ու ինքը քաղաք տանկեր լցնի: Եթե խփում են ձեր աջ այտին, թողեք ձախին էլ խփեն, բայց Սերժը պետք է հեռանա»,- ասաց նա:
22:25- ՀՀ հպարտ քաղաքացիներ, ամեն մի օրը գալիս է ապացուցելու, որ Հայաստանում սկսված ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակն անխուսափելի է: Իր ելույթում հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր մեր գործողությունները սկսեցինք 7-րդ մասիվից: Տեղատարափ անձրեւի տակ, երբ ես հասա այնտեղ՝ ուղղակի ապշել էի: Հորդ անձրեւի տակ, մի քանի հարյուր մարդ 11-ից 5 պակաս այնտեղ էր: Երբ երթը սկսեց, ոստիկանությունը որոշեց ինձ հեռացնել հավաքի վայրից: Դա փաստացի նշանակում է, որ որոշել էին ինձ բերման ենթարկել: Ես ուղիղ եթերում դիմեցի քաղաքացիներին՝ իրավիճակը ցույց տալով եւ 20 րոպեի ընթացքում, քաղաքացիները ճանապարհները փակեցին 4-5 տեղից: Այսօր տեղի ունեցավ աներեւակայելի մի բան, առաջին անգամ նայեցի շենքներին եւ տեսա, որ պատուհաններից նայող չկա եւ հասկացա, որ բոլորը մասնակցում են մեր երթին: Այդ ժամանակ էլ, որ ոստիկանության կողմից մի քանի սպառնալի հայտարարություններ տարածվեցին, ու Սերժ Սարգսյանը եւս երկխսության կոչ արեց, այդ ժամանակ ես լրագրողներին հրավիրեցի զրույցի եւ ասացի, որ Սերժ Սարգսյանն ի վիճակի չէ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը: Նա չի հասկանում, որ վիճակը փոխվել է, իր իմացած Հայաստանը գոյություն չունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ դիմեց ՀՀ ոստիկանապետին, ԱԱԾ պետին եւ պաշտպանության նախարարին:
«Պարոն Սարգսյան, պարոն Կուտոյան, պարոն Գասպարյան, գանցեք եւ Սերժ Սարգսյանին ասեք, որ իր գնացքը վաղուց գնացել է: Ավելի լավ է, որ նա հենց այս երեկոյան հրաժարական տա: Նա չի կարող լինել ՀՀ վարչապետ: Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը խնդիրներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար եւ ԱԱԾ տնօրենի ուղիղ պարտականությունն է՝ դա բացատրել Սերժ Սարգսյանին: Պարոն Կուտոյան, դա դավաճանություն չէ, դուք հենց այսօր Սերժ Սարգսյանին իրական դրությունը պետք է ներկայացնեք:
Ես հիմա ձեր հետ ուզում եմ սցենարները քննարկել: Նրանք նախ մեր այս շարժումն արհամարում էին, հետո մտածեցին, որ փշալար քաշեն, կմարի, հետո մտածեցին, որ բերման ենթարկեն՝ կմարի, հետո մտածեցին՝ ավոտ ջարդեն՝ կմարի: Հիմա էլ մտածել են, որ ինձ ձերբակալեն՝ կմարի: Եթե ինձ տանեն ԱԺ, որ հատուկ նիստ հրավիրեն, ինձ մանդատից զրկելու համար, ես այդ օրը ԱԺ-ում այնպիսի ելույթ կունենամ, որ դա կլինի իրենց վերջը: Երբ փորձում էին ինձ ձերբակալել, փակվեց Զվարթնոց օդանավակայանը, Բագրատաշենի անցակետը, Մեղրի ճանապարհը, Նոյեմբերյանի ճանապարհը, Մասիվը: Սթափվե՛ք»:
21:31- «Այս օրհասական պահին հայ ժողովուրդը դուրս է եկել հրապարակ, որպեսզի ապացուցի՝ այս 30 տարիների ընթացքում ձեւավորված ազատության հիմնադիրն ինքն է: Գերագույն հրամանատարը եւս ինքն է եւ ինքն է որոշելու, թե ում ձայն պետք է տա, ում հնարավորություն տա, որպեսզի առաջնորդի իրեն»,- հանրահավաքի ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն ու դիմելով իշխանություններին՝ հայտարարեց.
«Ի սեր Աստծո, առանց արյուն հեռացեք, չեմ հասկանում՝ ինչպիսի՞ պաշտոն պետք է լինի դա, որ բռնանա մի ամբողջ ազգի ազատության ու կամարտահայտության վրա: Մենք չենք ցանկանում նմանվել ձեզ, հեռացեք խաղաղ: Մենք խոստանում ենք, որ վրեժխնդիր չենք լինելու, հեռացեք խաղաղությամբ»:
21:19- «Դուք այսօր համատարած հերոսություն եք արել: Դուք ֆանտաստիկ, խփնվելու մարդիկ եք»,- իր ելույթում հայտարարեց ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը:
«Գաղտնիք չէ, որ այսօր երկրի ողջ տարածքով ոստիկանությունը, գերազանցելով իրեն տրված իրավունքները, բազմաթիվ ապօրինություններ են արել: Ձեր մեքենաները ջարդել են, ձեզ բերման են ենթարկել ապօրինաբար, բայց դուք կանգնել ու հաղթել եք, այսօր է եղել հաղթանակը: Երբ այս ամեն ինչն ավարտվի եւ ձեր մասին գրվեն գրքեր, այսօրը կոչվելու է հաղթանակի օր: Այսօր իրենք շատ են իրենց չափը անցել:
Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հրավիրել է «Մարիոթ» հյուրանոց եւ փորձել է այնպես ներկայացնի իրավիճակը, որ մենք անկարգություններ ենք անում եւ ինքը պետք է միջոցներ ձեռնարկի: Նա ուզել է ստանալ միջազգային հանրության «դաբրոն», որը չի ստացել: Մեր խաղաղ ցույցը գտնվում է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, եւ մենք այսօր հայտարարություն ենք տարածում:
Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին արձանագրվել են ոստիկանական ծառայողների կողմից բնակչության նկատմամբ համակարգային բնույթ կրող մի շարք անօրինական գործողություններ: Մասնավորապես, ոստիկանությունը խախտելով ՀՀ միջազգային պայմանագրերը, օրենքները, կոպտորեն խախտում է խաղաղ հավաքներին մասնակցելու, ազատ տեղաշարժվելու մարդու իրավունքները: Ոստիկանության ծառայողներն առանց ներկայանալու, քաղաքացիական շորերով բռնություններով բերման են ենթարկում ցուցարարներին ու անցորդներին: Ցույցերը որակվում են անկարգություններ եւ հարուցվում են քրեական գործեր: Մենք հայտարարում ենք, որ մեր շարժումը կրում է խաղաղ բնույթ եւ մեր շարժման խորհրդանիշերից է վեր պարզած ձեռքերը:
Հետեւաբար, տեղի ունեցող բռնությունների պատասխանատվությունը կրում է Սերժ Սարգսյանը»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը:
20:37- #ՄերժիրՍերժին նախաձեռնության կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանը ելույթի իր խոսքում նշեց, որ պետք է բռնությամբ չպատասխանեն ոչ մի ոստիկանի եւ իրենք գնալով շատանում են: Նա նաեւ կոչ արեց՝ չվճարել կոմունալ վճարները:
«Հայ ժողովուրդ, ցույց տվեցիք երկար տարիներ ծամծմած նախադասության՝ հավաքական ուժի մասին: Քո հավաքական ուժն արդեն պատմություն է ստեղծում, ճակատագրեր է փրկում, լույս է տալիս, սեր ու հույս է տալիս: Նայեք ցանկացած քաղաքացու աչքի ու կտեսնեք այդ լույսը, ժպիտը, որին երկար ենք սպասել: Այսօր մենք այստեղ ենք ասել, որ սիրում ենք մեր երկիրը, զինորին, ոստիկանին: Սերժ Սարգսյանը թող իմանա, որ այս քանի օրը չմահանաս, չանես այդ բանը, որովհետեւ մինչեւ կոկորդնես զզվացրել ես: Այս ժողովուրդն ասում է՝ ինչ արել ես, առանց արյուն դուրս արի ու գնա:
Ժողովուրդ, տեսեք հիմա ինչքան ենք, սա այն մարտավարությունն էր, որ մենք դարձրեցինք իրականություն: Սա նշանակում է, որ բռնի ուժ չի կարող լինել, սա նշանակում է, որ մենք պետք է խաղաղ նայենք նրանց աչքերին: Իշխանությունների ուզածն այն է, որ մենք տրվենք բռնության: Ես ասում եմ՝ ծեծեք ինձ, չեմ պատասխանելու: Իմ նպատակը բռնցքամարտի դուրս գալը չէ, իմ նպատակը մեր իրավիճակը փոխելն է: Մեր պատասխանը պետք է լինի մեր վճռականությունը: Այսօր ձերբակալել են Արմեն Գեւորգյանին եւ Արմենը գրել էր՝ ո՛ր փողոցով ուզում էին իրեն տանել, փակ էր: Արմենը ուժեղ է»,- ասաց Դավիթ Սանասարյանը եւ հայտարարեց.
«Այսօրվանից սկսած՝ հրաժարվում ենք վճարել կոմունալները»: Ի պատասխան լսվեցին ժողովրդի խրախուսական ձայները:
20:21- Գերմանիայի Ցյուրիխ քաղաքի հայ համայնքի նախագահ Անդրանիկ Վարդանյանն իր ելույթի խոսքում ասաց, որ աշխարհի բոլոր հայրերը պետք է վերադառնան Հայաստան ու պայքարեն:
«20 տարի Գերմանիայում եմ բնակվում, բայց 5 օր է՝ ծնողներիս եւ սիրածս աղջկան թողած, եկել եմ, որ ազգիս հետ լինեմ: Մայրիկս եւ ընկերուհիս չէին ուզում, որ գայի, ասում էին՝ մեկ է բան չես փոխելու, բայց ես ո՞նց կարող էի չգալ, երբ հայ ազգս պայքարում է անարդարության դեմ: Աշխարհի բոլոր հայեր, մենք ձեր կարիքը ունենք, եկեք: Ես գիտեմ, որ թալանի պատճառով լքել եք երկիրը, ես ձեզ ասում եմ, որ հիմա վերադարձեք, մի սպասեք, որ երկրում իրավիճակ փոխվի: Եկեք, հիմա՛ երկիրն ազատենք Սերժիկից», - ասաց նա եւ հայտարարեց, որ իրենք Նիկոլ Փաշինյանին են վստահում, Փաշինյանն էլ իրենց:
20:11-Մեկնարկեց հակաիշխանական խաղաղ հանրահավաքն ընդդեմ Սերժ Սարգսյանի: Եելույթի խոսքով հանդես եկավ նկարիչ Կարեն Արայանը եւ դիմեց ոստիկաններին:
«Ես էլ յուրաքանչյուրի նման ունեմ հստակ պատճառներ այստեղ գտնվելու: Կան մարդիկ, ովքեր մեզ հիմա եթերով են նայում ու ոչ պակաս խնդիրներ ունեն եւ պատճառներ՝ այստեղ գտնվելու, ուղղակի եկեք այստեղ: Ես ուզում եմ իմ խոսքն ուղղել ՀՀ ոստիկանությանը: Դուք բոլորից լավ գիտեք, որ ժողովրդի կողմն անցնելով՝ մի քանի ժամվա ընթացքում վերջ կդնենք մեր, ձեր, բոլորի գլխին կուտակված տարիների պրոբլեմներին: Արեք այդ քայլը եւ դարձեք ժողովրդի սրտում հերոս: Խնդրում եմ՝ յուրաքանչյուրդ ձեր մեջ մի պահ մտածեք՝ հինգ կամ 10 տարի հետո ձեր ժառանգների համար ո՞րն ավելի կարեւոր կլինի՝ որ այսօր մեր դե՞մ եք, թե մեր կողմ:
Ոստիկաններ, դուք ժողովրդից եք դուրս եկել: Մինչեւ ոստիկան դառնալը դուք այստեղ ներկաների հետ խաղացել եք ձեր բակում: Ձեր արյունը ժողովրդի մեջ է, ոչ թե պագոնների»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումCOP29-ում կողմերը համաձայնել են աղքատ երկրներին 300 մլրդ դոլար հատկացնել. ըստ Հնդկաստանի՝ դա չնչին գումար է
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին
Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետերից մեկի մարմինը
Ձևավորվել է ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող
Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ
Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա
Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը
Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ
Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները
2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ
Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ
Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով
Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան
Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին
Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT