Սա ամբողջ մոլորակի համար է դաս. Միքայել Պողոսյան

Հայտնի դերասան, երգիչ, ռեժիսոր Միքայել Պողոսյանը ոգեւորված է երկրում տիրող տրամադրությամբ: Հայաստանի բնակչությունը կարողացավ առանց արյուն թափելու ստիպել հեռանալ երկրի ղեկավարին, որի նշանակմանը համաձայն չէր: Այսօր՝ ապրիլի 23-ին, մի քանի օր բողոքի խաղաղ ակցիաներից հետո Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Միքայել Պողոսյանը խոսեց ստեղծված իրավիճակի մասին: Նա ընդգծեց, որ տեղի ունեցածը կարեւոր օրինակ էր ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի համար:

- Պարո՛ն Պողոսյան, ինչպե՞ս կգնահատեք Սերժ Սարգսյանի հրաժարականը:

- Միակ գիտակցված քայլն էր: Կարծում եմ՝ շրջապատի ճնշումը, խորհուդրները ազդեցին, որովհետեւ նա, կարելի է ասել, չէր հասկանում, թե ինչ տագնապային վիճակ է, եւ չէր գիտակցում՝ ուր կարող է հասցնել ժողովրդին: Ինձ թվում է՝ ժամանակին ճիշտ խորհուրդների եւ բնականաբար ժողովրդի այս միասնության շնորհիվ նա կատարեց միակ քայլը, որը կարող էր անել, որպես տղամարդ, վերջին իր խոսքն ասել:

- Երբ շարժումը նոր էր սկսվում՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քայլերթը, հավաքները... ի՞նչ հանգուցալուծում էիք սպասում:

- Անկեղծ ասած, երեւի ոչ մեկս այդպիսի վստահություն չուներ, որովհետեւ բոլորս ինչ-որ քնած վիճակում էինք: Բոլորիս մեջ այդ պրոտեստը կար, բայց համախմբվելու կայծն էր պետք: Ուղղակի բրավո Նիկոլին, որ մինչեւ վերջ կարողացավ սկզբունքայնորեն բոլորին հասցնել այս օրվան: Դրա համար ես այդ տղայի ճակատն եմ համբուրում:

- Այս օրերի ընթացքում հետեւել եք շարժմանը: Ինչպիսի՞ տրամադրություն էր մարդկանց մեջ:

- Մեր հայի գենի մեջ ուղղակի սերմացած է սերը, այդ մեծ սերը, որը հատուկ է հենց մեր ժողովրդին: Դա է պատճառը, որ առաջին քրիստոնյաներն ենք: Այդ սերն այնքան փակուղիների մեջ էր մտած, բայց այսօր դուրս է եկել, մարդիկ իրար սիրում են, մարդիկ իրար նայում են, զիջում են, համբուրում են, շնորհավորում են, սա սիրո մեծ տոն է: Ու ամենակարեւորը, մենք եւս անգամ հաղթեցինք Ադրբեջանին ոգու առումով: Այսպիսի հաղթանակ կերազեր ունենալ ցանկացած ազգ, մանավանդ պատերազմող ազգ: Սա հոգեբանական հաղթանակ է: Դուք հիմա պատկերացնո՞ւմ եք ադրբեջանցիների վիճակը կամ թուրքի վիճակը, ու այս ամենը կատարվում է ապրիլի 24-ի նախօրյակին: Սա Աստծո շնորհ էր, Աստծո վերաբերմունք էր մեր այս տառապած, խուճապի մատնված ազգին:

- Կարո՞ղ ենք ասել, որ սա ողջ աշխարհի համար դաս էր:

- Առաջին հերթին այս դասը մեզ համար էր: Մեզ համար էր այն առումով, որ գիտակցեցինք, այն, ինչ Աստված մեզ շնորհել է, մենք վերջապես ինչ-որ տոկոսով վերադարձրեցինք Աստծուն: Բնականաբար այս օրինակը, այս դասը, որ մենք ինքներս առանք մեզ համար, ամբողջ մոլորակի համար է դաս: Հիմա չեք պատկերացնում՝ ինչ ոգեւորություն է լինելու: Միշտ հայերն առաջինն են, չէ՞: Տեսեք՝ այս ալիքը՝ ազնիվ ալիքը, ոչ թե Մայդանի մակարդակի ալիքը, ինչպես է տարածվելու աշխարհով մեկ՝ Ռուսաստան, նույն Ադրբեջան, ժողովուրդը ոտքի է ելնելու, որովհետեւ ամեն մի ժողովուրդ իր արդարությունն ունի:

- Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում:

- Ամենակարեւորը՝ հաղթանակած ժողովրդի տրամաբանական քայլերն են, որ մենք պետք է կարողանանք գիտակցել եւ անել: Նիկոլը հերոս է, բայց Նիկոլը չէ, որ այսօր պետք է բոլոր հարցերի պատասխանները տա, եւ Նիկոլը պետք է հասկանա, ինձ թվում է՝ նա կհասկանա, որովհետեւ այն պատմությունը բոլորիս աչքի առաջ է, երբ հրեշին հաղթում ես, հետո դու ինքդ ես հրեշ դառնում: Հասկանո՞ւմ եք՝ ես շատ եմ վախենում այսպիսի պատմություններից, նույն իմ «Խաթաբալադան» է: Ամենամեծ հաղթանակը գիտե՞ք որն է: Ամեն մեկիս մեջ Սատանան մերթընդմերթ սողոսկում է: Այսօր այդ բոլոր սատանաները, թող Սերժիկը ինձ ների, այդ Սերժիկի պատկերով, Սերժիկի շարժուձեւով բոլորիս միջից դուրս թռան: Մենք ազատագրվեցինք այդ սատանայական գրավից, որը մեր ժողովրդին հունից հանել էր, բթացրել էր: Այդ ամենը դուրս պրծավ մեզանից: Այսօր օդի մեջ սատանայական հրաժեշտ է այս երկրից: Չգիտեմ՝ որ երկիր կգնա, Ադրբեջան կգնա, թե՝ Թուրքիա, բայց համենայնդեպս Հայաստանից դուրս պրծավ այդ ամենը:

- Ինչ-որ մեկին տեսնո՞ւմ եք առաջնորդի՝ երկրի հետագա ղեկավարի դերում:

- Ինձ որ մնար, ես կթողնեի այս ալյանսը՝ Կարեն Կարապետյանի եւ նախագահի՝ Արմեն Սարգսյանի, որովհետեւ կարծում եմ՝ երկուսն էլ կիրթ անձնավորություններ են: Ինձ թվում է՝ նրանք շատ կիրթ կկարողանան տանել մեր երկրը: Հիմա այ Նիկոլը չսկսի ասել՝ բա քո՝ Մեծ Բրիտանիայի անձնագիրը, պետք է հրաժարվես հպատակությունից եւ այլն: Այս բաների միջից պետք է դուրս գանք: Եթե մարդն արժանի է, էլ մի խորացեք, այդ բաները գնացին, անցան:

- Ի՞նչ կավելացնեք: Ի՞նչ կասեք ժողովրդին:

- Ես սիրում եմ բոլորիդ:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի ապրիլի 24-ի համարում

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6192 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել