Ֆանտաստիկ լավ ենք զգում: Հա՜, շատ լավ. երիտասարդները տոնում էին իրեց հաղթանակը

Երեկ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրն առնելուն պես, կարելի է ասել ամբողջ Հայաստանը ցնծում էր: Հատկապես ոգեւորված էին երիտասարդները, որոնք «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման հաղթանակի գլխավոր գրավականներից մեկն էին:

Նրանք երեկոյան Երեւանի Հանրապետության հրապարակում ու մերձակա տարածքներում էին, եկել էին, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ցերեկը խոստացել, հաղթական հանրահավաքի: Այս անգամ հավաքի մասնակիցների դեմքերը փայլում էին, նրանք երջանիկ էին ու ապագայի նկատմամբ հույսով լցված:

Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող Լեւոն Սարգսյանը, որը վերջին օրերին միացել է շարժմանը, ասաց, որ զգացողություններն աննկարագրելի են: «Առավոտվանից դասերին չեմ մասնակցել: Ժամը 15-ի կողմերը գնացինք համալսարան, որովհետեւ շատ էինք հոգնել, հետո հայրս տնից զանգահարեց, ասաց, որ վարչապետը հրաժարական է տվել: Գրադարանում էինք նստած: Ամբողջ գրադարանում այնպիսի աղմուկ բարձրացրինք, որպիսին երբեւէ չէր եղել այնտեղ: Հետո որոշեցինք գալ այստեղ»,- պատմեց ապագա ստոմատոլոգը:

Բժշկական համալսարանն, ըստ էության, միայն այդ օրն է մեծ դասադուլ արել: Ուսանողները ֆեյսբուքում խումբ են ստեղծել: Շարժմանը միանալու պատրաստակամություն է հայտնել 1500 սովորող, ու նրանք դուրս են եկել փողոց: Մինչ այդ, 5-րդ կուրսի ուսանող Լեւոնը ցույցերին մասնակցել է դասերից հետո: Այժմ նա լիահույս է, որ վաղը բոլորովին ուրիշ Հայաստան է լինելու: «Ես համարում եմ, որ համակարգ է փոխվել, միայն անուններ չեն: Մարդ կա՝ կարող է ասել՝ էվոլյուցիայով է զարգանում պետությունը: Նաեւ ռեւոլյուցիան է պետության զարգացման ձեւ: Ես շատ ուրախ եմ, որ զոհ չեղավ: Ցանկացած դեպքում դա անընդունելի կլիներ»,- ասաց երիտասարդը:

Մասնագիտությամբ երաժիշտ Նարեկ Ղազարյանն էլ նշեց, թե այսքան շուտ հաղթանակ չէր սպասում: «Իմ կարծիքով երկրի գերագույն գլխավոր հրամանատարը շատ խելացի է: Այսքան շուտ չէր հանձնվի: Կամ ինչ-որ մի խաղ է խաղում, կամ իրոք հասկացավ, որ ժողովուրդը ուժեղ է: Ես կարծում եմ՝ ավելի հավանական է երկրորդը»,- նկատեց նա:

«Մի տեսակ հավատս չի գալիս այս ամենին, բայց հպարտությամբ եմ էստեղ: Ու վստահ եմ, որ յուրաքանչյուրս հպարտ ենք, որ էստեղ ենք ու հպարտ ենք, որ հայ ենք: Չգիտեմ, շատ ուրախ եմ, ինչ-որ անբացատրելի զգացողություն է: Եթե անկեղծ, շարժմանը երեկվանից եմ միացել: Այդ ընթացքում ուսմանը զուգահեռ աշխատանք եւ այլն, բայց երեկվանից մինչեւ հիմա ժողովրդիս կողքին եմ: Ինչպես ասում են՝ հազիվ հասա»,- հաղթանակում իր լուման ներդնելուց գոհ էր «Գլաձոր» համալսարանում ֆինանսներ եւ վարկ մասնագիտությամբ երրորդ կուրսի ուսանող Թագուհի Մարգարյանը: Նա հույս ունի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ապրել նոր Հայաստանում: «Վաղը սպասում ենք նորովի Հայաստան, որը այսքան ժամանակ չի եղել: Նոր, ավելի գունեղ, ավելի պայծառ: Ինչպես որ այսօր են մարդիկ ուրախ, որ նայում ենք, բոլորի դեմքին ժպիտներ կան, թող այս ժպիտները միշտ լինեն ու իրենց դեմքից չպակասեն երբեք»,- բարեմաղթեց Թագուհին:

Թագուհին աջից առաջինն է:

«Ինչ հարց էլ որ տաք, պատասխանը հաղթանակ է»,- իրեն ուղղելիք հարցերը փորձեց կանխել Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանող Մհեր Ալաբեկյանը, որը շարժմանը մասնակցել է օրեր շարունակ: «Այս հաղթանակին սպասում էինք: Երեկվանից հետո, երբ առանց Նիկոլի շարժումը չդադարեց ու նույնիսկ ավելի շատ մարդ դուրս եկավ փողոց, արդեն սպասում էինք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը լինելու է: Արդեն սպասում էինք, որ կրելու ենք, վե՛րջ: Այսինքն՝ սա միայն Նիկոլի պայքարը չէր, նա ուղղակի նախաձեռնող եղավ, բայց մնացածը ժողովրդի կրածն է: Ինքն էլ՝ մեզ հետ: Հաղթանակած Հայաստանում սպասում ենք լիքը բարեփոխումներ: Դրսից ինչքան լավ մարդ կա, վերադառնա: Ինձ որ մնար, մեր կաթողիկոսին էլ կհեռացնեինք, որովհետեւ հիմա նա պետք է հայերի կողքին կանգնած լիներ: Ու «Սասնա ծռերի» տղերքին է պետք հանել շատ շուտ»,- կարծիք հայտնեց թատերական ինստիտուտի ուսանողը:

Բժշկական համալսարանի մեկ այլ ուսանող Դալար Թումասյանը, որը հանրահավաքին մասնակցում էր սպիտակ խալաթով, նույնպես ասաց, որ զգացողություններն աննկարագրելի էին. «Չէինք հավատում, անկեղծ: Երբ կարդացինք Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին, մտածեցինք կարող է սուտ լուրեր են տարածվում, հետո տեսանք, որ հավաստի է, ու շատ էինք ուրախացել: Դուք պիտի տեսնեիք՝ ինչպես էին բոլորը ժպտում, երեւի երկար ժամանակ հայ ժողովուրդը այսքան ժպտացած ու այսքան ուրախ չէր եղել, բոլորը երջանիկ էին ու կարծես ամբողջ Հայաստանը ցնծում էր: Առավոտյան սկսած երթով հասել էինք հրապարակ, երբ իմացանք, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Սպասում եմ, որ Հայաստանը հիմա կլինի միանշանակ ավելի լավը, ավելի ազատ, ավելի բարեկեցիկ, ավելի քիչ անապահով ընտանիքներով, լքված տներով, որբ երեխաներով»:

27-ամյա տնտեսագետ Դավիթ Խոջայանը շարժմանը մի քիչ ուշ է միացել: Ընկերների լավատեսությամբ դժվարությամբ է վարակվել, բայց այսօր համոզվել է, որ չի սխալվել: «Ֆանտաստիկ լավ ենք զգում: Հա՜, շատ լավ: Սա մի օր պետք է լիներ: Նամանավանդ ընկերս շատ էր հավատում: Էսօր էստեղ չէ, չի հասցրել գալ, կամ էլ չենք կարողանում գտնել: Ես Ճիշտն ասած առաջին անգամ ֆեյսբուքում եմ տեսել այս շարժման մասին (դե ես ֆեյսբուք ընդհանրապես շատ ուշ-ուշ եմ մտնում), պատահական մտա, տեսա՝ ինչքան ընկեր ունեմ (խելքը գլխին, էլի), այստեղ է: Էդ օրը սկսեցի հավատալ»:

Դավիթը ձախից առաջինն է

Ինչ վերաբերում է վաղվանից ունեցած սպասելիքներին, Դավիթը նկատեց. «Կարծում եմ, որ վաղը կլինի ավելի արդար, մարդիկ՝ երջանիկ, ժպտերես, ինչպես էսօր: Էն տրամադրությունն ու ոգեւորվածությունը, որ հիմա կա, եթե կարողանան պահպանել ու փոխանցել պետության բոլոր մակարդակներում, ինձ թվում է շատ լավ կլինի թե տնտեսությունը, թե ամեն ինչը: Պետք է այդ էներգիայով աշխատել, փոխել, մի բան կառուցել, ոչ թե տուրիզմը զարգացնել՝ 400 հազար դոլարանոց բիոզուգարաններով»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4166 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի