Երևան
12 °C
Երեկ Հանրային հեռուստաընկերության օրակարգից դուրս հաղորդաշարի հյուրն էր ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարը պատասխանել է այժմյան քաղաքական իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի:
Թե ինչքանո՞վ է ներկա ներքաղաքական վիճակն անդրադառնում բանակի վրա, Վիգեն Սարգսյանը պատասխանել է. «Բանակը հասարակության, պետության անբաժան մասն է, եւ ցանկացած իրադարձություն ուղիղ կապ ունի նաեւ բանակի հետ: Չեմ կարող ուղիղ կապ անցկացնել հանրահավաքի եւ ծառայության միջեւ, բայց կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում երկրում, ուղիղ կապված է բանակի մարտունակության աստիճանի հետ: Խոսքն այս իրադարձությունների մասին չէ, բայց պատկերացրեք, եթե նման իրադարձություններն ունենային ներազդելու ներուժ` իրոք կաթվածահար անելու պետական ողջ համակարգը, ցանկացած մարդու համար կաթվածահար կառավարման համակարգով պետության մարտունակությունը կարող է մեծապես տուժել դրանից: Նորից եմ կրկնում՝ խոսքն այս դեպքերի մասին չէ»:
«Ես այունամենայնիվ չեմ կարողանում ինքս ինձ համար պատասխանել այն հարցին, թե ո՞րն է այս իրադարձությունների դրդապատճառը: Մենք մեկ տարի առաջ անցել ենք բավականին լուրջ գործընթացով, ձեւավորվել է խորհրդարան, եւ առաջին անգամ երկար տարիների մեջ այդ խորհրդարանի ձեւավորման նկատմամբ գոյություն ունի հանրային բավականին բարձր վստահության աստիճան: Այն կարեւորագույն հարցերը, որ ընտրությունների հետ միշտ կապվում էր` կրկնակի քվեարկություններ, լցոնում, մեկ անձի փոխարեն այլ անձի քվեարկում, իսպառ բացառվել էին այն ընթացակարգերով, որոնք ձեւավորվեցին Ընտրական օրենսգրքով եւ այլն: Ընդդիմությունը ձեւավորեց իր խմբակցությունները խորհրդարանում, նրանք կարողացան լիարժեք մաս կազմել խորհրդարանական մոդելի անցման: Ձեւավորվեց կառավարություն, որը ներկայացրեց ծրագիր եւ մեկ տարվա ընթացքում տվեց արդյունք:
Մեզ երկար մեղադրում էին ընտրական գործընթացի ժամանակ, որ փորձում ենք հանրությանը գցել մոլորության մեջ՝ ձեւավորելով ցուցակ, որը կուսակցության իրական ուժը չի արտահայտելու: Ունենք տնտեսական բավականին նկատելի արդյունքներ, ունենք հայեցակարգային փոփոխություններ կառավարման ամենատարբեր ոլորտներում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նիկոլ Փաշինյանը եւ նրա կողմնակիցները դեմ են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու` արդեն կայացած փաստին, եւ հղում է արվում Սերժ Սարգսյանի 4 տարի առաջ արված հայտարարությանը, լրագրողի այսպիսի դիտարկմանը Սարգսյանն արձագանքեց, որ կարծում է՝ այդ համատեքստում Սերժ Սարգսյանը մանրամասն պատասխանել է հարցին: «Բողոք պետք է լիներ, եթե ձայների մեծամասնություն ստացած խորհրդարանական ուժի ղեկավարը փորձեր ստվերից կառավարել գործընթացները: Այդ դեպքում մտահոգությունները պետք է շատ ավելի ըմբռնելի լինեին, քան, երբ ինքը ստանձնելով քաղաքական պատասխանատվություն այն ուժի համար, որը ձեւավորել է քաղաքական մեծամասնություն ներկայանում է խորհրդարան, եւ ձեւավորվում է այն ուղղահայացը, որն իրական որոշումների կայացման համար պատասխանատու է այս երկրում: Այնպես որ, այդ դժգոհությունը ինձ համար գոնե այդքան ըմբռնելի չէ»,- ասել է Սարգսյանը:
Հարցին՝ ինչպե՞ս է տեսնում հարցի հանգուցալուծումը Վիգեն Սարգսյանը եւ ինչքա՞ն պետք է իշխանությունն ընդառաջ գնա Նիկոլ Փաշինյանին եւ նրա կողմնակիցներին, Սարգսյանը պատասխանել է, որ ընդառաջ գնալու եւ փոխզիջման խնդիր չկա, այն, ինչ հնչեցվում է հրապարակում, ենթադրում է ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքը, եւ այն տարբերվում է խորհրդարանական ժողովրդավարության տրամաբանությունից: «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանք ունի կատարելու խորհրդարանում, որպես մարդ, որը ստացել է համապատասխան քվե, եւ կարծում եմ, որ այստեղ շատ կարեւոր է խոսել կարմիր գծերը չանցնելու մասին, որոնք կարող են ուղղակի տեղ չթողնել հետագա երկխոսության, քննարկման համար»,- պատասխանեց Սարգսյանը:
Պաշտպանության նախարարը հայտարարել է, թե քաղաքացիների պահանջն իր համար հասկանալի չէ: Նա կարծում է, որ ոստիկանների գործողությունները գերարհեստավարժ էին, եւ նա միացավ Նիկոլ Փաշինյանի եւ իր կողմնակիցների ծափահարություններին, որը հնչեցվում է ոստիկանության հասցեին: «Կարծում եմ, որ իրենք ծափահարում են, տեսնելով իրենց դեմ իրոք արհեստավարժ, հայրենասեր մարդիկ, որոնք կատարում են աշխատանք, որը ծանր է, պատասխանատու է, վտանգավոր է եւ միտված է հանրային անվտանգության ապահովմանը»,- ասաց Սարգսյանը:
Հարցին՝ եթե Կարեն Կարապետյանը լավ էր աշխատում, ինչո՞ւ նա չմնաց վարչապետ, Սարգսյանը պատասխանեց. «Որպես կուսակցություն մենք ունենք որոշումներ կայացնելու ընթացակարգեր: Մենք ունենք տարբեր խնդիրների լուծումները համաչափ գտնելու համադրություն: Կառավարման համակարգի համար անհամեմատ ավելի արդյունավետ է, երբ ուղղահայացը պետական կառավարման համակարգի` արտացոլում է իրական որոշումների կայացման համաչափությունը: Անհամեմատ ավելի վտանգավոր է, երբ իրական որոշում կայացնողը ստվերում է, եւ նշանակված պաշտոնյաները կայացնում են որոշումներ բեմի հետեւից հնչող ցուցումներով, այնպես որ, ես այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT